Ոչնչացված «Ղազանչեցոցի» կողքին Բաքվի վանդալները նախագծում են ամենամեծ մզկիթը կառուցել

«Գարդման-Շիրվան-Նախիջեւան» համահայկական միության հայտարարությունը․

Ադրբեջանի յուրացման բազմավեկտոր քաղաքականության ապօրինի շոշափուկները տարածվել են նաև Շուշիի վրա՝ իսլամական աշխարհի մշակութային կենտրոն հռչակելուց անցնելով դրա անվերահսկելի բնակեցմանը։ Շուշիի հայկական հոգևոր-մշակութային միջավայրի ոչնչացումը զուգահեռվում է Շուշիի դիմագծի արմատական խեղաթյուրմանը ցանկալի լույսի ներքո։ Շուշիի հայկական գերեզմանատունը վերածվել է ճանապարհաշինության թիրախի, հիմնահատակ ոչնչացված Կանաչ ժամի կողքին նախագծվում է Ադրբեջանի ամենամեծ մզկիթի կառուցումը, Սուրբ Առաքելոց եկեղեցին ենթարկվում է կամայական «վերակառուցման»։ Շարքը կարելի է անվերջ շարունակել։ Սա մի փոքր մասն է այն բոլոր հանցագործությունների, որ հեղինակել են ադրբեջանական տարբեր վարչակարգեր Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ։

Անհրաժեշտ է վերհիշել, որ 1920 թվականին Խոսրով բեկ Սուլթանովը, իսլամական Նովրուզ տոնի պատրվակով հսկայական բանակով հայաթափման ենթարկեց Շուշին՝ առանց սեռի և տարիքի խտրության հրետանային կրակի մատնելով, այրելով հայկական թաղամասերը, թիրախավորելով փախչող բնակչությանը։ Սա Շուշիի առաջին ամբողջական հայաթափումն էր 23 հազար հայ բնակչությունը կամ դարձավ կրակի ու սպանդի զոհ, կամ ստիպված եղավ մազապուրծ փախուստի դիմել։ 1988֊1989 թթ. Շուշին ևս մեկ անգամ ենթարկվեց հայաթափման, որը 1988֊1992 թթ. հայության նկատմամբ ադրբեջանական համակարգային ագրեսիայի դրվագներից մեկն էր։ Շուշին հերթական անգամ հայաթափվեց 2020 թ․ 44-օրյա պատերազմի արդյունքում։

Շուշիի հայության վերադարձի անքակտելի իրավունքը ամրագրված է 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետով, որով նախատեսվում էր, որ «ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»։ Ադրբեջանը անցած երեք տարիների ընթացքում ոչ միայն հանձն չառավ Շուշիի և մյուս բնակավայրերի փախստականության վերադարձի երաշխավորված իրագործումը, այլև էթնիկ զտման ենթարկեց Լեռնային Ղարաբաղի մնացյալ հատվածի հայությանը՝ ընդհանուր 150 հազար հայեր վերջին տարիներին վերածվել են բռնի տեղահանվածների, որոնց անվտանգ և միջազգայնորեն երաշխավորված վերադարձի իրավունքը երևէ պարագայում չի կարող անտեսվել։

Շուշիի միակողմանի բնակեցումը ադրբեջանական հանցավորության հերթական ցուցիչն է, որը լրացնում է Ադրբեջանի հակահայկական քաղաքականության գործնական իրականացումը։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի բնակեցման ապօրինի գործընթացը, որը խստորեն ոտնահարում է էթնիկ զտման ենթարկված հայ բնակչության անօտարելի՝ վերադարձի իրավունքը և դրա անխափան իրացման հեռանկարը։ Ադրբեջանական ամենաթողությունը վերածվել է տարածաշրջանային սպառնալիքի, իսկ Լեռնային Ղարաբաղի կամայական բնակեցումը լրջագույն խնդիր է, որը չի ենթարկվում որևէ վերահսկողության, մինչդեռ հայ բնակչության վերադարձը պետք է իրացվեր ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո։ Մենք կոչ ենք անում, ՄԱԿ-ին, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին հանձնառու գտնվել իրենց մանդատին և քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ակաբեկչական վարչակազմի կողմից նախաձեռնված գործընթացը կասեցնելու ու իրավական գործընթացներ նախաձեռնելու համար։

դիտվել է 204 անգամ
Լրահոս
«ԶԻԼ»-ը Արամուս գյուղում 5 մետր գլորվելով կողաշրջված հայտնվել է բնակչի տան բակում Պետք է խոստովանել, որ Միրզոյանի հավաքական ինտելեկտը միջին ՔՊ-ականից տեսանելի բարձր է Սարսափելի է, ահավոր է Սրանց փորացավը մեկն է՝ ցույց տալ, որ տեսեք՝ ինչ տեղի ունեցավ Արցախում, երբ փոխվեց երկրի ղեկավարը, նույնը կլինի նաեւ Հայաստանում․ Խաչատրյան Իրանը պառակտում է ԱՄՆ-ն ու Եվրոպան միջուկային դոսեի շուրջ Կարծախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու դռները մի քանի տարի է՝ փակ են Վրաստանի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության նախագահը լքել է պաշտոնը Ապավինած Աստծուն մենք արել ենք այն, ինչ դեռ երեկ անհնար էր թվում․ մեր կյանքի սրբագրման նոր էջը պիտի բացվի․ Բագրատ Սրբազանի կոչը ժողովրդին Եթե այսպես շարունակվի, Լոռին նույնպես կդառնա սահմանապահ. Բագրատ Սրբազան Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ Սահմանային փոփոխություններից հետո Խնածախի արժեքավոր խաչքարերը հայտնվել են սահմանից 400-960 մ-ի վրա Բերետավորը ծեծում է Բորելի «դաբրոյով» Սուքիասյանը սպառնում է Էրդողանի և Ալիևի «դուխով» Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել Ուկրաինայում խաղաղության հաաստատումը Վլադիմիր Պուտինի ձեռքում է․ Գերմանիայի արտգործնախարար Ողբերգական ելքով վթար Մասիս-Այնթապ ճանապարհին․ կան զոհեր, տուժածների մեջ՝ երեխա Սրբազան շարժման տերը հայ ժողովուրդն է․ Արմեն Աշոտյան Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են Չինաստանի քաղաքացու և Հայաստանի քաղաքացու մոտոցիկլետները. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ինչ անել մինչև hեղեղnւմները, ընթացքում և դրանից հետո․ իրազեկում Առաջիկա շաբաթը մեզ համար լինելու է կարևոր, հանգրվանային և վճռորոշ․ Գառնիկ Դանիելյան Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է՝ պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն, և Արևելյան Երուսաղեմը պետք է լինի նրա մայրաքաղաքը․ Ալիև Ալավերդիում բախվել են «BMW»-ն ու «Honda Accord»-ը. 2 հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ը՝ ցերեկային ժամերին, աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով Հունիսի 9-ը վերջին օրը չէ, բայց առանցքային օրն է մեզ համար․ այդ օրը լինելու է ուղիղ, վճռական, վերջնական գործողություններ իրականացնելու օր․ Բագրատ Սրբազան Գազայում զոհվածների թիվը հասել է 36 հազար 801-ի Մոտ ապագայում 200-300 հազար ադրբեջանցի կարող է բնակվել Հայաստանում. Վարդան Օսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am