«Խարիզմատիկ հոգևորական», «բազմահազարանոց ցույցեր»․ արևմտյան մամուլին գրավում է Բագրատ սրբազանի կերպարը

Մայիսի 9-ից Երևանում նոր թափ առած շարժումը, որն առաջնորդում է Տավուշի թեմակալ առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, սկսում է գրավել նաև արևմտյան մամուլի ուշադրությունը։ Նախօրեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում հայտարարեց, թե երևանյան իրադարձություններն Արևմուտքում պաշտոնապես ոչ միայն չեն մեկնաբանվում, այլև չեն լուսաբանվում։ Իհարկե, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ճիշտ է, երբ նշում է, որ չկա արձագանք ԱՄՆ Պետդեպի, ԵՄ-ի կողմից ոստիկանական գործողություններին, բիրտ ուժի կիրառման անհամար փաստերին, Զախարովան ճիշտ է նաև, երբ նշում է՝ Վրաստանում այս օրերին բռնկված անհնազանդության ցույցերին արևմտյան մամուլը լուրջ աջակցություն է ցուցաբերում, ակտիվիստներին ներկայացնում՝ որպես հերոսներ։ Սակայն Բագրատ սրբազանի կերպարը ևս սկսում է գրավել արևմտյան մամուլի ուշադրությունը, որտեղ նրան որակում են՝ որպես «Խարիզմատիկ հոգևորական»։ Մասնավորապես, Ֆրանս պրես գործակալությունը «Խարիզմատիկ հոգևորականը շարժում է հրահրել Հայաստանում» վերտառությամբ հոդվածում գրում է, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը գրավել է հայաստանյան քաղաքականության առաջին գիծը` հրահրելով զանգվածային ժողովրդական բողոքի ցույցեր՝ ընդդեմ ոխերիմ թշնամի Ադրբեջանին հողերը զիջելու կառավարության ծրագրի:
«Անցյալ շաբաթ 52-ամյա տղամարդը ցուցարարներին առաջնորդեց դեպի մայրաքաղաք Երևան՝ իր Տավուշի թեմից՝ չորս սահմանամերձ գյուղերի բնակավայրից, որոնք կառավարությունը համաձայնել է վերադարձնել Բաքվին։ Հազարավոր մարդիկ են միացել խարիզմատիկ հոգևորականի վեցօրյա երթին՝ ի համերաշխություն տավուշցիների։

Երբ նա առաջնորդում էր երթով ընթացող ցուցարարներին դեպի Երևան, Գալստանյանը, ով տառապում է երակների վարիկոզից, հաճախ երևում էր, թե ինչպես է կանգնում ճանապարհի եզրին՝ վիրակապելու իր արյունահոսող ոտքերի վերքերը:

Մեծ Բրիտանիայում և Կանադայում սովորած արքեպիսկոպոսը վարչապետ Նիկոլ Փաշինյանին դատապարտել է որպես «ստախոս»՝ պատասխանատու հայկական պարտությունների և Ադրբեջանին տարածքային զիջումների համար։ «Մեզ պետք է նոր կառավարություն, ժողովրդի կառավարություն, հոգատար կառավարություն, հաշտեցման կառավարություն»,- ասաց նա ցուցարարներին՝ վերջերս Երևանում կայացած հանրահավաքի ժամանակ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

«Ես այսօր պայքարի դուրս եմ եկել, որովհետև մենք ապրում ենք գողացված ուրախության և անարգանքի ժամանակներում… երբ մեր հայրենիքի բոլոր սահմանները վտանգի տակ են»,- ասաց նա»,- գրում է միջազգային լրատվամիջոցը, հավելելով, որ Երևանում տասնյակ-հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը։

«Ասոշիեյթիդ պրես»-ն էլ «Հայաստանում հազարավոր ցուցարարներ պահանջում են վարչապետի հրաժարականը Ադրբեջանի հետ վեճի պատճառով» նյութում գրում է, որ Հայաստանում հազարավոր ցուցարարներ, որոնք զայրացած են կառավարության որոշմամբ՝ սահմանամերձ մի քանի գյուղերը Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ, Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում ցույց են անցկացնում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ «Reuters»-ը ևս լուսաբանում է Բագրատ սրբազանի գլխավորությամբ զարգացող շարժումը՝ նշելով, որ փողոց է դուրս եկել ցուցարարների մեծ բազմություն Նիկոլ Փաշինյանի որոշումների դեմ։

168.am

 

դիտվել է 464 անգամ
Լրահոս
Փաշինյանը հրահանգել է «նստեցնել» ցանկացած գնով ԱԳՆ-ի մոտ տիրող լարված իրավիճակում կարմիրբերետավորը խլել է քաղաքացու հեռախոսը, ջնջել տվյալները Պահանջում ենք ՆԳՆ Ոստիկանության Երևանի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողներին չներգրավել խաղաղ հավաքների վարչարարությանը. հայտարարություն Էսօրվա գլխավոր «չեմպիոններից» մեկը... «Ծառայելով մեկ հոգու քմահաճույքին՝ ծառայում եք այն թշնամուն, որը ձեր ընկերներին է սպանել, որի ձեռքերի վրա արյուն կա՝ ձեր ընկերների արյունը»․ Սրբազանը՝ ժողովրդի նկատմամբ ուժ կիրառող ոստիկաններին Վաղը 18:00-ին Գյումրիում հանրահավաք կլինի Աննա Հակոբյանը վաղը Գյումրի է գնում. Oragir.news Վեդին մերժել է Փաշինյանին․ ավարտական դասարանցիներին սպառնացել են՝ չգալու դեպքում ատեստատ չտալ Էս ա մեր շորեր ճղող ապերոն․ Հովհաննես Իշխանյան Ծաղրաբար «հայր սուրբ», «հայր սուրբ» ասելով՝ դաժան ծեծի են ենթարկել Դանիել սարկավագին․ Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է հայտնում «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը սկսել է ջրհեղեղից հետո Հայաստանի երկաթուղու վերականգման աշխատանքները Ադրբեջանի զինված ուժերը հերթական զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում Աղստևի վարարումից հետո Դիլիջանում ջրամատակարարման խնդիրներն այս օրերին աստիճանաբար լուծվել են Ամենայն Հայոց Հայրապետը անձ չէ, այլ հայրապետական գաղափարի մարմնացում Ծովասար գյուղի տներից մեկին կից անասնագոմում քաղաքացին մնացել էր փլատակների տակ Ռուսաստանը միջոցներ կհատկացնի Հայաստանում երկաթուղային հաղորդակցության վերականգնման համար. ՌԴ փոխվարչապետի խոսնակ Ունենալու ենք անխուսափելի հայաթափում Կիրանցում և ամբողջ Հայաստանի պաշտպանական համակարգի թուլացում․ Վարուժան Գեղամյան Փարաքար համայնքում այսօր տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան իշխանազшվթման հերթական դրսևորում. դիմելու ենք դատախազություն. «Ապրելու երկիր» կուսակցություն Միրզոյանը ժամանել է խորհրդարան՝ հանդիպելու ՔՊ-ի հետ Բաքուն բուլդոզերով nչնչացնում է հայկական ժառանգությունը Ղարաբաղում. EurasiaNet Այն, ինչ կատարվեց Սարդարապատում, դուրս է բարոյականության սահմաններից. Սարգսյան «Այդպիսի դեպք, ու քրեական գործ չհարուցե՞լ․․․»․ Սերժ Սարգսյանը՝ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ ոստիկանական բիրտ ուժ կիրառելու մասին Դատախազությունը որոշել է բողոքարկել Սերժ Սարգսյանին արդարացնելու վճիռը Խոշոր վթար Երևան-Երասխ ճանապարհին․ Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց Ոստիկանների գործողություններից վնասվածք ստացածներից մեկը հոգևորական Գոռ Հակոբյանն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am