Զելենսկին Խարկովի շուրջ ստեղծված բարդ իրավիճակի մեղքը բարդել է «ամբողջ աշխարհի վրա»
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Խարկովի շուրջ ստեղծված բարդ իրավիճակի մեղքը բարդել է «ամբողջ աշխարհի վրա»:
ABC-ին տված հարցազրույցում նա նշել է, որ ռազմաճակատում իրավիճակը ծանր է, բրիգադները լիովին զինված չեն այն պատճառով, որ երկար ամիսներ չեն կարողանում ԱՄՆ-ից օգնության փաթեթ ստանալ։ Երբ հաղորդավարը նրան հարցրել է, թե արդյոք այն, ինչ կատարվում է Խարկովում, Միացյալ Նահանգների մեղքն է, Զելենսկին պատասխանել է, որ «դա աշխարհի մեղքն է»։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը ավելի վաղ բարդ էր ճանաչել Խարկովի ուղղությամբ ստեղծված օպերատիվ իրավիճակը և նշել ռուսական զորքերի «մարտավարական հաջողությունը»: