Մենք երկու ամիս փակված ենք եղել՝ բացառապես մի մարդու քաղաքական կամքի պատճառով. Նարեկ Սամսոնյան
Մեզ համար երբեք ինքնանպատակ չի եղել ինչ-որ մեկին հայհոյելը, թեկուզ եթե դա լինեն այն մարդիկ են, որոնց նկատմամբ առաջին ռեակցիան լայն հասարակության մոտ հայհոյանքն է, դա ինքնանպատակ երբեք չի եղել, դա եղել է քննադատության մաս։ Դատարանը հիմա պետք է քննի՝ հասկանալու, թե արդյոք այդտեղ կա հանցակազմ, թե՝ ոչ, մեր պնդմամբ՝ այդտեղ չկա հանցակազմ։ Այս մասին ազատ արձակվելուց անմիջապես հետո լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Սաղաթելյանը։
«Մենք երկու ամիս փակված ենք եղել՝ բացառապես մի մարդու քաղաքական կամքի պատճառով»,- շարունակելով խոսքը՝ ասաց Նարեկ Սամսոնյանը՝ նշելով, որ դատարանն արդարացի պայմաններով ազատ արձակեց իրենց, հուսով է՝ նման դատավորներ շատ կլինեն ՀՀ-ում։
