Ստամբուլի օդանավակայանում ձերբակալվել է թուրք գործարար, հայ և բոլոր փոքրամասնությունների պաշտպան Օսման Քավալան

Ցավով տեղեկացա, որ Ստամբուլի օդանավակայանում ժամեր առաջ ձերբակալվել է իմ ընկեր, թուրք գործարար, հայ և բոլոր փոքրամասնությունների պաշտպան Օսման Քավալան: Թուրքիայում «Անատոլու Կուլտուր» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, առաջադիմական «Իլեթիշիմ» հրատարակչության, «Բիրիգիր» ամսագրի սեփականատեր Քավալան 2010 թվականից ի վեր` յուրաքանչյուր ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման ձեռնարկների հիմնական կազմակերպիչն է եղել: Ս/թ հունիսի 7-ին «Մոսկվա» կինոթատրոնում «Վերադարձ» մշակութային բարեգործական հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանի և «Անատոլու կուլտուր» հիմնադրամի նախագահ Օսման Կավալայի միջև համագործակցության հուշագիր ստորագրվեց, որը նպատակ ուներ համատեղ ուժերով վերակառուցելու երկխոսության կամուրջները, վերականգնելու արդարությունը և արդարության հիմքի վրա մի օր հաշտեցնելու հայ և թուրք հասարակությունները: Օսման Քավալայի հետ միասին հաստատեցինք նաև, որ միացյալ ուժերով աշխատելու ենք այն բոլոր ծրագրերի ուղղությամբ, որոնք կծառայեն ոչ միայն հայ և թուրք, այլ նաև Փոքր Ասիայում ապրող բոլոր հասարակությունների միջև մշակութային երկխոսության հաստատմանը: Օսման Քավալան վերջերս երկու անգամ Հայաստան էր այցելել։ Նա Թուրքիայի Բուրսա քաղաքի և Նիլյուֆեր շրջանի քաղաքապետական թատրոնի` Հայաստան կատարած հյուրախաղերի ֆինանսական ծախսերը հոգալու պատասխանատվություն էր ստանձնել։ Նշենք, որ այս թատերախումբը թուրքերեն էր թարգմանել տվել (Պողոս Չալկըջյանին) ու բեմադրել Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» պիեսը. Թուրքիայում այն ներայացնելուց հետո ցանկություն կար պիեսը խաղալ նաև Հայաստանում: Կային բազմաթիվ մշակութային ծրագրեր, որոնք պետք է մեծ խանդավառությամբ կյանքի կոչվեին: Այս մասին տեղեկացրել է նախկին պատգամավոր Արագած Ախոյանը

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Ծեծկռտուք՝ Երևանում․ խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են 57-ամյա տղամարդու դեմքին Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկը Ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավոր Քաղաքապետարանը մեկ անձից գնման ընթացակարգով խոշոր պայմանագիր է կնքել ԱՄՆ-Իրան-Իսրայել հակամարտության այս փուլը մոտենում է ավարտին․ Պողոսյան Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից Սթարմերը կարող է հավակնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին 2028 թվականին. The Observer Քիմիայի միասնական քննության թեստը խորը մտահոգություններ է առաջացրել. Դիմորդները դիմել են Նիկոլ Փաշինյանին ու ԿԳՄՍՆ–ին ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին Մտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ Հովհաննիսյան Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը. Փաշինյան Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունը ՀՀ-ից «դեռևս ազդանշաններ չկան» Գյումրիի ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ Ֆրանսիական գերիշխանություն և անկասելի Մեսսին. հայտնի են ԱԱ-2026-ի խմբային փուլի լավագույնները Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, նաև պատմական նշանակություն Պաշտոնական. Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունի Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Ռուսաստանում ծանր հարցեր են դնելու Նիկոլի դիմաց․ Սուրենյանց (video) Մարդկանց լրիվ ավտոմատի, զոմբիի տե՞ղ եք դրել. ՍԴ դատավորը՝ քաղաքական ուժերին (video) Եթե ես սա չպատմեմ, ինձ վատ կզգամ․ Սուրենյանցն անդրադարձավ Խաչատուր Սուքիասյանին (video) Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո ի՞նչ հանդիպումներ են եղել․ Սուրենյանցը փակագծեր բացեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am