Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ համակցությամբ 7.000.000 ՀՀ դրամի չափով գրավի

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է Երևան քաղաքի բնակիչ Ս.Վ.-ի կողմից ԱԺ պատգամավոր Հ.Ասլանյանին վիրավորելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, մարդկանց անդորրը խախտելով, հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը խոչընդոտելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք էական հանգամանքներ:

Մասնավորապես, քննությամբ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի հիշյալ բնակիչը, հասարակական տրանսպորտում թույլ տալով հակահասարակական վարքագիծ, կոպտորեն խախտելով հասարակական կարգը, վիրավորական արտահայտություններ է հնչեցրել երկրի ղեկավարության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հասցեին՝ հրահրելով ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն և թշնամանք:

Մասնավորապես՝ 2024 թվականի ապրիլի 15-ին` ժամը 14:10-ից 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Ս.Վ.-ն թիվ 42 երթուղային ավտոբուսում մոտենալով նույն ավտոբուսում գտնվող ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հ.Ասլանյանին, տեսագրելով, այնուհետև համացանցում տարածելու նպատակով միացնելով բջջային հեռախոսի տեսախցիկը, այն ուղղել է դեպի Հ.Ասլանյանը և քաղաքական հայացքներով պայմանավորված՝ անպարկեշտ արտահայտություններով ստորացնելով վերջինիս, ինչպես նաև համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, հակադրվելով և անտեսելով հանրային տրանսպորտում գտնվող անձանց՝ վիճաբանությունը դադարեցնելու հորդորները, խախտել է այդ անձանց անդորրը և շարունակել վիճաբանությունը նաև իրեն դիտողություն արած անձանց հետ՝ արդարացնելով իր գործողությունները:

Ստեղծված իրավիճակի պատճառով երթուղային ավտոբուսի վարորդը ստիպված դադարեցրել է երթևեկությունը և պահանջել, որպեսզի վիճաբանողները դուրս գան երթուղայինից:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ դեռևս 2023թ. ապրիլին Ս.Վ.-ն, համացանցի տարբեր հարթակներում ուղիղ եթերով հեռարձակված հաղորդման ժամանակ, պատմել է, որ մի օր պատահաբար հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հ.Ասլանյանին, ում նկատմամբ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել, որից հետո իրենց միջև սկսվել է խոսակցություն: Այնուհետև, երբ Հ.Ասլանյանը բարձրացել է երթուղային ավտոբուս, ինքը երթուղային ավտոբուսի մեջ գտնվող անձանց բարձրաձայն ասել է, որ նշված անձը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հ.Ասլանյանն է՝ քաղաքական հայացքներով պայմանավորված թիրախավորելով վերջինիս:

Նկատի ունենալով, որ վարույթի շրջանակներում ձեռք բերված տվյալներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ, նախաձեռնվել է նոր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որը, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն կատարելու նպատակով, միացվել է վերոհիշյալ՝ խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական վարույթին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ս.Վ.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով և 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ համակցությամբ 7.000.000 ՀՀ դրամի չափով գրավի:
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին:

դիտվել է 166 անգամ
Լրահոս
Կալանավորվածների մեղադրանքները վերաորակվել են ու առավել խիստ մեղադրանքներ են առաջադրվել Կառավարությունը որքա՞ն փոխհատուցում է տրամադրելու կիրանցեցիներին ՔՊ-ական պատգամավորների եւ Անահիտ Ավանեսյանի միջեւ «սառը պատերազմը» շարունակվում է Պայթած գազալցակայանը շահագործվում էր առանց փորձաքննության, թերլիցքավորում, սնանկության վտանգ. «Հետք» Մենք շատ լավ գիտենք՝ ինչու Աննան սկսեց այս խաղը․ հերոսի մայր Աստղ Գալեյան (video) Ականատեսը մանրամասներ է հայտնում Աբովյան քաղաքում տեղի ունեցած սարսափելի պայթյունից (video) «Կեցցե հեծանիվը»․ վերջին օրերին երկրորդ աղետն է պատուհասել, Փաշինյանը հեծանվի գովազդ է անում Փաստաբան Գարիկ Սահակյանն անձամբ է ականատես եղել զարհուրելի պայթյունին Հիմա Պաղեստին պետություն ճանաչելու ժամանակը չէ․ Մակրոն Պուտինը թուրքերին խնդրել է Էրդողանին փոխանցել, որ Կիևը հարձակվում է Թուրքիա գնացող գազատարի վրա Ողբերգական ավտովթար-հրդեհ՝ Շիրակի մարզում․ «Mercedes»-ը, մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված հայտնվել է դաշտում և բռնկվել․ կան 1 զոհ, 1 վիրավոր Կիրանցում «գետնի վրա» երբևէ գործե՞լ է 1976թ.-ի քարտեզը. նախարարության պատասխանը 23-ամյա երիտասարդը թիկունքից դանակով հարվածել է պարեկին. նա կալանավորվել է Փաշինյանի կողքին կանգնած են օլիգարխներ․ նրանք միլիարդների շրջանառություն ունեն․ Բագրատյան Հայաստանում համընդհանուր քաոս է․․․ դիտարկում Հանուն Հայրենիքի շարժման անդամները, Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ, շաբաթ օրը կմեկնեն Վանաձոր «Իբր՝ իմ դեմ կոմպրոմատ է, այսինքն` իրենք համաձայն են, որ վատն են»․ Շիրակի թեմի առաջնորդը՝ շահարկվող լուսանկարի մասին «Պայքարի առաջին շարքերում կանգնեք, որ կարողանանք գոնե մի անգամ պարզ աչքերով նայել մեր տղաների նկարներին՝ Եռաբլուրում»․ Զոհված զինծառայողի հոր կոչը՝ որդեկորույս մյուս ծնողներին Բաքուն ակնկալում է մի նոր խաղ բացել ԵԱՀԿ Մինսկի համանախագահների և խմբի անդամների հետ, Երևանին ուղղված վերջնագրով՝ «խաղատախտակ» դարձնելով ՀՀ-ն․ Հակոբ Բադալյան ՔՊ-ականները համոզում են, որ բան չմնաց երանելի «խաղաղության պայմանագիրը» կնքվում է․ մինչդեռ Ադրբեջանը հստակ քաղաքականությամբ ցույց է տվել, որ ոչ մի պայմանագիր էլ չի ստորագրելու․ Հայրապետյան Պետք է գիտակցել՝ մեր պայքարը ոչ միայն Նիկոլի ռեժիմի, այլև այդ ռեժիմի պաշտպան պանթուրքիզմի դեմ է․ Էդուարդ Շարմազանով Հայտնի է Աբովյանի պայթյունի տուժածների ինքնությունը Քաղաքացիները մոտենում են Բագրատ Սրբազանին, օրհնություն ստանում․․․ (video) Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժման փորձի գործն ավարտական փուլում է. առավել խիստ մեղադրանքներ են առաջադրվե ՔՊ-ական պատգամավորների եւ Անահիտ Ավանեսյանի միջեւ «սառը պատերազմը» շարունակվում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am