Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնեն

ՀՀ փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել, որում նշված է․

«Հարգելի փաստաբաններ,

Այսօր, 2024 թվականի մայիսի 17-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատը բազմիցս բարձրայնել է դրա խնդրահարույց լինելը.

Նախագծի ընդունման արդյուքում

– Շեշտակի կբարձրանա փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը, հետևաբար և գները.

– Կբացառվի անվճար իրավաբանական օգնության տրամադրման (pro bono) հնարավորությունը, քանի որ այն նույնպես ենթակա է լինելու հարկման.

– Անհամեմատ կավելանա Հանրային պաշտպանի գրասենյակի դիմողների քանակը, որն էլ իր հերթին ավելացնելու է պետության ֆինանսական պարտավորության բեռը.

– Էականորեն կնվազի քաղաքացիների իրավաբանական օգնություն ստանալու մատչելիությունը և դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավորությունը:

Պետք է փաստել, որ ՀՀ փաստաբանների պալատը Նախագծի խնդրահարույց ասպեկտների մասով առարկությունները և դիտողությունները, ի թիվս այլ մարմինների ներկայացրել էր նաև ՀՀ ֆինանսների նախարարություն և ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովին:

Դիտարկումների փաթեթը ներկայացվել էր նաև ՀՀ ԱԺ նախագահին՝ խնդրելով Նախագիծը քննարկելիս հաշվի առնել ներկայացվածը և ՀՀ փաստաբանների պալատին մասնակից դարձնել տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստին:

Սակայն, ՀՀ փաստաբանների պալատը չհրավիրվեց Հանձնաժողովի նիստին, իսկ նիստի ընթացքում էլ հայտարարվեց, թե իբր Նախագծի առնչությամբ դիտարկումներ չեն ներկայացվել:

Հաշվի առնելով, որ Նախագիծը ԱԺ ներկայացվել է անհետաձգելի ընթացակարգով և սեղմ ժամկետում այն ներկայացվելու է Ազգային Ժողովի լիագումար նիստի քննարկմանը, ուստի նկատի ունենալով ս.թ. մայիսի 16-ին ակումբի նիստով ընդունված հայտարարության կենսագործման անհրաժեշտությունը՝

2024 թվականի մայիսի 21-ին ՀՀ փաստաբանները ձեռնամուխ կլինեն բողոքի ակցիայի իրականացմանը՝ հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց՝ պահանջելով Ազգային ժողովից հանել փաստաբաններին վերաբերող խնդրահարույց իրավակարգավորումները:

Նշված օրը ՀՀ փաստաբանների պալատում կանցկացվի մամուլի ասուլիս»:

դիտվել է 263 անգամ
Լրահոս
30 արծաթով հայրենիքը վաճառածների նկարները գիշերը հայտնվել են Երևանի տարբեր հատվածներում. «Տավուշը հանուն հայրենիքի» Ի՞նչ կտան Հայաստանին արևմտյան խոստումները ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ» 500.000 դրամի փոխհատուցում ու հերքում Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները Կոռուպցիան Դիլիջանում, «արու» համայնքապետը հող է ծախել հարազատ եղբորը. Ոսկան Սարգսյան Արցախյան եզակի զարդանախշերով գորգերի կրկնօրինակները ներկայացվում են «Ադրբեջանի գենետիկական կոդ» Եկեղեցու դեմ պայքարելով՝ նիկոլիստները թևակոխում են Երրորդ Հանրապետության քանդման վերջին փուլը. Շարմազանով Քննիչները չառգրավեցին Արցախի նախագահին սպասարկող ծառայողական մեքենան Կիրանցում գտնվող ճանապարհի փոխարեն կառուցվող նոր ճանապարհի հեռավորությունը Ադրբեջանի սահմանից 19 մ է Մեքենան կողաշրջվել և այրվել է, վարորդը մահացել է Վրաերթի ենթարկված հետիոտնը մահացել է. 1 տարի առաջ նույն վայրում վրաերթի էր ենթարկվել մահացածի հայրը Հայաստան Ղազախստան հանդիպումն ավարտվեց հաղթանակով ՀՀ-ի կողմից Մինսկի խմբի լուծարման համար ԵԱՀԿ-ին դիմումը մեծագույն անբարոյականություն կլինի և դավաճանություն՝ ԼՂ ժողովրդի նկատմամբ. Արա Պողոսյան Փաստաբանը 72-ամյա տատիկին վտարում էր սեփական շահերից ելնելով. տունը գնել է փաստաբան Մելինե Զաքարյանի հայրը Բախվել են «Hyundai»-ն և «Citroen»-ը․ կա տուժած Ջուրը բաց է թողել հարևանի հողատարածք ու նրան պատճառել 2 մլն դրամի վնաս Եթե մարզպետը մի քիչ վախենար երկրի ղեկավար կոչվածից, աշխատանքից ազատման դիմումը միանգամից կգրեր․ գլխավոր խմբագիր Ի՞նչ է գրում միջազգային մամուլը Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման մասին Հունիսի 8-ին Բագրատ Սրբազանը Վանաձորում հանրահավաք է հրավիրել Բաքվում չեխին դատապարտել են հայ-ադրբեջանական սահմանը հատելու փորձի համար Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե «լեգիտիմ» իրավունք ունեն պահանջելու՝ փոփոխել ՀՀ սահմանադրությունը 30 մլն դրամ արժողությամբ նոր բնակարան․ ինչ ունեցվածք ունի ՔՊ քարտուղար Արթուր Հովաննիսյանը Սամվել Շահրամանյանին սպասարկող ավտոմեքենան քննիչները կապարակնքեցին Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ այցելում է գինու փառատոնին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am