35-40 տարեկան տղամարդը ռեստորանային համալիրի տանիքից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է գործել
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 15-ին «Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է դի։
Պարզվել են, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, 35-40 տարեկան դեռևս ինքնությունը չպարզված տղամարդը նշված ռեստորանային համալիրի տանիքից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է գործել:
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: