Մենք ամեն ինչի պատրաստ ենք, որ այս շարժումը հաջողության հասնի ու իշխանափոխություն լինի․ Սերժ Սարգսյան

Մենք ամեն ինչի պատրաստ ենք, որ այս շարժումը հաջողության հասնի ու իշխանափոխություն լինի։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Դիտարկմանը, որ գուցե վախենո՞ւմ են նախկինների վերադարձից, երրորդ նախագահն ասաց․ «Վախենում են թող խաչակնքվեն, թող գնան վախերը չափեն, գնան սառը ջուր խմեն։ Մենք վերադառնալու որևէ ցանկություն չունենք։ Մեզ ոչ թե իշխանություն է պետք, այլ հետապնդում ենք իշխանափոխության գաղափարը»։

Հարցին՝ հավանակա՞ն է Նիկոլ Փաշինյանին փողոցային պայքարով հեռացնելը՝ 2018-ի կիրառված տեխնոլոգիաներով, Սերժ Սարգսյանն ասաց․ «Չեմ կարծում, որ մենք նույնիսկ ի վիճակի ենք այդ տեխնոլոգիաները կրկնօրինակել, որովհետև ոչ նախկին շարժումների, ոչ այսօրվա շարժումների հետևում ես չեմ տեսնում ուժեր, ովքեր վարպետորեն տիրապետում են այդ տեխնոլոգիաներին»։

Հարցին՝ իշխանափոխության հեռանկարի դեպքում արդյո՞ք հնարավոր է հետ շրջել Տավուշի սահմանազատման ու սահմանագծման գործընթացը, երրորդ նախագահն ասաց․ «Մենք սահմանազատմանն ու սահմանագծմանը դեմ չենք, մենք դեմ ենք այն մեթոդներին, որով այսօր այդ գործընթացն իրականացվում է։ Մենք կողմ ենք, որպեսզի սահմանազատումն ու սահմանագծումը տեղի ունենան միջազգային պրակտիկային համահունչ»։

Հարցին՝ Ալմա Աթայի սկզբունքը պետք է մնա՞, թե՞ ոչ, Սերժ Սարգսյանն ասաց․
«Ալմա Աթայի սկզբունքը մեր այսօրվա խոսույթում ես նմանեցնում են մի հատ Մյունխենյան սկզբունքին, որովհետև այդպիսի սկզբունք որևիցե տեղ գոյություն չուներ։ Այո, եղել է Ալմա Աթայի հայտարարություն, արձանագրության ստորագրություն, բայց այնտեղ ի՞նչ սկզբունքներ են։ Այնտեղ եղել է ԽՍՀՄ փլուզման մասին հայտարարություն, իսկ Խորհրդային Հայաստանի տարածքը որոշվել է 1988 թվականին Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրով։ Այդ քարտեզը վստահաբար կա, բայց չգիտես՝ ինչու չեն տրամադրում»։

դիտվել է 366 անգամ
Լրահոս
«Գոռում եմ, քանի որ համբերությունս հատել է, խաբում են մեզ». վարորդները հունից դուրս եկան (video) Լա՛վ լսեք․ մենք հասնելու ենք այս մարդկանց պահանջին․ Մեսրոպ Մանուկյան (video) Սրանք այնպիսի թալան են անում․․․ ես ձեզ համար բացահայտեմ․ տաքսու վարորդ (video) Բեթար ա լինելու․ եթե մեր պահանջը չարեցիք, 500 ավտոյով քաղաքով կգնանք հրապարակ․ բողոքի ակցիա (video) ՔՊ-ն ցուգցվանգի մեջ է. Ռուբեն Ռուբինյանը հաստատեց․ Ձյունիկ Աղաջանյան (video) «Արա՛, հերիքա ասես՝ նախկիններ, նախկիննե՛ր․․․ 8 տարիա ի՞նչ ես արել»․ տաքսու վարորդը պոռթկաց (video) «Сердечный привет... », Փաշինյան, բա ո՞ւր ես. բողոքի ակցիա (video) Սուրենյանը զգուշացնում է ուժեղ քամիների հետևանքների մասին Մեզ ոչ մի ոլորտում որպես աշխատուժ չեն դիտարկում․ կին վարորդ (video) «Ալենը, Дождь-ն ու Պուտինի նկատմամբ սերը»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Խարդախ երկիր ա, չպիտի հավատաս նրանց․ քաղաքացի (video) Սլովակիայի վարչապետը սպառնացել է դադարեցնել Ուկրաինայի էլեկտրաէներգիայի մատակարարումը ԵՊՀ ՔՊ–ական անհատ ձեռներեց ռեկտորը  Իրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 4 վարչական շրջանում Լուրջ գլխացավանք է լինելու․ Թեհրանի համար անընդունելի իրավիճակ է (video) Դատախազությունը պահանջում է Ավագյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ Պատրաստվում են բանակցությունների Ծառուկյանի ու Սամվել Կարապետյանի հետ (video) Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց՝ երկրից բացակայելու արգելքը վերացվել է Օրվա կադր․ Սալիկապատված փոս «Ժողովու՛րդ, հենց այդ օրը սխալվելու իրավունք չունենք, թե չէ գիտե՞ք՝ ինչի կանցնի Նիկոլը»․ Սաղաթելյան (video) «Խաղաղությունը» եկավ մի փոքր չսափրված ադրբեջանական «ծիծեռնակի» տեսքով Երևանում օնլայն տաքսիների վարորդները բողոքի ակցիա են անցկացնում (video) Մոսկվայի և Բաքվի միջև չերևացող «սառը պատերազմը» շարունակվում է. ի՞նչ սպասել դրա արդյունքում Փաշինյանն ու Էփշտեյնի ֆայլերը․․․ որտե՞ղ է կապը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Փետրվարի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am