«Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է՝ հանուն ճշմարտության և արդարության: Այսպիսին է Տավուշից սկիզբ առած ու շարունակվող շարժման հիմնական ուղերձը: Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում շարժումը առաջադրեց իշխանափոխության պահանջ, շատերն են համոզված, որ մեր պետության շուրջ և ներսում առկա խնդիրների լուծումը պետք է սկսել գործող իշխանությունների հեռացմամբ:

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասում է՝ ակնկալում էր, որ շարժման պահանջը վերափոխվելու է իշխանափոխության: «Պարզ էր, որ Փաշինյանի կառավարությունը չի հրաժարվելու այն գործելաոճից, որը որդեգրել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում: Խոսում ենք Հայաստանի պետական շահը հանձնելով սեփական իշխանությունը պահելու մարտավարության մասին: Կարծում եմ, որ ի սկզբանե այս հարցը չդնելը «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման տակտիկական որոշումներից է եղել: Գալիս ենք հարցի պատասխան ստանալու, չեք տալիս այդ հարցի պատասխանը, ուրեմն պետք է հեռանաք. մոտավորապես այդ տրամաբանության մեջ է եղել: Այն, որ մայիսի 9-ին հրապարակում այդ պահանջը հնչեց, ինձ համար ամենևին զարմանալի չէր և շատ սպասելի էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելիք-Շահնազարյանը:

Անհնազանդության ակցիաներ, երթեր, դասադուլներ, բերման ենթարկված քաղաքացիներ, հանդիպումներ ու քննարկումներ: Քաղաքացիներից շատերը, թերևս, ակնկալում էին, որ շարժման գործողություններն ավելի կտրուկ կլինեն, իշխանափոխությունն էլ ավելի արագ, մինչդեռ շարժման առաջնորդներն այլ մարտավարություն են ընտրել: Ինչպիսի՞ փուլում է այսօր շարժումը: «Կարծում եմ, որ հիմա շարժումը մտել է հանրային լայն շերտերի, մասնագիտական խմբերի, տարբեր կոլեկտիվների, տարբեր ոլորտները ներկայացնող շրջանակների կոնսոլիդացիայի փուլ: Ակնհայտ է, որ Բագրատ Սրբազանի մոտեցումները չեն ենթադրում ժողովրդական, այսպես ասած, ագրեսիվ գործողություններ:

Իշխանության վրա ճնշումը նա այլ ուղղությամբ է տանում, դա տարբեր շերտերի կոնսոլիդացիան է՝ ընդդեմ այս քաղաքականության: Չեմ բացառում, որ այդ կոնսոլիդացիայի մասշտաբները փորձելու են հասցնել այն մակարդակի, որ այս իշխանությունները ստիպված լինեն տեղի տալ, այսինքն՝ կոնսոլիդացվեն նաև իշխանության մեջ գտնվող որոշակի շրջանակներ, որոնք կա՛մ զղջացել են իրենց արարքների համար, կա՛մ կարծում են, որ այնքան մեղքեր դեռ չեն գործել, որ կարող է իրենց չներվի և այլն (ի վերջո, դրա փորձը մենք ունեցել ենք: Նախկինում «Քաղաքացիական պայմանագրից» որոշ պատգամավորներ 2020 թվականի պատերազմից հետո դուրս են եկել, կամ իրենք են ընդդիմացել և այլն): Այդ կոնսոլիդացիան հասցնել այն աստիճանի, որ ճնշումն իշխանության վրա մեծանա: Իհարկե, նաև չեմ բացառում, որ էլիտաների և մասնագիտական խմբերի մեծ կոնսոլիդացիայից հետո կարող է ակտիվացվել նաև հենց բուն ժողովրդի գործոնը, այսինքն՝ անհնազանդության ակցիաների ծավալներն այնքան մեծացվեն, որ իշխանությունները ստիպված լինեն հրաժարական տալ և բավարարել ժողովրդի պահանջները»,-նշում է մեր զրուցակիցը:

Իշխանափոխության պահանջից հետո սկսեց քննարկվել Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու գործընթացը: Սակայն այս առումով փորձագիտական հանրույթը և հասարակությունը մտահոգություններ ունեն: Առաջին՝ կմիանա՞ն քպական անհրաժեշտ քանակի պատգամավորներ այդ գործընթացին, և երկրորդ՝ այն չի՞ մաշեցնի շարժումը: «Այդ մտահոգությունները ես էլ ունեմ: Չգիտեմ, թե ոնց է արվելու, որ իմպիչմենտի գործընթացը լիարժեք իրականացվի: Կարծում եմ, որ այստեղ հաշվարկն էլի հանրային ճնշումն է, այսինքն՝ հանրային ճնշումներով հասնել նրան, որ քպական պատգամավորները ստիպված լինեն գնալ քվեարկության:

Մոտավորապես կիրառվի նույն տեխնոլոգիան, որը կիրառվել է 2018 թվականին, երբ հանրապետականները քվեարկել են իրենց հրաժարականը պահանջող իշխանության օգտին: Այդ ձայները տվել են, ենթարկվել են ժողովրդի պահանջին: Կարծում եմ, որ ամեն դեպքում դրան է պետք ձգտել, այսինքն՝ ստեղծել այնպիսի իրավիճակ, որպեսզի նույնքան ուժեղ ճնշում լինի այս իշխանության վրա, որ իրենք ստիպված գնան այդ քայլին: Այս պահի դրությամբ ես դրա նախադրյալները տեսնում եմ, բայց ռեալիզացիային ուղղված քայլերը դեռևս բավականին թույլ են»,-ընդգծում է վերլուծական կենտրոնի հիմնադիրը:


Բայց իշխանության ներկայացուցիչները շատ բուռն են արձագանքում անգամ կարծիքներին, որ իրենք կարող են միանալ իմպիչմենտի գործընթացին: Հակառակը՝ տարբեր հարթակներով օրեր շարունակ նաև տեղեկատվական գրոհ է ուղղված այս շարժման դեմ, մայրաքաղաքում մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացած, իսկ իշխանությունը շարունակում է «սահմանազատման» իր աշխատանքները, արդյունքներն է ամրագրում փաստաթղթերում:

«Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես: Ինքն ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու, գնալու այլ տեղ էլ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության: Ոստիկանական ուժերը, Տավուշի, այսպես կոչված, սահմանազատման գործընթացի շարունակականությունը և այլն, հենց դրա դրսևորումներն են: Եթե իշխանությունը չունենար այդ վախերը, նա կարող էր ինչ-որ տեղ երկարաձգել սահմանազատման պրոցեսը, հետաձգել որոշ ժամանակով, այսպես ասած, համապատասխան ներքին մթնոլորտ ապահովելուց հետո այդ քայլերին գնալ: Բայց ինքը դա չի կարողանում անել, որովհետև ռեալ հասկանում է, որ ժողովրդական ճնշումները կարող են իսկապես վերահսկողությունից դուրս գալ:

Փորձում է ուժ ցույց տալ և այլն, և այլն, բայց մեծ հաշվով, դա սխալ մարտավարություն է, որովհետև, ով ինչ ուզում է ասի, բայց ոստիկաններն էլ նույն ժողովրդի մի մասն են: Հենց ժողովրդական ալիքը մեծացավ, այն կուտակվածը, որ նա պատրաստել է ժողովրդի դեմ, իր՝ Նիկոլի համար ցանկալի արդյունքը չի տալու: Դրա համար կարող եմ ասել, որ իշխանության արձագանքներն, ահա, այդպիսին են: Վախ, որը վերածվում, վերափոխվում է ագրեսիայի: Թե հիմա ինչքան կարող են այդպես պահել, դժվար է ասել: Բայց կարծում եմ, որ եթե շարժումը ճիշտ կազմակերպվի, ճիշտ ընթացքով գնա, ճնշումը մեծացվի, հնարավոր է, որ պրոցեսները շատ արագ ընթացք ստանան, և Նիկոլի այս իշխանությունը հեռացվի»,-եզրափակում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

դիտվել է 193 անգամ
Լրահոս
«ԶԻԼ»-ը Արամուս գյուղում 5 մետր գլորվելով կողաշրջված հայտնվել է բնակչի տան բակում Պետք է խոստովանել, որ Միրզոյանի հավաքական ինտելեկտը միջին ՔՊ-ականից տեսանելի բարձր է Սարսափելի է, ահավոր է Սրանց փորացավը մեկն է՝ ցույց տալ, որ տեսեք՝ ինչ տեղի ունեցավ Արցախում, երբ փոխվեց երկրի ղեկավարը, նույնը կլինի նաեւ Հայաստանում․ Խաչատրյան Իրանը պառակտում է ԱՄՆ-ն ու Եվրոպան միջուկային դոսեի շուրջ Կարծախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու դռները մի քանի տարի է՝ փակ են Վրաստանի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության նախագահը լքել է պաշտոնը Ապավինած Աստծուն մենք արել ենք այն, ինչ դեռ երեկ անհնար էր թվում․ մեր կյանքի սրբագրման նոր էջը պիտի բացվի․ Բագրատ Սրբազանի կոչը ժողովրդին Եթե այսպես շարունակվի, Լոռին նույնպես կդառնա սահմանապահ. Բագրատ Սրբազան Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ Սահմանային փոփոխություններից հետո Խնածախի արժեքավոր խաչքարերը հայտնվել են սահմանից 400-960 մ-ի վրա Բերետավորը ծեծում է Բորելի «դաբրոյով» Սուքիասյանը սպառնում է Էրդողանի և Ալիևի «դուխով» Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել Ուկրաինայում խաղաղության հաաստատումը Վլադիմիր Պուտինի ձեռքում է․ Գերմանիայի արտգործնախարար Ողբերգական ելքով վթար Մասիս-Այնթապ ճանապարհին․ կան զոհեր, տուժածների մեջ՝ երեխա Սրբազան շարժման տերը հայ ժողովուրդն է․ Արմեն Աշոտյան Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են Չինաստանի քաղաքացու և Հայաստանի քաղաքացու մոտոցիկլետները. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ինչ անել մինչև hեղեղnւմները, ընթացքում և դրանից հետո․ իրազեկում Առաջիկա շաբաթը մեզ համար լինելու է կարևոր, հանգրվանային և վճռորոշ․ Գառնիկ Դանիելյան Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է՝ պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն, և Արևելյան Երուսաղեմը պետք է լինի նրա մայրաքաղաքը․ Ալիև Ալավերդիում բախվել են «BMW»-ն ու «Honda Accord»-ը. 2 հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ը՝ ցերեկային ժամերին, աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով Հունիսի 9-ը վերջին օրը չէ, բայց առանցքային օրն է մեզ համար․ այդ օրը լինելու է ուղիղ, վճռական, վերջնական գործողություններ իրականացնելու օր․ Բագրատ Սրբազան Գազայում զոհվածների թիվը հասել է 36 հազար 801-ի Մոտ ապագայում 200-300 հազար ադրբեջանցի կարող է բնակվել Հայաստանում. Վարդան Օսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am