Այսօր դաշտն այնքան է լցված աղբով, իրենց կողմից հատկապես, որ նույնիսկ ԱԺ ամբիոնն է օգտագործվում դրա համար. Բագրատ Սրբազան
Ես չեմ կարծում, որ դուք կարող եք չեզոք մնալ այս իրավիճակում, եւ չեզոք էլ չեք: Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, փորձագետների, վերլուծաբանների, քաղաքագետների և ՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Չեզոք մարդ չի կարող այսօր լինել մեր երկրում: Չեմ ուզում սեւ ու սպիտակի մասին ասել, ասել՝ կամ սեւ պետք է լինի, կամ սպիտակ: Կամ պետք է հարմարվող լինի մեր իրականության ստի հետ, կամ պետք է ընդվզի: Դա մեր կոնկրետ իրականությունն է, հնարված չէ:
Այսօր դաշտն այնքան է լցված աղբով, իրենց կողմից հատկապես, որ նույնիսկ ԱԺ ամբիոնն է օգտագործվում դրա համար: Ինձ համար մտահոգիչ է, որ ամբողջ խորհրդարանով կարող են պարզապես այս շարժման մասին, մեր մասին ամեն ինչ թույլ տան ասելու եւ անպատասխանատու կերպով»,-ասաց Բագրատ Սրբազանը: