Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին անհանգստացած է Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանմամբ
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ անհանգստացած է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանմամբ։
«Խորապես անհանգստացած ենք նախագահ Ռաիսիի ուղղաթիռի թռիչքի մասին այսօրվա հաղորդագրություններից: Մենք համերաշխ ենք Իրանի ժողովրդի հետ այս նեղության ժամին և աղոթում ենք նախագահի և նրա շրջապատի բարօրության համար»,-գրել է Մոդին X սոցիալական ցանցում: