Ամեն բան առաջ է ընթանում նախօրոք գծված ծրագրով. քաղտեխնոլոգ

Բոլորովին պարտադիր չէ, որ անընդհատ գործողություն լինի, որ շարժումն արթուն մնա, բացառված չէ, որ գերլարումից շարժումն ավելի կարող էր վնասվել և մարդկանց մոտ գերհոգնածություն լիներ։ Ամեն բան կախված է նրանից, թե ծրագիրն իրականացնողները ինչ են պլանավորել։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն՝ անդրադառնալով ակցիաների բացակայությանը և շարժման առերևույթ պասիվացմանը։

«Հիմա արդեն ակնհայտ է, որ ամեն բան առաջ է ընթանում նախօրոք գծված ծրագրով եւ ոչ թե ոտքի վրա կանգնած որոշումներ են ընդունվում։ Գուցե նրանք, ովքեր մտածել են ծրագիրը՝ հաշվարկել էին, որ պետք է որոշակի դադարի իրավիճակ լինի, որպեսզի հասարակության մոտ չառաջանա գերհոգնածություն, որը չհանգեցնի հերթական ապատիայի առ այն, որ որ այս անգամ էլ ոչինչ չի ստացվում։ Կարծում եմ՝ հենց այդպես էին նախագծել»,- նշել է քաղտեխնոլոգը։

Նա ընդգծեց, որ իրականում ամեն բան կախված է նրանից, թե շարժման նախաձեռնողներն ինչպես կաշխատեն։ «Եթե լավ աշխատեն՝ մարդկանց մեծ քանակ կներգրավվի, վատ կաշխատեն՝ չի ներգրավվի։

«Իհարկե, մի մասի մոտ կարող է հուսահատություն լինել, քանի որ հայերի մոտ այսօր, առավելագունը վաղը օգուտ ստանալու հոգեբանությունը կա, մարդիկ ակնկալում են, որ եթե այսօր աշխատում են, ջանք են ներդնում, առավելագունը վաղը պիտի արդյունք ստանան, եթե չեն ստանում՝ հետ են կանգնում»։

Բադալյանը նաև ընդգծեց, որ իրականում մայիսի 26-ի հանրահավաքի բազմամարդությունը դեռ ոչինչ չի նշանակում։ «Կարող է լինել 100 000-անոց հանրահավաք ու շարժումը արդյունք չունենա, բայց կարող է լինել նաև 25 000-արանոց հանրահավաք և գործընթացը դրական արդյունք ունենա։

Մարդկանց առատությունը կարևոր է, բայց վճռորոշ չէ»։

Հարցին, թե ինչն է վճռորոշ նշանակություն ունենալու՝ նա պատասխանեց, որ դրանք ծրագրի կետերն են, որոնց մասին իրենք չեն բարձրաձայնում։ «Անգամ անուններ հնչեցնելը այնքան վճռորոշ չի լինելու, որքան ծրագրային կետերը և գործողությունների արդյունավետությունը»,-ասաց Բադալյանը։

դիտվել է 513 անգամ
Լրահոս
Փաշինյանը պատրաստվում է նոր արտահերթ ընտրությունների և, համատեղությամբ, հանրաքվեի «Կթու կովե՛ր», Աննան ձեզ խայտառակում է ու կթում․ հերոսի մոր ուժեղ խոսքը (video) ԵՄ հանձնակատարը Բաքվում է Ադրբեջանը դեռ չի պատասխանել Հայաստանի` 1 ամսվա մեջ խաղաղության պայմանագիրը ստորագրելու առաջարկին Սյունիքի Լեհվազ գյուղի խաչմերուկում հրդեհ է բռնկվել կցորդիչով բեռնատարում. այն դարձել է ոչ շահագործելի Սպրդող «խաղաղության պայմանագիր»․ Հայաստանը «պատերազմի խաչմերուկում». Ձյունիկ Աղաջանյան Էդմոն Մարուքյանը մնացել է Թևան Պողոսյանի հացի հույսին․․ (video) Իշխան Գևորգյանի և նրա 4 ընկերների ձերբակալումները ճանաչվել են ոչ իրավաչափ. փաստաբան Սրանց դեմքը բացվում է ամեն օր․ Հենրիխ Դանիելյան (video) Սուրեն Պետրոսյանն իր ասուլիսը չի համաձայնեցրել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդի հետ Գառնիկ Դանիելյանի պատասխանը Սուրեն Պետրոսյանին (video) Ինչու՞ են նիկոլիստները ու կեղծ ընդդիմադիրները «վառված» Սերժ Սարգսյանից ու ՀՀԿ-ից․ Շարմազանով Ռայա Նազարյանն ընտրվել է Բուլղարիայի խորհրդարանի նախագահ ԱՄՆ դեսպան, մենք ստիպելու ենք՝ դու ներողություն խնդրես մեզանից․ Նաիրա Զոհրաբյան (video) Սուրեն Պետրոսյանը հանդես կգա մամուլի ասուլիսով Եկե՛ք Սրբազան պայքարին միացե՛ք, նախկին-ներկա էլ չկա, պայքար կա․ հասարակական գործիչ (video) ԿԳՄՍՆ-ն որոշել է վերջապես հերքել ադրբեջանական մամուլի հրապարակումները Հրաման է տրվել Հայաստանում գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ. Եվգենի Իվանով Հրազենային վիրավորումից մահացած պայմանագրային զինծառայող Արմեն Գասպարյանը 19 տարեկան էր. News.am «Զիմզիմովի» ախորժակը Բագրատ Սրբազանը շարժման այլ ներկայացուցիչների հետ կմեկնի Կիրանց Նուռնուս գյուղի ամառանոցներից մեկի լողավազանում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու ջրահեղձ եղած մարմին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 21-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հունիսի 21-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր_Մկրտչյան Հունիսի 21-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լիդա Առուշանյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am