Ռաիսիի ուղղաթիռի որոնողական աշխատանքներում ներգրավված են փրկարարական և արագ արձագանքման 40 խմբեր և ԱԹՍ-ներ
Իրանի Կարմիր մահիկի ընկերության (IRCS) ղեկավար Փիր-Հոսեյն Քուլիվանդը հայտարարել է, որ 40 փրկարարական և արագ արձագանքման խմբեր են ուղարկվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման վայր, հայտնում է Tasnim-ը։
Նա հայտնել է, որ վթարի գոտի են ուղարկվել IRCS խմբեր Արևելյան Ադրբեջանից և հարակից նահանգներից։
Հաղորդվում է, որ նախագահ Ռաիսիի և նրան ուղեկցողների ուղղաթիռի վթարի ճշգրիտ վայրը գտնվում է Օզի գյուղի մոտ, որը գտնվում է Արևելյան Ադրբեջան հյուսիսարևմտյան նահանգի Արասբարանի անտառներում: