Գուտերեշը հուսով է, որ նախագահը և նրա շրջապատը ապահով են
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգությամբ է հետևում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ տեղի ունեցած միջադեպի մասին լուրերին և հույս ունի, որ նա լավ է, ասվում է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի գրասենյակի մեկնաբանության մեջ։
«Գլխավոր քարտուղարը մտահոգությամբ է հետևում Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի հետ կապված միջադեպի հաղորդագրություններին: Նա հուսով է, որ նախագահը և նրա շրջապատը ապահով են», -նշվում է մեկնաբանության մեջ: