Մայիսի 26-ին մուտք ենք գործելու մեր շարժման երրորդ փուլը. Բագրատ Սրբազան
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը նշեց, որ շարժումը երեք փուլ ունի: «Առաջին փուլը մեզ համար եղել է Ոսկեպար, բաղանիս, Կիրանց գյուղերի սահմանազատման ապօրինի գործընթացը եւ հանրահռչակումը, եւ պաշտպանությունը մեր ժողովրդի: Այդ պայքարը տեղափոխել ենք Երեւան, որը խնդրի լուծման միակ տեղն է: Երկրորդ տեղն էլ երեւի Բաքուն է, բայց մեր հնարավորությունը Երեւանն է: Երկրորդ փուլը զգացմունքային ֆոնից դեպի բանականություն գնացող իրադարձությունն է: Մինչեւ մայիսի 26-ը երկրորդ փուլը կամփոփվի, եւ մենք մուտք ենք գործելու երրորդ փուլը, որը բարդ, դժվար, բայց հաճելի ժամանակահատված է, կարծում եմ, բոլորիս համար: Որովհետեւ եզրահանգումը մենք տեսնում ենք այս շարժման տրամաբանական ավարտով»,-ասաց Սրբազանը:
