Սահմանի նկարագրություն-արձանագրությունների հիմքում ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի 1976 թվականի քարտեզներն են

Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է սահմանազատման հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովների մայիսի 15-ին հրապարակված հայտարարության մասին «Արմենպրես»-ի հարցերին:

Հարց – Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները համատեղ հաղորդագրություն են տարածել, որում ասվում է, որ Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի հատվածներում սահմանի նկարագրություն-արձանագրությունները համաձայնեցվել են ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի 1976 թվականի իրավական հիմք ունեցող տոպոգրաֆիական քարտեզների հիման վրա: Ի՞նչ է սա նշանակում:

Պատասխան – Արդեն տեղյակ եք, որ նշված հատվածներում համապատասխան աշխատանքային խմբերի կողմից տեղադրվել են սահմանային սյուներ` նախապես համաձայնեցված կոորդինատները տեղորոշելու համար: Այդ կոորդինատները վերցված են 1976 թվականի, վերը հիշատակված քարտեզներից: Հիմա արդեն քարտեզագիրները համաձայնեցրել են սյուների միջեւ սահմանների անցման գծերը, կրկին նույն քարտեզների հիման վրա: Այսինքն, այս հատվածներում սահմանային գծի վերարտադրումը ավարտվել է, համաձայնեցվել, ստորագրվել եւ այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված:

Հարց – Իսկ ինչո՞ւ են ընտրվել 1976 թվականի քարտեզները, որոնք, ինչպես նշված է սահմանազատման հանձնաժողովների մամուլի հաղորդագրության մեջ, օգտագործվել են ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի կողմից:

Պատասխան – Դա, ըստ էության, Խորհրդային Միության փլուզման պահին դե յուրե իրավական հիմք ունեցող քարտեզն է: ՀՀ կառավարության համար սկզբունքային է եղել մոտեցումը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը:

Հարց – Հանձնաժողովների հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ քարտեզները հերթապահության ընթացակարգ են անցել 1979 թվականին: Ի՞նչ է դա նշանակում եւ ինչո՞ւ չեն վերցվել, ասենք, 1990 թվականի քարտեզները:

Պատասխան – Այդ ձեւակերպումն իրավական տերմինաբանություն է, ինչը նշանակում է, որ քարտեզագրության եւ գեոդեզիայի ոլորտում ԽՍՀՄ լիազոր մարմինը 1979 թվականին ստուգել է քարտեզի ճշտությունը եւ իրավական հիմքերը: Այդ քարտեզներն օգտագործվել են մինչեւ Խորհրդային Միության փլուզման պահը: Այսինքն, դրանք ԽՍՀՄ իրավասու պետական մարմինների կողմից վերստուգված ամենավերջին քարտեզներն են:

դիտվել է 190 անգամ
Լրահոս
Թորոսյան Արսենը նորից հարձակվեց․ «Շողակաթ» ՀԸ-ն բերեք փակենք, գումարը տանք «Հանրայինին» (video) Փաշինյանը չգիտի՝ հեծանիվի վրա նստի, հեծանիվը դնի գլխին, թե ի՞նչ անի․ քունը կորցրել է․ Աննա Մկրտչյան (video) Բագրատ Սրբազանը գնում է Սոթք կոնկրետ նպատակով․ Հայկ Նահապետյան (video) Լեզուներդ պահեք ուրիշ տեղ․ Էդուարդ Շարմազանովը՝ Միրզոյանին (video) Նիկոլի Էդմոնն ա, հասկացանք․ բա Ավետիք Չալաբյան, ի՞նչ եք անում․ Ռոբերտ Մարգարյան (video) Հունիսի 9-ին ձեզ կներկայացնեմ ամենակարևորը․ Բագրատ Սրբազան (video) Ինչու՞ եք երգչախմբին զրկել համերգից․ ԿԳՄՍ նախարարը՝ Գյումրու համերգի չեղարկման մասին (video) Արցախցինե՛ր, նման բան կա՞,ամո՛թ դրանց․․․ Բագրատ Սրբազան (video) Ամբարձիչը պոկվել է ու վարորդը մնացել է ավտոբուսի տակ. նա հիվանդանոցում մահացել է Փաշինյանի ամենամեծ մեղքը Սրբազանի ծառայությունը Տավուշի թեմում ոչ պատմելու է, ոչ տեսնելու, այլ միայն զգալու. Սիրանույշ Մելիքյան Վրաստանն արտաքսել է 42 օտարերկրացիների, որոնց թվում կան հայեր Թալանել են Արցախյան պատերազմում զոհված Կարեն Մարգարյանի հիշատակին կառուցված մատուռը. կոտրել են գանձանակը ու հափշտակել գումարը Ձեր տեղակալը հայհոյել է հոգեւորականին, վիրավորել Սրբազանին․ Արթուր Խաչատրյանը՝ ԿԳՄՍ նախարարին (video) Համբերությու՛ն ունեցեք․ «Սրբազան» շարժումը մտնում է վճռական փուլ․ Դավիթ Ջամալյան (video) Չեմ կարող ասել, այդ հոլովակը ստանալու համար նրա անվտանգության աշխատակիցներն են ավելի շատ չարչարվել, թե՞ նյութը մոնտաժողը. քաղաքագետ Հիմա ի՞նչ, արտագաղթի բուն պատճառը հայրենասիրության գերդոզավորո՞ւմն է եղել... «Լիֆդ մոռացել ես, շիզոֆրենիկ». Փաշինյանը մոռացել է փակել հրապարակած տեսանյութի մեկնաբանությունների բաժինը Հունիսի իննին՝ հանրահավաք հրապարակում. «Սրբազան Շարժում» Պարեկները նախ արցունքաբեր գազի բալոնը դատարկում են արցախցու դեմքին, ապա՝ դաժան ծեծի ենթարկում. Ռոման Երիցյան (տեսանյութ) Փաշինյանը Հայաստանը վերածել է ոստիկանապետության. Հարութ Սասունյան Արթուր Հովհաննիսյանը «մելկի» շուլերություն է արել` ներողությունը տեղադրել է ու ջնջել Կառավարության հայտարարած սահմանազատման գործընթացը սկզբունքային առումով հակասում է դրա միջազգայնորեն հաստատված էությանը. «Թաթոյան» հիմնադրամ ՔՊ-ական պատգամավորները ցանկանում են օր առաջ գլուխներն ազատել և գնալ հանգստի՝ չդառնալով Սրբազան պայքարի թիրախ ՀՀ-ն կողմ է քվեարկել Վրաստանից տեղահանված փախստականների վերադարձի իրավունքի մասին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի բանաձևին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am