Սուրեն Պապիկյանին վնասում են յուրայինները. Հանուն Փաշինյանի՞, թե՞ ընդդեմ բանակի

Ապրիլի 2-ին Իլհամ Ալիևն ընդունել էր Թուրքիայի նախագահի աշխատակազմին կից ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությանը, որի կազմում են եղել թուրքական ռազմական արդյունաբերության շուրջ մեկ տասնյակ խոշոր ձեռնարկությունների (ASELSAN, ASFAT, HAVELSAN, «Машиностроительная и химическая промышленность», REPKON Grup, ROKETSAN, «Оборонные технологии и инжиниринг», «Турецкая аэрокосмическая промышленность-TUSAŞ») գլխավոր տնօրեններ: Այսինքն, Ադրբեջանը սեփական զինված ուժերի վերազինման գործընթացում գլխավոր դեր է վերապահել Թուրքիային:

Դրանից հետո 168.am-ը մանրամասնել էր, թե հարձակողական ինչ սպառազինություն է Ադրբեջանը ստանալու Թուրքիայից՝ ընդդեմ ՀՀ-ին խոստացվող ոչ մահաբեր և ձեռք բերվող պաշտպանական զենքերի, սպառազինության արդիականացման ինչ ծրագրեր կան: Վերջինի առումով մենք գրել էինք, որ թուրքական պատվիրակության հետ հանդիպմանը, մասնավորապես, խոսք է գնացել խորհրդային Սու-25 գրոհիչների արդիականացումը շարունակելու մասին՝ թուրքական TUSAŞ-ի մասնակցությամբ:

Եվ այսօր ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցել են, որ մոդեռնիզացված հերթական Սու-25-ն (Су-25МЛ) է հանձնվել Ադրբեջանին, որին տրվել է «Լաչին» անունը:

Հավելենք, որ Ադրբեջանի ՊՆ-ի և թուրքական ընկերության միջև արդիականացման պայմանագիրը կնքվել էր 2023 թվականի հուլիսի 26-ին և նշվել, որ Ադրբեջանը ստանալու է նաև «խելացի» ավիառումբեր և թուրքական հրթիռներ:

Այս համատեքստում հիշեցնենք, որ 2020 թվականի օգոստոսի 24-ին էր ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել, որ ՀՀ ՊՆ-ի և Ռուսաստանի Միավորված ավիաշինարարական ընկերության միջև ստորագրվել էր Սու-25-ի արդիականացման և վերանորոգման պայմանագիր։

2023 թվականի օգոստոսի 1-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հարց էր ուղղել իր օրոք կնքված պայմանագրի ճակատագրի մասին՝ նշելով, որ տեղյակ չէ՝ գործընթացը հիմա շարունակվո՞ւմ է, թե՞ ոչ, քանի որ 3 տարվա մեջ այս ուղղությամբ պիտի որոշակի առաջխաղացում լիներ:

Այս պայմանագրի և Սու-25-երի արդիականացման վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարությունը հրաժարվում է տեղեկություններ տրամադրել լրատվամիջոցներին:
Մասնավորապես, ՊՆ-ին ուղղված մայիսի 1-ի մեր հարցման մեջ հետաքրքրվել էինք՝ ի՞նչ ճակատագիր է ունեցել 2020 թվականի օգոստոսի 24-ին ՀՀ ՊՆ-ի և Ռուսաստանի Միավորված ավիաշինարարական ընկերության միջև ստորագրված ՍՈՒ-25-ի արդիականացման և վերանորոգման պայմանագիրը, որի մասին պաշտպանության նախարարությունը հրապարակավ հայտարարել էր: Դրանից հետո անցել է 3 տարի:

Այսինքն, առանց արդիականացման լուծումների մասին մանրամասնություններ հայտնելու, խնդրել էինք ընդամենը պատասխանել՝ այդ պայմանագիրը գործնական փուլ տեղափոխվե՞լ է, և արդյո՞ք նույն բովանդակությամբ, ինչպես կնքվել է, թե՞ եղել են վերանայումներ, հատկապես, երբ Ադրբեջանը շարունակում է Թուրքիայի միջոցով արդիականացնել իր զինանոցում եղած ռուսական Սու-25 գրոհիչները:

Սակայն Պաշտպանության նախարարությունն առանց հիմնավորման մերժել էր տեղեկատվություն տրամադրել: Գուցե վերանայել են պայմանագիրը, դրա համար չեն ցանկանում մեր հարցին պատասխանել:

Իսկ Ադրբեջանն այս անգամ արդեն Թուրքիայում ընթացող «EFES-2024» բազմազգ զորավարժությունների ընթացքում է խաղարկել բնակավայրերում մարտի վարման և պայմանական հակառակորդի ոչնչացման դրվագներ:

Ինչպե՞ս է արձագանքում Ադրբեջանից և Թուրքիայից եկող այս սպառնալիքներին, Ադրբեջանի հատուկ ջոկատայիններին, զինված ուժերին մոտեցնում է հայկական բնակավայրերին, վերջին թարմ դեպքը Կիրանցում գաղտագողի վերջին 3 սյուների տեղադրումն էր, ավելին, բանակի առջև լեգիտիմ և ոչ լեգիտիմ խնդիրներ է դնում և ամեն առիթի դեպքում հայտարարում, որ անվտանգության ապահովման գործում բանակը վերջին գործոնը պետք է լինի, որ լեգիտիմությունը կամ լեգիտիմ սահմանն է անվտանգության երաշխիքը, թեպետ գուցե Նիկոլ Փաշինյանն ինքն էլ իր ասածներին չի հավատում:

Եվ Տավուշում վերջին օրերին տեղի ունեցող զարգացումների, Փաշինյանի անվտանգային ապահովություն չխոստացող հերթական նմանօրինակ հայտարարության ֆոնին, ՀՀ զինված ուժերում մայիսի 14-20-ը ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններ են անցկացրել, որի ընթացքում Զինված ուժերի զորամիավորումներում ու զորամասերում, ըստ ուղղությունների, սահմանված ժամկետներում անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, ստուգվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի վիճակը, ծավալվել են կառավարման կետեր, ստորաբաժանումների հրամանատարներին առաջադրվել են պայմանական մարտական խնդիրներ, ընդ որում, խաղարկվել են իրական պայմաններին մոտեցված մարտավարական դրվագներ: Ավելին, մայիսի 16-ին ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի և մայիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ զորավարժության գործնական փուլերին հետևելու մասին ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ խաղարկվել են հարձակողական և պաշտպանողական ստորաբաժանումների մտահղացումներ, առանձնացվել են հարձակվող ու պաշտպանվող կողմեր, և ստորաբաժանումների հրամանատարները տեղում ընդունել են որոշումներ՝ անձնակազմի գործողությունները կազմակերպելու համար։ Նախկինում, գուցե նման բաների առանձնացումը մանրուք թվար կամ ընդամենը՝ զարմանալի, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, երբ Զինված ուժերին ամեն կերպ փորձ է արվում կաշկանդել իր գործողություններում, երբ հարձակողական բառը ոչ միշտ է կիրառելի ՊՆ հաղորդագրություններում, այսօրինակ ձևակերպումները հատուկ ուշադրության արժանի են դարձել: Եվ ոչինչ, որ Պաշտպանության նախարարության հաղորդագրությունների բովանդակությունը՝ որոշ առումով կից լուսանկարները չէին արտացոլում: Փորձենք հավատալ, որ այստեղ գործել են զուտ գաղտնիության սկզբունքից ելնելով, և չխորանալ երևացող և չերևացող մասնագիտական հարցերի մեջ, հատկապես որ, կոնկրետ դեպքում խնդիրն այլ է՝ ցույց տալ, որ Պաշտպանության նախարարությունը կարծես թե փորձում է հնարավորինս չեզոքություն պահել, Սուրեն Պապիկյանը վերջին օրերին ակտիվ այցեր է կատարում սահմանագոտի, այցելել է կառուցման փուլում գտնվող ամրաշինական մի շարք շրջաններ: Թերևս, նպատակն ավելի շատ չեզոքության ցուցադրությունն է, քան, թե ինչ է արվել:

Այլ հարց է, որ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Պապիկյանի այս այցերից մեկի մասին պատմող հաղորդագրությունն ու լուսանկարը տեղադրեց իր էջում, և դա այս լարված իրավիճակում ծառայեցրեց սեփական իշխանության բարեփոխումների գովաբանության համար, ինչը սոցիալական ցանցերում բացասական արձագանք գտավ, և օգտատերերը հիշեցին մոդուլային կացարանների, Ազատի կացարանի հրդեհի և այլնի մասին, ինչին ավելի ուշ ՊՆ արձագանքեց օգտատերերին: Բայց գուցե Պապիկյանի կուսակիցները նրան բնավ չեն ուզում արջի ծառայություն մատուցել, բայց դրանով անուղղակիորեն ներքաշում են քաղաքական խաղերի մեջ: Իսկ Պապիկյանը հնարավորինս փորձում է հեռու մնալ քաղաքական գործընթացներից և զբաղվել զուտ բանակի խնդիրներով: Այլ է հարց է, թե որքանով է նրան հաջողվում մշտապես հեռու մնալ Հայաստանի քաղաքական իրականությունից:

Այստեղ չէինք կարող անտեսել, որ ՀՀ պաշտպանության փոխնախարար, Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անթույլատրելի ձևակերպումներ է թույլ տվել և ոչ միայն բանակում ելակ-օպերացիան գցել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գրպանը՝ ակնարկելով, որ զինված ուժերի առաջնահերթությունները նա է որոշել:

Մասնավորապես հարցին՝ ինչու առաջնահերթությունը տրվեց ելակին, այլ ոչ թե զորամասերի կառուցմանը, Սարգսյանն արձագանքել է.

«Ասում եք՝ առաջնահերթությունը տրվել է ելակին, ոչ թե զորամասին, ունեցել ենք պաշտպանության նախարար, պաշտպանության նախարարը, իմանալով պաշտպանության նախարարության խնդիրները, ինչ-որ առաջնահերթություններ է տվել»:

Ռազմական գործից հեռու Հրաչյա Սարգսյանը, ում գուցե թվայնացումից մի քիչ հասկանալու համար կիբերանվտանգության համար պատասխանատու են կարգել, 44-օրյա պատերազմի պարտությունը փորձել է բարդել միայն բանակի վրա՝ մաքրելով Նիկոլ Փաշինյանի մեղքերը:

«Քաղաքացին, երբ լսում է՝ տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է, և հետո պատերազմ է լինում, մոտը հարց է առաջանում՝ ինչի սենց եղավ, բա տարածաշրջանի ամենամարտունակ բանակն էինք: Ես կարծում եմ, որ ղեկավարողներ եղել են, նախկին զինվորականներ են եղել, ովքեր կարող էին այդ ղեկավարումն իրականացնել, և չի իրականացվել: Երկրի ղեկավարը կարոդ է քաղաքականությունը որոշել, բայց զինվորական գործի մեջ դուք չեք գտնի, որ երկրի ղեկավարն ասել է՝ ստեղից նահանջեք, ստեղ զորք մի ուղարկեք, զենք մի տարեք: Ես վստահեցնում եմ՝ նման բաներ չի եղել»,– շեշտել Երևանի նախկին քաղաքապետը:

Հետաքրքիր է՝ ինչի հիման վրա է Հրաչյա Սարգսյանը 44-օրյա պատերազմին առնչվող պնդումներ անում: Ի դեպ, հուլիսյան մարտերի հաղթանակից հետո հայտարարում էր, որ ՀՀ բանակը տարածաշրջանի ամենամարտունակն է: Երկրորդ, Նիկոլ Փաշինյանն ինքն է իրեն հռչակել գերագույն հրամանատար, որն ըստ սահմանադրության և համապատասխան օրենսդրության՝ քաղաքական և ռազմական որոշումներ է կայացնում: Այսինքն, պաշտպանության փոխնախարարը չգիտի՞ «Պաշտպանության մասին» օրենքը, իսկ գուցե չի՞ լսել, երբ Նիկոլ Փաշինյանն իրեն գերագույն հրամանատար էր կարգում, երբ ասում էր միակ դեպքի մասին՝ 7-րդ պաշտպանականի, երբ 2020թ.-ի դեկտեմբերի 5-ին իր լայվ-տեսաուղերձում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ «Վարչապետը մի անգամ է միանձնյա որոշում կայացրել պատերազմի ընթացքում, որի շնորհիվ 7-րդ պաշտպանական շրջանն իր տեղում է»:

Իսկ գուցե Հրաչյա Սարգսյանը նույնպես կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը 44-օրյայի ժամանակ գերագույն հրամանատարի իրավունքներ իրեն վերագրելու իրավունք չունե՞ր:

Կարո՞ղ ենք ենթադրել նաև, որ Նիկոլ Փաշինյանին նահանջի հրամաններ տալու մեղքից մաքրող պաշտպանության փոխնախարարը չի լսել Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Սյունիքից զորքի հետքաշման հրաման ինքն է տվել, իսկ այդ ժամանակվա պաշտպանության նախարարը միայն կատարել է:

Իսկ ի՞նչ է կարծում Հրաչյա Սարգսյանը՝ որևէ պատերազմող երկրում՝ աշխատանքային նման կենսագրություն ունեցող մեկին կնշանակեի՞ն պաշտպանության փոխնախարար: Խնդիրը նույնիսկ այն չէ՝ զինվորակա՞ն է ինքը, թե՞ ոչ, խնդիրը ՀՀ-ի անվտանգային մարտահրավերներին համահունչ պաշտպանական ոլորտի պաշտոնյա ունենալն է: Իսկ գուցե այս նշանակման պատճառներից մեկն էլ նաև այն է, որ երկրի ղեկավարն էլ բանակում չի ծառայել:

168.am

դիտվել է 831 անգամ
Լրահոս
Ես այսուհետ ևս կաջակցեմ հայերին արդարության համար պայքարում. ամերիկացի սենատոր Հպարտ եմ, որ ստորին պալատի խոսնակն էի, երբ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Նենսի Փելոսի Պետք է ճանաչվի Հայոց ցեղասպանության՝ պատմական ճշմարտությունը․ Հունաստանի ՊՆ նախարար Վատիկանի գաղտնի արխիվից Մայր աթոռը լույս է ընծայել «Հայոց ցեղասպանություն» աշխատությունը Մակրոնը ԱՄՆ-ին անվանել է ոչ այնքան հուսալի դաշնակից Լիբանանի նախագահը հայտարարել է, որ ագրեսիան դադարեցնելու համար է բանակցություններ սկսել Բաքվի և Անկարայի որոշումները Նիկոլի ռեժիմի համար է, և ոչ երբեք հայ ժողովրդի․ Սաղաթելյան Առանց ինձ հետ համաձայնեցվելու էր դրվել, շփոթմամբ․ Հրաչյա Թաշչյանը` կաթողիկոսի վերաբերյալ հրապարակումը կայքից հեռացնելու մասին Ռոբերտ Քոչարյանը՝ կնոջ և թոռնիկի հետ, ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր և հատուցի՛ր. Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» կոչը Անթիլիասի Մայրավանքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սուրբ Պատարագ է մատուցվել Ախալքալաքում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Էմմա Պողոսյանը` Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Եղեռնի զոհ դարձավ 1,5 միլիոն մարդ, միայն այն պատճառով, որ հայ էին․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր Մենք հիշում ենք. Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Արտակարգ դեպք Երևանում․ «Opel»-ը Հաղթանակ թաղամասի ջրանցքում է հայտնվել Հայոց ցեղասպանության տարելիցին Չեննայում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը նշվել է Փարիզի քաղաքապետարանում Ահազանգ Արցախի՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը ոչնչացնելու մասին Պատմական արդարության հանդեպ լռությունը, անհամարժեք դատապարտումը ծնում են նոր ողբերգություն․ Վեհափառ Ծիծեռնակաբերդ բարձրացող ճանապարհի առանձնահատկությունը․ հայացք դեպի Արևմտյան Հայաստան, Արարատ «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդես է կազմակերպվել Բաքվում Նիկոլական իշխանությունը փորձում է ջնջել Ցեղասպանության մասին ցանկացած հիշողություն․ Զուրաբյան Ի՞նչ կարևորություն ուներ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am