Հո կոֆեի բաժակ նայելով չէ, որ տարածք տանք, կարող է լավ լինի․ Արթուր Խաչատրյան
Իջևանի Սարիգյուղի, Նոյեմբերյանի, Ոսկեպարի հատվածում հայկական կողմին հող է վերադարձվել։ Ասում ենք՝ Հայաստանին վերադարձված հողը ո՞րն է, քարտեզը գաղտնի են պահում։ Իր համար ավելի ավելի կարևոր է Ալիևի ասածն անելը։ հասկանում է, որ Ալիևն իր վրա ավելի շատ ազդեցություն ունի, քան ժողովուրդը։ Այս մասին Կիրանցում հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չունի՛ իրավունք՝ սահմանի փոփոխությանը վերաբերող փաստաթուղթ ստորագրելու։