Իրանի նախագահի մահվան առեղծվածն ի՞նչ արձագանք է գտել Թուրքիայում

Մինչ Իրանի նախագահին, արտգործնախարարին տեղափոխող ուղղաթիռի «կոշտ վայրէջք» կատարելու մասին լուրերի ֆոնին տարբեր երկրներ իրենց աջակցությունը, օգնելու պատրաստակամությունն ու անհանգստությունն էին հայտնում միջադեպի կապակցությամբ Թուրքիան անմասն չմնաց իր բացառիկ ջանքերը գործի դնելու ու տարածաշրջանում իր ուրույն դերակատարությունը վերահաստատելու համար։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Որպես բարեկամ և հարևան երկիր, ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքներում իրանական կողմին աջակցելու նպատակով Թուրքիայի պաշպանության նախարարությունը հայտարարեց, որ դեպքի վայր են ուղարկել «Akıncı» տեսակի ԱԹՍ, գիշերային տեսանելիության սարքերով հագեցած «Сougar» տեսակի մեկ ուղղաթիռ, ինչպես նաև 32 ալպինիստից բաղկացած որոնողափրկարարական թիմ:

Ավելի ուշ թուրքական մամուլն այդ օգնությունը սկսեց լայնորեն մեկնաբանել, որ ուղարկվել է իրանական կողմի խնդրանքով։ Նման դժբախտության պայմաններում նույնպես Թուրքիան չխորշեց իրենց «տեղական և ազգային» արտադրության հերթական ԱԹՍ-ն գովազդելու, բոլոր երկրների ջանքերը չեզոքացնելու և մասնավորապես՝ Իրանի «համակարգային թուլությունը, անելանելիությունը, կազմակերպվածության բացակայությունը» ի ցույց դնելու համար։

Թուրքական ողջ մամուլը, մասնավորապես իշխանամերձ լրատվամիջոցները սկսեցին լուսաբանել, որ չնայած եղանակային անբերենպաստ պայմաններին, միայն իրենց ԱԹՍ-ին է հաջողվել իրանական կողմին կոորդինատներ տրամադրել և 15 ժամ անց տեղորոշել Իրանի նախագահի գլխավորած պատվիրակության ուղղաթիռի վայրը։ Ավելի ուշ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարը հաստատեց, որ «Akıncı» ԱԹՍ-ի կողմից հայտնաբերված ջերմության աղբյուրը ենթադրաբար եղել է Իրանի առաջնորդ Իբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի բեկորների վայրը։

Թուրքիայում վիճարկում են նաև այն հարցը, որ եթե «Akıncı»-ն չմեկներ օգնության, ապա հնարավոր էր ավելի երկարել և նույնիսկ օրեր տևել ուղղաթիռի վայրի հայտնաբերումը։ Կրկին ուրիշի դժբախտության մեջ իր սեփական հաջողությունը փնտրելու առումով «շնորհաշատ» Անկարան պարծենում է այս անգամ ոչ թե «Բայրաքթար ՏԲ2»-ի, այլ «Akıncı»-ի՝ ամբողջ աշխարհը զարմացնելու կարողությամբ։

Բնականաբար, թուրքական «տեղական և ազգային» արտադրության սարքի փառաբանմանը զուգահեռ այդ երկրում ակտիվանալու էին նաև ազգայնական ու հակաիրանական շրջանակները։ Մասնավորապես, սոցցանցերի թուրքական տիրույթներում ազգայնամոլները սկսեցին կատարվածի կապակցությամբ հրապարակել Իսրայելի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի դրոշները, արձանագրելով․ «Աշխատանքը կատարված է»։ Նրանց զգալի մասը մեծ ուրախությամբ ու ցնծությամբ է ընդունել այդ բոթը։

Կան նաև շրջանակներ, որոնք նկատի ունենալով իրենց երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, գրել են․ «Տարոսը մեզ»։ Ինչ վերաբերում է Թուրքիայի փորձագիտական շրջանակներին, ապա նրանցից շատերը հակված են կարծելու, որ դեպքը ոչ թե մահափորձ է՝ ինչ-որ երկրների կամ որոշ ուժերի կողմից կազմակերպված, այլ ուղղակի դժբախտ պատահար՝ կապված եղանակային անբարենպաստ պայմանների հետ։

Որոշ փորձագետների կարծիքով՝ Ռայիսիի հետ կատարվածը սպանություն է՝ պատվիրված Իրանի ներքին շրջանակների կողմից, որոնք ցանկանում են այդ պաշտոնին տեսնել իրենց թեկնածուին։ Այս ամենին զուգահեռ շեշտվում է նաև Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի անվերապահ աջակցությունը նախագահ Իբրահիմ Ռայիսիին։

Այս համատեքստում որոշ թուրք փորձագետներ սկսեցին հեգնելով խոսել նաև Իրանի բարձրաստիճան ղեկավարությանը փոխադրող ուղղաթիռի մասին, որը վիետնամական պատերազմից հետո 1960-ական թվականների վերջին է արտադրվել։ Ուստի այն, ըստ իրենց բնորոշմամբ, պետք է մասնագետների վերահսկողության տակ լիներ։ Որոշ քաղաքագետներ էլ դժգոհություն են հայտնում, որ նման դեպքը տեղի է ունենում դժբախտ դիպաշարերով հարուստ հենց այն տարածաշրջանում, որի մասն է կազմում Թուրքիան։

Այս պատահարը ևս մեկ անգամ զգուշացնում է, որ տարածաշրջանից հեռու չէ վառոդի նոր տակառը։ Իսկ նոր գործողություններ սկսելուց և քայլեր ձեռնարկելուց առաջ տարածաշրջանի ցանկացած երկիր պետք է հաշվի նստի ստեղծված իրադրության ու պայմանների հետ։ Միայն քաղաքական ճիշտ հաշվարկների արդյունքում հնարավոր կլինի հեռու պահել երկիրը տարածաշրջանային համընդհանուր անկայունությունից։

դիտվել է 552 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյան, դու բացահայտելու ես այդ գինը, որը քեզ են տվել․ Հովհաննես Շահինյան (video) Փաստաբանները տեղյակ չեն քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ձերբակալվա՞ծ է, ԱԱԾ-ում, թե՞ ուղղակի ընկերների հետ գնացել է. Նա փաստաբանների հետ կապ չի հաստատել Ծանոթ ձեռագիր է, որը կյանքի բոլոր փուլերում է ուղեկցել ու ուղեկցում է Փաշինյանին. Տիգրան Աբրահամյան Ճգնաժամի հաղթահարման քաղաքական ճանապարհը Փաշինյանի հեռացումն է․ հայտարարություն Ոստիկանության կիրառած «Զարյա 3» տեսակի նռնակը նախատեսված է զինված հանցագործների համար. «Հետք» Մահերն անխուսափելի կլինեին, եթե․․․ Արծվիկ Մինասյան (video) Նիկոլն ո՞վ է, ինքը մեր վարչապետը չի, ինքն իրեն կորցրել է․ քաղաքացի (video) Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հետհաշվարկը տրված է․ Սևակ Հակոբյան Արցախի իշխանությունները խոստանում են արձագանքել ԱԺ ամբիոնից հնչող հերյուրանքներին Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան․ ԱԳՆ խոսնակ Պեսկովը Փաշինյանի հայտարարության մասին Փոքրոգի մարդիկ տառապում են փառավորվելու սինդրոմով. Սեյրան Օհանյան Նիկոլն «առնետ է», որը զգում է արդեն իր վերջը․ քաղաքացի (video) Մինչ ոստիկանները զբաղված են քաղաքացիների վրա նռնակներ նետելով՝ հերթական սպանությունն է տեղի ունեցել Բաղրամյան պողոտայում դաժան ծեծի են ենթարկել 44-օրյա պատերազմի հերոս Արշակ Մելիքյանի եղբորը Նիկոլի սրտի դատավորին ՔՊ-ն հարցեր ունի (video) 2018-ին տեղի ունեցածը բնավ էլ «թավշյա հեղափոխություն» չէր, այլ գործակալների ներդրում. Հակոբյան Լուկաշենկոն կպայթեցնի Փաշինյանի 5 միլիարդը․․․ Արամ Հարությունյան (video) Ո՞ր պահին 3 մլն վարչապետից մի քանի հազարը դարձան թիրախ ոստիկանական բռնությունների համար. Իվետա Տոնոյան Տեղի ունեցածի անվերապահ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է ՔՊ-ականը հարձակվեց Նիկոլի սիրելի Կարեն Անդրեասյանի վրա (video) «Եղբայրս է, ում անասելի ծեծի են ենթարկել, իսկ հետո 72 ժամով սահմանափակել իր ազատությունը» «Land Rover Sport»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին, շրջել դրանք. կան վիրավորներ Ի՞նչ էիք անելու ԱԺ-ում՝ սուսերամա՞րտ. Անդրանիկ Քոչարյանը «խանգարվեց» ԱԺ-ում (video) Ցուցարարի դաստակ կտրո՛ղ, մայրդ ամեն օր պետք է նկարդ տեսնի․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am