Ահավասիկ` թուրք - ադրբեջանական միության կողմից Հայաստանի հանդեպ հայտարարված պահանջները. Կարեն Ճշմարիտյան

ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Ամենայն հավանականությամբ հանրության որոշակի հատվածում դեռևս անտեղյակ են թուրքադրբեջանական միության կողմից Հայաստանին ներկայացվող պահանջներից։

Հավանաբար անհրաժեշտ է տեղեկացնել նրանց բոլորին, որ թուրքադրբեջանական միությունը հայ ժողովրդին և համայն հայությանը փորձում է պարտադրել ստորև մեկտեղված պահանջները։

Ահավասիկ՝ թուրքադրբեջանական միության կողմից Հայաստանի հանդեպ հայտարարված պահանջները.

- պաշտոնապես հրաժարվել Արցախի Հանրապետության մասին հիշատակումից, առավել ևս՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման պետական քաղաքականությունից,

- պաշտոնապես հրաժարվել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և փոխհատուցման պահանջից, - ընդունել նոր ՀՀ Սահմանադրություն՝ չեղարկելով ՀՀ Անկախության հռչակագիրը,

- փոփոխել ՀՀ զինանշանը՝ հանել Արարատ լեռան պատկերը,

- կրճատել ՀՀ զինված ուժերի քանակն ու դադարեցնել զենքի և ռազմամթերքի գնումները,

- հրաժարվել միջազգային ատյաններում Ադրբեջանի և Թուրքիայի դեմ ներկայացված բոլոր հայցերից և դիմումներից,

- ստորագրել խաղաղության պայմանագիր՝ բացառապես Ադրբեջանի առաջադրած պայմաններով,

- մինչ խաղաղության պայմանագրի ստորագրումը` սահմանազատման ու սահմանագծման անվան տակ Ադրբեջանին հանձնել Հայաստանին պատկանող սահմանամերձ տարածքներ՝ ըստ Ադրբեջանի պահանջի, և հետ քաշել հայկական զինված ուժերն իրենց դիրքերից,

- Ադրբեջանին հանձնել Հայաստանին պատկանող այլ տարածքներ՝ միջանցքների, կամ այլ անվան տակ,

- Սևանա լիճը դարձնել Հայաստանի և Ադրբեջանի համատեղ օգտագործման ջրային ռեսուրս,

- դադարեցնել Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատանքը,

- մոռանալ Բաքվի բանտերում խոշտանգվող պատանդներին ու ռազմագերիներին, և երբեք չպահանջել նրանց հետ հանձնումը Հայաստանին։

Նշված պահանջների տրամաբանական համակցությամբ ստացվում է, որ պահանջում են.

1. ներդաշնակեցնել ու համապատասխանեցնել ՀՀ արտաքին ու ներքին քաղաքականությունը թուրքադրբեջանական միության քաղաքական օրակարգին,

2. հրաժարվել Հայաստանի անվտանգության ապահովման ավանդական եղանակներից, և ապավինել թուրքադրբեջանական միության բարեհաճությանը։

Եթե փորձենք մի փոքր էլ տրամաբանել ու կանխատեսել , ապա ստացվում է, որ թուրքադրբեջանական միության պահանջը Հայաստանի Հանրապետության լուծարումն է, և Հայաստանի հայաթափումը։ Վերջինս այն է, ինչի վերաբերյալ պաշտոնական պահանջ դեռևս չի ներկայացվել ։

Տեղեկացրեք անտեղյակներին, և եթե նույնիսկ տեղեկանալուց հետո կհաշտվեն այդ ամենի հետ, ապա կարող են շարունակել մնալ անհաղորդ, անտարբեր, և «զբաղվել իրենց գործով» ։

դիտվել է 260 անգամ
Լրահոս
Ե՞րբ կհասնի շարժումն Ազգային ժողով Բուքմեյքերական ընկերությունը նաեւ թիմ ունի. ինչ կորոշի ՈՒԵՖԱ-ն ՄԻՊ գրասենյակը «էթիկա» է գնել Ի՞նչ են քննարկել Սերժ Սարգսյանն ու Բագրատ Սրբազանը. մանրամասներ Արարատ Միրզոյանը հավակնում է Նիկոլից ավելի Նիկոլ լինել Վարդան Օսկանյանի գլխավորած հանձնախումբը կրկին Եվրոպայում է. կքննարկվի արցախցիների Արցախ վերադարձի հարցը Լուսինե Բադալյանը ֆինանսական աճ է գրանցել` պետական ֆինանսական ֆոնդից օգտվելու շնորհիվ Վարչապետի աշխատակազմը շուրջ 29 մլն դրամով շենքերի վերանորոգման աշխատանքներ է գնել 2023թ. գրանցված ոչ պատահական ՍՊԸ-ից․ 168.am Ուկրաինայում խաղաղությունը չի նշանակում, որ Ուկրաինան կմիանա ՆԱՏՕ-ին․ Բայդեն Վթար Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին․ կան տուժածներ Ջոկովիչը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը «Ռոլան Գարոս»-ում «Ինձ «սուտ հանելու» հանձնարարականը կատարելիս, քպականները տարբեր հարթակներից պնդում են, որ բոլոր գերիները վերադարձել են»․ Նաիրա Կարապետյան «Սրբազան շարժումն ապացուցել է ամենակարևորը». Էդուարդ Շարմազանով Արևմուտքի կողմից քաջալերվող դեմոկրատիան, աստիճանաբար վերածվում է կեղծ կատեգորիայի․ Արտակ Զաքարյան Թուրքիան Լեհաստանին է մատակարարել 2 տասնյակից ավելի անօդաչու թռչող սարք Բագրատ Սրբազանը հայտնեց՝ որոնք են լինելու Անցումային Կառավարության գործառույթները Հայաստանը պատասխանել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին Ահազանգ Գեղարքունիքից. մարզպետը տնօրեններին հրահանգել է՝ բացառել աշխատակիցների հանդիպումը Սրբազանի հետ Գազամուղի մի մասը հայտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո․ Վահե Դավթյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am