ՔՊ-ականները հետեւում են Սրբազանի խոսքին ու քայլին. Փաշինյանի հետ շփումները դարձել են օնլայն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունները ողջ կազմով, ուշի-ուշով հետեւում են Բագրատ Սրբազանի ամեն խոսքին, քայլին ու ծրագրերին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել է թիմակիցներին Սրբազանի հայտարարությունների հետ կապված անպայման հակափաստարկներ ներկայացնել, հերքել ու տարբեր պնդումներով ցույց տալ, որ Բագրատ Սրբազանը «նախկիններից» է, ու նրա նպատակը «նախկիններին» իշխանության բերելն է: Բայց հրահանգվել է դա անել կոռեկտ, առանց անվանական վիավորանքների, որպեսզի միջազգային գործընկերները «ամոթանք տալու» առիթներ չունենան: Նույն աղբյուրները փոխանցում են, որ տեւական ժամանակ է, ինչ Փաշինյանի հետ տետ-ա-տետ չեն հանդիպել թիմակիցները, քննարկմումներ չեն ունեցել, բայց տարբեր ձեւերով մեսիջներ են ստանում` Բագրատ Սրբազանին անհայտ օգտատերերի միջոցով վարկաբեկելու ուղղությամբ: Ակտիվ է նաեւ Փաշինյանի ընտանեկան կայքը:

Հիշեցնենք, որ Փաշինյանի հետ վերջին ժամանակներում ՔՊ-ն հաճախ էր հանդիպում, բայց Սրբազանի սկսած շարժումով պայմանավորված՝ հանդիպումները չեն կայանում, քանի որ մտավախություններ ունեն, որ բողոքի ակցիաները կարող են տեղափոխվել իրենց գրասենյակի հարակից տարածքներ: Դրա համար Փաշինյանի հետ շփումները դարձել են օնլայն:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը վերջին ժամանակահատվածում նաեւ վարչության հետ հանդիպում չի ունեցել (նրանք ամեն երեքշաբթի հանդիպում էին), ու վարչությունը անհամբեր սպասում է, թե երբ են հավաքվելու` իրավիճակը քննարկելու ու իրենց անելիքները հասկանալու համար»։

դիտվել է 348 անգամ
Լրահոս
Փաշինյանը Հայաստանը վերածել է ոստիկանապետության. Հարութ Սասունյան Արթուր Հովհաննիսյանը «մելկի» շուլերություն է արել` ներողությունը տեղադրել է ու ջնջել Կառավարության հայտարարած սահմանազատման գործընթացը սկզբունքային առումով հակասում է դրա միջազգայնորեն հաստատված էությանը. «Թաթոյան» հիմնադրամ ՔՊ-ական պատգամավորները ցանկանում են օր առաջ գլուխներն ազատել և գնալ հանգստի՝ չդառնալով Սրբազան պայքարի թիրախ ՀՀ-ն կողմ է քվեարկել Վրաստանից տեղահանված փախստականների վերադարձի իրավունքի մասին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի բանաձևին Գուրգեն Արսենյանը «կռիվ է տալիս» Բաքվում գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի հե՞տ (video) Շարժման ակցիաներին մասնակից որոշ «ցուցարարներ» ՆԳՆ շենքի առջև ստանում են իրենց հերթական հանձնարարականը Ինչպես է դատական իշխանությունը կազմակերպում քաղաքական հետապնդումները. «թարմ օրինակ» Ադրբեջանում իրարով են անցել․ դրանց դեմ կանգնած է իսկական հայ Բագրատ Սրբազանը․ հերոսի հայր (video) Գործող վարչախումբը միացրեց իր ռեպրեսիվ մեքենան և սկսեց բռնաճնշումները շարժման մասնակիցների նկատմամբ. Չալաբյան Շուրջ 30 ոստիկաններ բիրտ ուժ կիրառելով ձերբակալել են բողոքի ակցիա նախապատրաստող ՀՀՄ կուսակցության անդամներին «Գեբելսի գործով» դատախազի վերաքննիչ բողոքը մերժվեց Սյունիքում 4-ամյա երեխան վերցրել է հոր օդաճնշիչ հրացանը. երեխային պատճառվել է մարմնական վնասվածք Շարժման ակցիաներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար ևս մեկ անձ է ձերբակալվել. ՔԿ-ն հրապարակել է ձայնագրություն ԻՆՉՈՒ՞ ՈՉԻՆՉ ՉԻ ԽՈՍՎՈՒՄ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԱՂԵՏԻ ՄԱՍԻՆ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն քննում է ՏԿԵ նախարարի մոր համար կառուցվող 230 հազար դոլար արժողությամբ տան գործը ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է զինծառայողի ինքնասպանության համար ծնողին փոխհատուցել 30․000 եվրո Արցախցիների նկատմամբ ատելության խոսքն օրեցօր նոր դրսևորումներ է ստանում. Գեղամ Ստեփանյան Շարունակվում է Ադրբեջանի կողմից հայկական եկեղեցիների պղծման գործընթաց Ներքին գործերի նախարարության հարևանությամբ հրդեհ է բռնկվել Վերադառնում ենք դեպի գարուն. Սուրենյան Մեսրոպ Եսայանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք Հունիսի 9-ը լինելու է վճռական փոփոխության օր․ Բագրատ Սրբազան (video) Ի՞նչ կամուրջ․ Բագրատ Սրբազանը հեգնեց ՄԻՊ Անահիտ Մանասյանին (video) Ձեզ ասում եմ՝ ամռանն այս գործը կվերջացնենք․ Բագրատ Սրբազանը կարևոր փակագծեր բացեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am