Ոստիկանների մի հատված ծառայության փոխարեն Փաշինյանի կեղտոտ քաղաքականությունն է իրացնում. դիտարկում

Yerkir.am-ի խմբագիր Վահե Սարգսյանը գրում է․

«Մի կարևոր բանի մասին եմ ուզում գրել:

Առաջին հայացքից փորձ է արվում պատրանք ստեղծել, թե իբրև ոստիկանությունը «չորով» իր աշխատանքն է անում, հրաման է կատարում, ծառայություն է իրականցնում, և որ եթե չիրականացնի՝ կդատվի:

Լավ:

Իսկ այդ դեպքում ի՞նչ են նշանակում մարզային վարչության պետերի, ավելի բարձր պաշտոնյաների ու իրենցից ոգևորված՝ թիկունքում շարվածների ոստիկանության ծառայության շրջագծից դուրս գալն ու ակհայտ նիկոլություններ անելը:

Նշված հատվածը ընդդիմադիր պատգամավորների վրա երբեմն այնպիսի չարությամբ ու մաղձով է հարձակվում, այնպիսի ջղաձգումներով, այնպիսի ծաղրավիրավորանքներով, նիկոլական այնպիսի կեղտոտ և դավադիր թեզերով և, ամենակարևորը, քաղաքական բնույթի հակադարձումներով, որոնց կնախանձեին անգամ ամենաթունդ նիկոլական սերիալ նայող պառավները:

Օրինակ, ի՞նչ է նշանակում ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի մակարդակով արցախցի լրագրողին ասել թուրքական (ազդեցության) քարոզչամեքենայի կողմից տիրաժավորված ամենաայլանդակ արտահայտությունը՝ «մնայիր Արցախում, ինչու՞ դուրս եկար»:

Ասենք՝ հիմա էդ մարզային վարչության պետը մի քանի օրից կարո՞ղ է ապրել Կիրանցի հանձնվող տներում: Կարո՞ղ ենք իրեն մի քանի օրից ասել՝ մնայիր ադրբեջանցիների հետ, ինչու՞ չմնացիր: Ի՞նչ կպատասխանի տեսնես:

Կամ՝ ի՞նչ է նշանակում նույն անձի կողմից Հ1-ի ու որոշ այլ թուրքական (ազդեցության) քարոզչական կենտրոնների (հավանաբար՝ ՀԺ և Սիվիկ) լրագրողներին նստեցնել ծառայողական մեքենան ու փորձել ճողոպրել Կիրանց՝ այն դեպքում, երբ բարձրագոչ հայտարարում ես, թե ըստ էսինչ օրենքի՝ ԲՈԼՈՐ լրագրողների մուտքը Կիրանց փակ է: Բա էդ դեպքում էդ նիկոլական կապկումն ու՞մ աչքը կոխենք:

Էս ամենը նշանակում է մի բան՝ ոստիկանության մի հատված ոչ թե ծառայություն է իրականացնում, այլ, լցված նիկոլական (թուրքական) ազդեցության մոլուցքով, ուղղակի զբաղված է քաղաքական զանազան պատվերների իրագործմամբ, լիարժեքորեն մասնակցում է իշխանության կողմից իրականացվող քաղաքական հաշվեհարդարներին, նման այլանդակ վարքագիծ դրսևորում է գիտակցաբար, սրտանց՝ փորձելով ամեն գնով փրկել Նիկոլ Փաշինյանի երերացող իշխանությունը:

Հետևաբար, ոստիկանության էդ հատվածը, որը խորքի մեջ զբաղված է քաղաքական գործունեությամբ, միանգամայն արժանի է հասարակության համապատասխան վերաբերմունքին ու միանշանակ պատասխան է տալու ոչ միայն օրենքի, այլև բարոյականության ու սերունդների առջև»:

դիտվել է 890 անգամ
Լրահոս
Ձեզ բացատրեմ՝ ինչ է պատրաստվում անել Ռոբերտ Քոչարյանը․ Ձյունիկ Աղաջանյան (video) Հիմա ասեմ՝ ում ձայները կտանի Սամվել Կարապետյանն ու ինչ է սպասվելու․ Ձյունիկ Աղաջանյան (video) Խայտառակ վիճակ է․ սրանք չեն թողնում՝ թոշակառուն հանգիստ ապրի․ քաղաքացի (video) Լարված իրավիճակ․ հունից դուրս եկած տաքսու վարորդները զգուշացնում են՝ ինչ կտրուկ քայլերի են անցնելու (video) Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Կարապետյանը «կուշտ աչք են»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զատուլինը շատ կարևոր բան ասաց․ Պուտինին ամեն ինչ հայտնի է արդեն․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Գոռում եմ, քանի որ համբերությունս հատել է, խաբում են մեզ». վարորդները հունից դուրս եկան (video) Լա՛վ լսեք․ մենք հասնելու ենք այս մարդկանց պահանջին․ Մեսրոպ Մանուկյան (video) Սրանք այնպիսի թալան են անում․․․ ես ձեզ համար բացահայտեմ․ տաքսու վարորդ (video) Բեթար ա լինելու․ եթե մեր պահանջը չարեցիք, 500 ավտոյով քաղաքով կգնանք հրապարակ․ բողոքի ակցիա (video) ՔՊ-ն ցուգցվանգի մեջ է. Ռուբեն Ռուբինյանը հաստատեց․ Ձյունիկ Աղաջանյան (video) «Արա՛, հերիքա ասես՝ նախկիններ, նախկիննե՛ր․․․ 8 տարիա ի՞նչ ես արել»․ տաքսու վարորդը պոռթկաց (video) «Сердечный привет... », Փաշինյան, բա ո՞ւր ես. բողոքի ակցիա (video) Սուրենյանը զգուշացնում է ուժեղ քամիների հետևանքների մասին Մեզ ոչ մի ոլորտում որպես աշխատուժ չեն դիտարկում․ կին վարորդ (video) «Ալենը, Дождь-ն ու Պուտինի նկատմամբ սերը»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Խարդախ երկիր ա, չպիտի հավատաս նրանց․ քաղաքացի (video) Սլովակիայի վարչապետը սպառնացել է դադարեցնել Ուկրաինայի էլեկտրաէներգիայի մատակարարումը ԵՊՀ ՔՊ–ական անհատ ձեռներեց ռեկտորը  Իրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 4 վարչական շրջանում Լուրջ գլխացավանք է լինելու․ Թեհրանի համար անընդունելի իրավիճակ է (video) Դատախազությունը պահանջում է Ավագյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ Պատրաստվում են բանակցությունների Ծառուկյանի ու Սամվել Կարապետյանի հետ (video) Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց՝ երկրից բացակայելու արգելքը վերացվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Փետրվարի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am