ՀՀ իշխանությունները մատը մատին չխփեցին Լեւոն Հայրապետյանին ազատելու համար. hraparak.am

«Հրապարակը» գրում է. Արցախում մի շարք ծրագրեր իրականացրած, հայտնի բարերար Լեւոն Հայրապետյանի մահը ՌԴ բանտերից մեկում սառը ցնցուղի դեր կատարեց առավոտյան համացանցի լրահոսին հետեւողների համար։ Լեւոն Հայրապետյանը ձերբակալվել էր 2014թ․ հուլիսին, Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում։ Նրա առողջական վիճակի եւ բանտային պայմանների անհամատեղելիության մասին անցած տարիներին բազմիցս ահազանգել են բարերարի մերձավորները։ Դա պետք է առիթ դառնար, որ պաշտոնական Երեւանը քայլեր ձեռնարկեր Լեւոն Հայրապետյանին կալանքից ազատելու ուղղությամբ։ Հատկապես որ՝ Լեւոն Հայրապետյանը գտնվում էր մի երկրի բանտում, որի հետ ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների մասին պարբերաբար հիշատակում են մեր իշխանությունները։ Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Բադասյանը մեզ հետ զրույցում նշում է․ «Հայաստանի իշխանությունները մատը մատին չխփեցին նրան ազատելու համար։ Ընդհակառակը՝ նրանք նույնիսկ չհերքեցին այն ասեկոսեները, թե իրենք են միջնորդել ձերբակալության համար»։ Հայաստանի եւ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի հարցի շնորհիվ են եկել իշխանության, հարստացել։ Սակայն նրանք ներդրումներ չեն արել Արցախում, չեն իրականացրել ծրագրեր, որոնք արցախցուն Արցախում ապրելու, նրա հետ իրենց ապագան կապելու երաշխիքներ կտային։ «Միգուցե Լեւոն Հայրապետյանը տարբերվում էր նրանցից, ու դրա՞ համար չներվեց նրան բարեգործությունը»,- հետաքրքրվեցինք մեր զրուցակցից։ «Հնարավոր է, որ եղել է անձնական դրդապատճառ՝ նշված անձանց կողմից։ ՀՀ իշխանությունները կարող էին միջնորդել, որպեսզի Լեւոն Հայրապետյանին ազատեն բանտից կամ էլ փոխեն խափանման միջոցը, բայց դա չարեցին»,- ասաց Վահան Բադասյանը։

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Ծեծկռտուք՝ Երևանում․ խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են 57-ամյա տղամարդու դեմքին Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկը Ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավոր Քաղաքապետարանը մեկ անձից գնման ընթացակարգով խոշոր պայմանագիր է կնքել ԱՄՆ-Իրան-Իսրայել հակամարտության այս փուլը մոտենում է ավարտին․ Պողոսյան Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից Սթարմերը կարող է հավակնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին 2028 թվականին. The Observer Քիմիայի միասնական քննության թեստը խորը մտահոգություններ է առաջացրել. Դիմորդները դիմել են Նիկոլ Փաշինյանին ու ԿԳՄՍՆ–ին ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին Մտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ Հովհաննիսյան Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը. Փաշինյան Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունը ՀՀ-ից «դեռևս ազդանշաններ չկան» Գյումրիի ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ Ֆրանսիական գերիշխանություն և անկասելի Մեսսին. հայտնի են ԱԱ-2026-ի խմբային փուլի լավագույնները Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, նաև պատմական նշանակություն Պաշտոնական. Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունի Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Ռուսաստանում ծանր հարցեր են դնելու Նիկոլի դիմաց․ Սուրենյանց (video) Մարդկանց լրիվ ավտոմատի, զոմբիի տե՞ղ եք դրել. ՍԴ դատավորը՝ քաղաքական ուժերին (video) Եթե ես սա չպատմեմ, ինձ վատ կզգամ․ Սուրենյանցն անդրադարձավ Խաչատուր Սուքիասյանին (video) Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո ի՞նչ հանդիպումներ են եղել․ Սուրենյանցը փակագծեր բացեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am