Արդյոք Հայաստանին նոր պատերա՞զմ է սպառնում Ռայիսիի տարօրինակ մահից հետո

(Աշխարհաքաղաքական պայթյունը Հարավային Կովկասի տարածաշրջանում մոտենում է)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․

«Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալիք Ռահմաթիի, Թավրիզում ուրբաթօրյա աղոթքի ղեկավար այաթոլլա Մոհամմադ Ալի ալ-է-Հաշեմի և մի քանի այլ բարձրաստիճան անձանց տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ի երեկոյան լեռներում՝ անտառային տարածքում:

Տեղի ունեցածը, մեղմ ասած, արտառոց է, որը կարող է ազդել մեր ողջ տարածաշրջանի վրա։ Հայաստանն արդեն ունի սեփական ողբերգությունների տխուր փորձ՝ իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների սպանություններից հետո։ Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարին ահաբեկչության հետևանքով, որի հետևում կանգնած էր Միացյալ Նահանգները, սպանվեց գեներալ-լեյտենանտ և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Քուդս» հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին։

Միգուցե սա զուտ զուգադիպություն է, բայց 2020 թվականի հենց հունվարից էր, որ Ադրբեջանը սկսեց անօդաչու թռչող սարքերի զանգվածային գնումը Հայաստանի և Արցախի հետ ապագա պատերազմի համար… Իսկ այսօր մենք գործ ունենք Իրանի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ պետության ղեկավարի մահվան հետ։

Ներկա իրավիճակում կան մի քանի հարցեր․

1. Ի՞նչ է նախատեսում Իրանի Սահմանադրությունը նման դեպքերի համար:

2. Արժե՞ արդյոք Ռայիսիի հետ պատահած միջադեպը դիտարկել որպես «դժբախտ պատահար», թե դա գլոբալ իրադարձությունների շղթա է:

3. Արդյոք տարածաշրջանն ավելի մոտ է պատերազմին Իրանի առաջնորդի մահից հետո:

Նախ, Իրանի Սահմանադրությունը պետության ղեկավարի մահվան դեպքում ընթացակարգ է նախատեսում. երկրի հիմնական օրենքի 131-րդ հոդվածի համաձայն՝ նախագահի մահվան դեպքում առաջիկա երկու ամիսների ընթացքում նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի նրա առաջին փոխնախագահը՝ 70-ամյա ֆինանսիստ Մոհամմադ Մոհբերը:

Սահմանադրության համաձայն՝ առաջին փոխնախագահը պաշտոնը կստանձնի երկրի հոգևոր առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիի հավանությամբ։ Իսկ 50 օրվա ընթացքում հատուկ խորհուրդը, որը բաղկացած է խորհրդարանի խոսնակից, դատական իշխանության ղեկավարից և փոխնախագահից, պետք է կազմակերպի նոր նախագահական ընտրություններ։

Երկրորդ, յուրաքանչյուրը պետք է պատասխան տա այն հարցին, թե Ռայիսիսի մահը «ողբերգական պատահականություն էր», թե կանխամտածված սպանություն։ Սակայն վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձություններում որոշակի օրինաչափություն չնկատելն անհնար է։ Խոսքը հետևյալ իրադարձությունների մասին է․

— Իրանի նախագահի ուղղաթիռի կործանում.

— Մահափորձ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ.

— Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ մահափորձի սպառնալիք.

— Թուրքիայում հեղաշրջման հավանականության մասին հաղորդումներ.

— Մահափորձ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանի դեմ.

Այս բոլոր իրադարձություններն ամեն դեպքում սրում են քաղաքական իրավիճակն աշխարհում։ Աշխարհակարգի տխրահռչակ փոփոխությունն ունի նաև այսպիսի դրսևորում… Ամեն դեպքում, ստեղծվում է մի իրավիճակ, երբ «պետության ղեկավար լինելը» դառնում է ֆիզիկապես վտանգավոր, «եթե չաշխատես նրանց հետ, որոնք ի վիճակի են նման խնդիրներ ստեղծել․․․»։

Անդրադառնալով երրորդ հարցին՝ պետք է ասել, որ ամեն դեպքում, առաջիկա 50- 70 օրերին (այսինքն՝ 2 ամսից մի փոքր ավելի) իրավիճակը մեր տարածաշրջանում պայթյունավտանգ է լինելու։ Ռայիսիսին «Հարավային Կովկասում սահմանների փոփոխությունների» հետևողական հակառակորդն էր։ Հիմա նա չկա, իսկ իրանական քաղաքական համակարգը հաղթահարելու է ստեղծված ճգնաժամը, ինչը Բաքվում և Անկարայում կարող են ընկալել որպես «պատմական հնարավորությունների պատուհան»՝ Հայաստանի հաշվին տարածաշրջանի աշխարհաքաղաքական դիմագծի ամբողջական վերափոխման համար։

Իսրայելի համար այս 2 ամիսը ևս պատմական հնարավորություն է Գազայի հատվածում սկսածն ավելի քիչ դիմադրությամբ ավարտին հասցնելու համար…

Բայց պարզ է, որ մեզ ամենից շատ հետաքրքրում է սեփական ճակատագիրը։ Եվ ամենացավալին այն է, որ պատմական վերափոխման այս շրջանում Հայաստանը փողոցից պատահական մարդ է առաջնորդում…

Մտածե՛ք այդ մասին…»։

դիտվել է 271 անգամ
Լրահոս
8 կադրային փոփոխություն դատախազությունում Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ Ուրեմն թող այդ բոլոր զրպարտողներին պատասխանատվության ենթարկեն. Բագրատ Սրբազան Ձերբակալվածներից Արթուրը խոսելու ծոմ է պահում. 3 օր է լուռ է. Թովմասյան ՀԱՊԿ-ում դեռ հույս ունեն Բա ո՞ւր են Հայաստանի արբանյակի արած լուսանկարներն աղետի գոտուց. Կարեն Վրթանեսյան Սրբազանը Քննչականի դիմաց նոր պահանջ դրեց (video) Ի՞նչ խորհրդանիշ է Սրբազանի ձեռքի մատանու վրա (video) Ոստիկանության Երևանի վարչության պետը սուտ մատնություն արեց` Պետրոսյանը խմած է (video) Բագրատ Սրբազանը գործակալ չէ, միլիոնավոր դոլարներ չի ստացել․ ԱԱԾ-ն պաշտոնապես հերքել է. Փաստինֆո Տիգրան Հակոբյա՛ն, դու ոտքից գլուխ հակահիգիենիկ ես․ Հարությունյան (video) Դիակի զննությամբ արտաքուստ բռնության հետքեր չկան․ ՔԿ-ն՝ Անահիտ Մնացականյանի մահվան մասին Աղետի գոտում պետության մասնակցությունն անբավարար է եղել, կենտրոնացված տարհանում չի կազմակերպվել Վրաստանի խորհրդարանի խոսնակը ստորագրեց «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը Ադրբեջանի պետական ապարատը միջազգային տարբեր հարթակներում շարունակում է գիտական կեղծ թեզերի տարածումը. «Գեղարդ» հիմնադրամ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ցանկանում են հանրային դաշտից ընդհանրապես կտրել. Պաշտպան Ադրբեջանամետ «թաղապետի» հակահայկական արկածներն Ուկրաինայում «Ես էլ կարող եմ ասել՝ իրենք էլ «ուռել» են». Գևորգ Պետրոսյան Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ Արթուր Խուդինյանն հունից դուրս եկավ. լարված իրավիճակ Ջրահեղձ եղած կոմպոզիտորի մահվան հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն Երևանի մանկապարտեզներում կտեղադրվեն տեսախցիկներ Տղե՛րք, Նիկոլի հեծանիվի վրա չե՛ք տեղավորվելու․ Դավիթ Սահակյանց (video) Ես Ամենայն Հայոց Կաթողիկոսից ներողամտություն եմ խնդրում․ Արամ Հարությունյան (video) Սրբազանը ծաղրում է Քյարամյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 3-ին՝ ՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am