Անդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն

«Հրապարակ» թերթը գրում է.

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի պաշտոնավարմանը հաշված ամիսներ են մնացել` նրա 3 տարվա պաշտոնավարման ժամկետն ավարտվում է, եւ նա խուճապահար փորձում է օրենսդրական ելքեր գտնել, որպեսզի շարունակի պաշտոնավարումը, սակայն այս պահի դրությամբ, մեր տեղեկություններով, այդ ջանքերն արդյունք չեն տալիս։

Բանն այն է, որ Կարեն Անդրեասյանը ԲԴԽ նախագահ է դարձել գիտնական անդամների քվոտայով՝ այդ պաշտոնում փոխարինելով հրաժարական ներկայացրած Գագիկ Ջհանգիրյանին։ Անդրեասյանի պաշտոնավարման ժամկետը լրանալու է այս տարվա հոկտեմբերին, եւ նա գործող օրենսդրական կարգավորումներով վերընտրվել չի կարող, քանի որ Դատական օրենսգիրքը սահմանում է, որ ԲԴԽ նախագահ է ընտրվում հաջորդաբար մե՛կ գիտնական, մե՛կ դատավոր անդամներից: Այսինքն՝ հաջորդ ԲԴԽ նախագահը պետք է լինի դատավորներից։

ԲԴԽ մեր աղբյուրն ասաց, որ Կարեն Անդրեասյանն այս հարցով Նիկոլ Փաշինյանին է դիմել, խնդրել է, որ մի բան անեն, որպեսզի իր պաշտոնավարումը երկարաձգվի։ Ավելին՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ով Կարեն Անդրեասյանի մտերիմ ընկերն է, Դատական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ է պատրաստել, որ հնարավոր լինի հոկտեմբերից հետո Անդրեասյանի պաշտոնավարումը երկարաձգել, սակայն ՔՊ-ականները հասկացնել են տվել, որ չի անցնելու ԱԺ-ում, այսինքն՝ հանուն Կարեն Անդրեասյանի ու Գրիգոր Մինասյանի չեն ուզում օրենքում փոփոխություններ անել: Ասել են` օրենքը շրջանցել ու խախտել կարելի է միայն լուրջ դեպքերում, ո՛չ Անդրեասյանի խաթեր։ Բայց իրականությունն այն է, որ Գրիգոր Մինասյան-Կարեն Անդրեասյան զույգը ՔՊ-ում այլեւս մեծ հեղինակություն եւ համակրանք չի վայելում:

«Հրապարակն» արդարադատության նախարարությունից պարզաբանում խնդրեց, թե նախարարությունում նման օրենսդրական նախաձեռնություն երբեւէ մշակվե՞լ է, եթե այո, ապա ի՞նչ ճակատագրի է այն արժանացել։ Նախարարությունից ո՛չ հերքեցին, ո՛չ էլ հաստատեցին մեր տեղեկությունը, գրավոր հարցում պահանջեցին, իսկ գրավոր հարցում սովորաբար պահանջում են, երբ ժամանակ է պետք լինում մտածելու համար, թե ինչպես պատասխանեն, որ չտուժեն։

Թեմայի առնչությամբ զրուցեցինք նաեւ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ, ով մեզ ներկայացրեց նախապատմությունը, թե ինչպես է ստացվել, որ ԲԴԽ նախագահի պաշտոնավարման 5 տարի ժամկետը դարձել է 3 տարի, իսկ հիմա, փաստորեն, Կարեն Անդրեասյանը հակառակն է ցանկանում անել, որպեսզի իր լիազորությունները երկարաձգի։

«Առաջ 5 տարով էր, ավելի ճիշտ` ժամկետ չկար, ԲԴԽ նախագահն ընտրվում էր եւ որպես ԲԴԽ անդամ` մինչեւ իր պաշտոնավարման ժամկետի ավարտը պաշտոնավարում էր որպես նախագահ։ Օրինակ, ես ընտրվել եմ 5 տարով, եթե իմ լիազորությունները չդադարեցնեին, ես մինչեւ հիմա լինելու էի Բարձրագույն դատական խորհրդի նախագահը։ Այդ օրենսդրական փոփոխությունները նախաձեռնեցին Ռուստամ Բադասյանն ու Նիկոլ Փաշինյանը, որպեսզի իմ լիազորությունները ոչ թե 5 տարով, այլ 3 տարի դառնար, բայց քանի որ չկարողացան այդ փոփոխություններին հետադարձ ուժ տալ, դա տարածվեց հաջորդների վրա։ Այսինքն՝ նախ 5 տարին 3 տարի դարձնելն էր սխալ, հիմա էլ սխալ է 3-ը 5 սարքելը, որովհետեւ դա պետք է կապված չլինի անձանց հետ։ Սա Սահմանադրական ինստիտուտ է, սահմանադրական մարմին է, եւ ինստիտուցիոնալ մոտեցում է պետք ցուցաբերել, եւ ցանկացած նման փոփոխություն ցանկալի չէ, դա սթրեսային իրավիճակներ է ստեղծում»,- ասաց Վարդազարյանը՝ ընդգծելով, որ օրենքները փորձում են հարմարեցնել անձերին:

«Վարդազարյանն իրենց 5 տարի պետք չէր, 3 տարի էր պետք` օրենքը փոխեցին, սարքեցին 3 տարի, հիմա Անդրեասյանը եթե 5 տարի պետք է լինի, կփոխեն` կսաքրեն 5 տարի։ Ուզում եմ ասել, որ անձով է պայմանավորված, իրավունքի ու ինստիտուտի մասին, անկախ սահմանադրական մարմնի հեղինակության, նրա գործունեության, նրա ֆունկցիոնալության վերաբերյալ խոսք գնալ չի կարող, այստեղ բացառապես օրենքը փոփոխում են անձանց համար»,- ասաց Վարդազարյանը։

դիտվել է 227 անգամ
Լրահոս
ՀՐԱՏԱՊ․ Նիկոլենք կեղծում են քաղաքացիների ձայնագրությունները․ Նաիրա Զոհրաբյան (video) Ծայրը ծայրին հազիվ հասցնող քայլիստների բարեկամները շատ են հարստացել վերջին 3֊4 տարում․ Գագիկ Համբարյան Շրջիկ երաժիշտներին չեն թույլատրի Երևանի կենտրոնական հատվածներում նվագել Հայ սահմանապահ զինվորը Ոսկեպարի եկեղեցու մոտ վիրավորվել է ականի պայթյունից․ Ոսկան Սարգսյան Ընդամենը մի քանի քայլ է պակաս կարևոր հաղթանակից․ Սուրեն Պետրոսյանը՝ Սոթքում (video) Արսեն Թորոսյանի մոտ ինչ-որ խնդիր կա մարմինը կառավարող օրգանի և անսանձելի լեզվի միջև. Տեր Գաբրիել քահան Վարդանյան Հուզիչ տեսարան․ Հայաստանի սահմանագլխին երգում ենք ՀՀ օրհներգը (video) Սևազգեստ մայրերը կառավարության շենքի մոտ ակցիա են իրականացնում Ես թքա՛ծ ունեմ դրանց վրա․ մեր գյուղը, որ չկա՛, մենք ու՞մ ենք պետք․ իջևանցի (video) «Խոպանչի» մարզպետին ուղարկելու ենք իր գործերին․ Գառնիկ Դանիելյանը՝ Սոթքում (video) Երեքն էլ պետության ղեկավար են նշանակվել ու բերել գրեթե նույն արդյունքները․ վերլուծական Փաստաբաններին անասելի հարկերով ծանրաբեռնելը դիտում են սոսկ պարգևավճարի աղբյուր, և թքած թե համակարգային ասպեկտով դա ինչ հետևանքների կհանգեցնի․ Դանիելյան Մահացել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատար Վաջիհոլլահ Մորադին. ԶԼՄ ՄԱԿ-ը պետք է չեղարկի Ադրբեջանի՝ որպես COP29 հյուրընկալող երկիր ճանաչելու որոշումը. Լեմկինի ինստիտուտ Մի ժամ հետո ստեղ էլ ապագա կա՛, բայց ի՞նչ ապագա՛․ Սոթքի բնակիչ (video) Օդի ջերմաստիճանը կնվազի Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի եղբայրը Սրբազանի գլխավորությամբ շարժումը եզակի երևույթ է մեր երկրի վերջին տարիների քաղաքական կյանքում. Դավիթ Անանյան Սրբազանի անեկդոտը Փաշինյանի մասին (video) Ես պաշտոնապես հերքում եմ դրանց ասածը․ ադրբեջանցիներն այդկերպ հետ չե՛ն քաշվելու․ Հակոբ Ավետյան (video) 8-ամյա երեխան «գանգուղեղային տրավմա, պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց Փաշինյանը մեկնելու է Ադրբեջան. Շաիրօղլու Փաշինյանին հասցրել ենք խուճապային վիճակի․ լուծելու ենք հարցը․ Գառնիկ Դանիելյան (video) Արդեն 3 oր է գտնվում ենք ինֆեկցիոնում. ոչ բժիշկ ենք կարողանում գտնել, ոչ բուժքույր. ահազանգ Վայքի զինկոմի տեղակալը վթարի է ենթարկվել. կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am