Եթե ներքաղաքական պրոցեսները ձախողվեն, չի բացառվում ՀՀ-ում լինի ազդեցության գոտիների բաժանման իրավիճակ Անկարայի ու Մոսկվայի միջև. քաղաքագետ

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի ֆեյսբուքյան գրառումը.

«ՌԴ-ի մոտեցումը դիստանցավորումն է: Ինչ անփոխարինելի շահեր ունի ՌԴ-ն ՀՀ-ում առկա նմանօրինական քաղաքական, պրոպագանդիստական հակառուսական օրակարգի պայմաններում. մեծ հաշվով շատ քիչ:

Աշխարհում հիմա շատ է փոխվել:

Մյուս կողմից՝ միշտ կա հին ու «բարի» մեթոդը՝ մեկ քայլ հետ, երկու քայլ առաջը: Այլ հարց է, թե դրա գինը ինչ է լինելու, բայց դե դա էլ իրենց հաշվարկի հարցն է: Մեր խնդիրը այլ է. նախ՝ հասկանալը էդ «մեր»-ը ովքեր են, հետո նպատակը որն է, ու գրագետ աշխատել:

Այսօր ՌԴ-ն ռեգիոնում դեռևս լուծում է գեոպոլիտիկ դրվագային խնդիրներ և ունի առաջնահերթությունների այլ սանդղակ, քան Երևանից է ընկալվում: 50+ պետություններին Ուկրաինայում և երկու անգամ մեծաթիվներին, առհասարակ, դիմագրավող պետությունը ունի հստակ հիերարխիա, որի շրջանակներում իր պլանավորումն է անում:

Ի դեպ, արտակարգ նման իրավիճակը բացառիկ փորձառություն է իրենց համար վաղվա աշխարհում նոր որակի դերակատարություն ստանձնելու մասով նաև:

Մինչդեռ մեր՝ ինչպես ընդդիմության, այնպես էլ հասարակության մի զգալի մասի մոտ կար ու հավանաբար դեռ կա ընկալում, որ ռուսները ՀՀ-ում իշխանությունը պետք է վերցնեն ու փոխանցեն իրենց, ու երբ դա, տրամաբանորեն, չեղավ, սկսեցին այլ մեղադրանքեր հնչեցնել, թե բա ռուսներն են սրանք պահում, (դա մոտավոր այն կոնտինգենտն է, որ ասում է, որ «ռուսներն են սրան բերել»... բերողների տեղն էլ գիտեք, հասցեն էլ, նամակով կամ առերես կարող եք հարցերը ուղղել, միգուցե անկեղծ ձեզ կպատասխանեն... ինչևէ):

Խնդիրը շատ ավելի այլ է, քան պարզունակ ո՞վ ու՞մ մարդն է թեզը. խնդիրը սեփական պետության մեր ընկալումն է: Երբ դու հղում ես անում, որ քո երկրում իրավիճակը պետք է փոխվի դրսի ներգրավմամբ, դու այդ օգնողին ես դառնալու հաշվետու հաջող փոփոխությունից հետո, և դա կլինի նաև արդարացի:

Այ դրա համար եմ ասում զգույշ եղեք ձեր ցանկություններում, դրանք կարող են իրականություն դառնալ, հետո դժգոհեք, թե բա մեկից ազատվեցինք, մյուսին ենթակա դարձանք:

Մյուս կողմից այսօրվա Վրաստանում եվրոպական երկների ԱԳՆ-ի նախարարաները մասնակցում են «գործակալական ընդդիմության» հավաքներին. դուք հասկանու՞մ եք Վրաստանը որքան է չպետություն դարձել, որ այս օրին է ու գովելի է, որ գործող իշխանությունը ուզում է այն սարքել պետություն:

Եթե ներքաղաքական պրոցեսները ձախողվեն, ապա չեմ բացառում, որ ՀՀ-ում կլինի ազդեցության գոտիների բաժանման քաղաքական իրավիճակ Անկարայի ու Մոսկվայի միջև. սա կձգվի այնքան, քանի դեռ հայ-թուրքականը չի կարգավորվել ու ՌԴ-ի 102-ը բազան ՀՀ-ում կմնա:

Եթե դուրս գա, վակումը լիարժեք կլցվի թուրք-ազերականով: Երբ ՌԴ-ում կարողան կարգավորել ուկրաինական հարցը որոշակի հստակեցմամբ, ապա նրանք կզբաղվեն նաև Կովկասով, որտեղ արդեն բնավորված կլինի Թուրքիան:

Իսկ դա, հուսամ դուք հիշու՞մ եք պատմությունից, թե ինչպես է լինում:

Իհարկե, կան նաև միջանկյալ այլ սցենարներ էլ. օրինակ՝ երբ Արմ.-ը հասկացավ, որ սա ավելի շատ պրոբլեմ է, քան դրա լուծում, սրան հենց իրենք կհեռացնեն, այնպես որ ուշադիր նայեք ձեր կողքերը թեկնածուների մասով, որոնք կան, որոշներին էլ հույս են տվել, թե բա դու ես մեր թեկնածուն)):

Հ.Գ. «այ պարոն Ղևոնդյան դուք ՖԲ գրառումներ եք անում մենակ, մի բան էլ դուք արեք... » ու ենթադրում եմ ոչ միայն իմ մասով հնչեցվող այս թեզի հետ կապված մի հարցադրում. հավանաբար դուք ակնկալում եք, որ ես պարտավոր/պետք եմ/է հաշվետու լինեմ, ու իմ քայլեր-գործողությունների մասով պարբերաբար այս հարթակում տեքստեր հրապարակե՞մ... ժպիտ... ես այդպես չեմ կարծում )):

Այստեղ կարող էր` որպես արձագանք, գրված լինել դասական մի ձևակերպում՝ «Իյա՞, իրո՞ք...», բայց ես այն չեմ անի:

Ձեզ լավ կիրակի»:

դիտվել է 766 անգամ
Լրահոս
ԱԱԾ-ն ձերբակալել է «Արթուր եղբայրներին». կասկածվում են ապօրինի զենք պահելու մեջ ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինը վերադարձել է Երևան Թեհրանը դեմ է Անկարայի և Բաքվի «Արևմտյան Ադրբեջան» կոչվող նախագծին․ Սերգեյ Մելքոնյան Վանաձոր-Ալավերդի ճանապարհը երկկողմանի փակվել է Ալեն Սիմոնյանն իր ծառայողական մեքենայի պետհամարանիշները փոխարինել է օպերատիվ համարանիշներով Կարսում առատ տեղումները և կարկտահարությունը զգալի վնասներ են պատճառել Երևանի և Մոսկվայի միջև երկկողմ հարաբերությունները հասել են ամենացածր կետին․ Նիկիտա Մենդկովիչ ՔՊ-ի պատգամավորներն ունեն շանս՝ հնարավորին շուտ խելքի գալու․ Հայկ Մամիջանյան Ինչ են քննարկել Էրդողանն ու Ալիևը՝ Անկարայում․ մանրամասներ «Կառավարության հրաժարականի» ուղերձով արտահերթ նիստը կկայանա Ադրբեջանը դիմում է ստախոսության՝ ցույց տալու, որ օկուպացված հայկական եկեղեցիները կանգուն են Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել 74-ամյա հետիոտնին, որը տեղում մահացել է Չգիտեմ ինչ է տեղի ունենում. Բագրատ Սրբազանը՝ Իշխան Զաքարյանի որոշման մասին Մեդվեդևը Մակրոնին և Շոլցին խորհուրդ է տվել հրաժարական տալ ու գնալ պատմության աղբանոցը Փաշինյանը մի «իզմ» ունի՝ «աթոռիզմ». Էդուարդ Շարմազանով Ես դեմ եմ եղել, որ Արայիկ Հարությունյանի փոխարեն Սամվել Շահրամանյանն ընտրվեր․ Վիտալի Բալասանյան Հունիսի 12-ին՝ ժամը 3-ին, հավաքվում ենք Բաղրամյան պողոտայում․ եթե այդ օրը շատ լինենք՝ բոլոր հարցերը հանգիստ լուծվելու են․ Բագրատ Սրբազան ՀՌՀ֊ի Տիգրա'ն, ցուցարարներին ցույց տված միջնամատդ կմտցնես ընտանիքիդ անդամների հետույքները (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am