Նոր մանրամասներ՝ Արարատում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության դեպքից

Shamshyan-ի հաղորդմամբ՝ ոստիկանների ու քննիչների աշխատանքների շնորհիվ ըստ ստացված օպերատիվ տվյալների պարզվել է որ մայիսի 16-ին Արտաշատ քաղաքի շուկայի տարածքում գտնվող հացի փռում Հակոբ Խ․-ն բարևելու հարցի շուրջ վիճաբանության է բռնկվել իր համագյուղացի 36-ամյա Ստեփան Ս․-ի հետ, որի հետագա պարզաբանումները շարունակվել են Ոստան գյուղում, որտեղ մի կողմից Ստեփան Ս․-ն իր կողմից վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով, իր նրա հորեղբոր որդի Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Իվան Ս․-ի հետ, իսկ մյուս կողմից Հակոբ Խ․-ն իր կողմից վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով, Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Համլետ Խ․-ի, Վահագն Վ․-ի, 28-ամյա Գեղամ Վ․-ի և 26-ամյա Գեղամ Ա․-ի հետ նույն օրը ժամը 22։30-ի սահմաններում հանդիպել են Ոստան գյուղի գերեզմանատան, ՀՀ էլեկտրական ցանցերի ենթակայանի կից տարածքում, որտեղ Հակոբ Խ․-նը իջնելով իր ավտոմեքենայից, իր մոտ ապօրինի պահած որսորդական հրացանից կրակոց է արձակել Ստեփան Ս․-ի ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչին ի պատասխան Իվան Ս․-ն իր մոտ եղած ապօրինի պահվող ատրճանակից արձակել է կրակոցներ, մարմնական վնասվածքներ պատճառել Հակոբ Խ․-ին և Վահագն Վ․-ին, որի հետևանքով Վահագն Վ․-ն ստացել է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ և տեղում մահացել, իսկ Հակոբ Խ․-ն հրազենային մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արարատի, Արտաշատի և ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում մայիսի 17-ին ժամը 06։45-ի սահմաններում Իվան Ս․-ն Գոգավանի մաքսային անցակետում հայտնաբերվել է դեպի Վրաստանի Հանրապետություն գնալիս, ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ քննիչի որոշմամբ նրան ձերբակալել են։ Նա տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի ձերբակալվածների պահման վայր:

Գեղամ Ա․-ն, Գեղամ Վ․-ն նույնպես հայտնաբերվել և ներկայացվել են մարզային քննչական վարչություն:

Դեպքի վայրի զնությամբ հայտնաբերվել են վերջիններիս կողմից վարած տրանսպորտային միջոցները, 1 հատ մահակ, 1 հատ 9 մմ տ/չ-ի ատրճանակի փամփուշտի պարկուճ, 4 հատ 12 մմ տ/չ-ի որսորդական հրացանի պարկուճներ, 3 հատ 12 մմ տ/չ-ի փամփուշտներ և արնանման հետքեր: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական, դատաձգաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են համատեղ միջոցառումներ Ստեփան Ս․-ին և հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

 

դիտվել է 296 անգամ
Լրահոս
Երևանում ՌԴ քաղաքացին պատռել է ԱՄՆ քաղաքացու մոտ եղած ՀՀ քարտեզը, որից հետո սկսել են քաշքշել միմյանց Երևանում հայտնի տաքսու վարորդին իր 6 անչափահաս երեխաների և հղի կնոջ հետ վտարել են բնակարանից «Պիկապը» «Խոսրովի արգելոցում» վթարի է ենթարկվել. կա վիրավոր Կարկուտ կտեղա Հայաստանում տեղի ունեցող շարժման արտաքին քաղաքական օրակարգը. Սերգեյ Մելքոնյան Հյուսիսային պողոտայում չի լինելու անվտանգ, երբ Տավուշում 7-ամյա Արմանը դպրոց է գնալու «Յաշմա»-ի թիրախի տակ․ թուրքագետ Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ նորից գնալ. Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն արձագանքել է` Զախարովային Շարժման շնորհիվ ամրագրվել է փաստը, որ Հայաստանում կա դիմադրություն՝ այս պարտվողական քաղաքականության․ Քրիստինե Վարդանյան Ոստիկանները վահաններով կառավարության դիմաց են Սահմանազատումից հետո Ադրբեջանից 30 վայրկյանում հնարավոր կլինի հասնել Կիրանցի դպրոց Երթով տարբեր ուղղություններից երիտասարդները հասան Հանրապետության հրապարակ Խաղարկությունը Երեւան Սիթիում կաթվածահար է արել մայրաքաղաքի երթևեկությունը Խաղարկությունը Երեւան Սիթիում կաթվածահար է արել մայրաքաղաքի երթևեկությունը ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ՝ հայկական պատվիրակության՝ Բուչա կատարած այցից հետո Իշխանական քարոզիչներն արդեն իջել են անդրշրիշակյան մակարդակ. շարժման հայտարարությունը Իրանում արտահերթ նախագահական ընտրություններին կմասնակցի 6 թեկնածու Խոշոր գումար, տասնյակից ավելի անշարժ գույք և գազալցակայանի բիզնես. պաշտոնյայի ընտանիքի ունեցվածքը «Դու մտել ես անձնական դաշտ»․ Լիլիթ Գալստյանը՝ ՀՌՀ նախագահին Երևանի տարբեր հատվածներում քաղաքացիները պատրաստվում են երթի Հրազդան գետում ողբերգական վթարիից զոհվածները ամուսիններ էին, իսկ 8-ամյա երեխան նրանց թոռնուհին.մանրամասներ ԱՄՆ-ն և Ֆրանսիան աջակցում են Հրվ. Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 10-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am