Իշխանությունը խոչընդոտում է Ադրբեջանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների կիրառմանը

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Մեր զրուցակիցն է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

- Բաքվում ապօրինաբար պահվող մեր գերիների հետ կապված նոր տեղեկություններ կա՞ն։

- Այս պահին հիմնական զարգացումը կապված է խափանման միջոց կալանքի երկարաձգումների հետ, քանի որ դրանց վերջնաժամկետները մոտենում են ավարտին։ Արդեն իսկ կա գործընթաց` երկարաձգման, որոշ բարձրաստիճանների մասով նաեւ հրապարակային տեղեկատվություն տարածվեց, որ խափանման միջոցը երկարաձգվել է 5 ամսով, մասնավորապես` Արկադի Ղուկասյանի հետ կապված։ Սակայն նշեմ, որ սա առանձին դեպք չէ` ընդհանուր միտումն է այդպիսին, որ ժամկետը պետք է երկարաձգվի։ Քանի որ նրանք այս ընթացքում չեն հայրենադարձվել, վերանում է նրանց անազատության մեջ պահելու իրավական հիմքը, ուստի արհեստականորեն այն պետք է ստեղծվի, եւ դրա իրավական ճանապարհը կալանք խափանման միջոցի ժամկետի երկարաձգումն է։ Հետաքրքիր է, որ եթե նախկինում 4 ամիս էր, այս պարագայում ավելի երկար է՝ 5 ամիս, եւ մենք եւս կանխատեսում չունենք, որ մինչեւ տարվա վերջ դատավարությունները կնախաձեռնվեն, ամենայն հավանականությամբ՝ երկրորդ երկարաձգումը եւս տեղի կունենա, հաշվի առնելով, որ տարեվերջին կլիմային առնչվող միջոցառում է նախատեսվում, եւ դժվար թե դրա ֆոնին Ադրբեջանն այս ցուցադրական դատավարությունները կազմակերպի։ Եվ այս ընթացքում հայերն ապօրինաբար շարունակում են մնալ անազատության մեջ։ Այդ ժամանակահատվածն օգտագործվում է քրեական գործեր կեղծելու եւ ցուցադրական դատավարություններին նախապատրաստվելու նպատակով։

- Միջազգային կազմակերպություններ, ատյաններ կա՞ն, որոնց միջոցով հնարավոր է ճնշել ադրբեջանական բռնապետությանը, եւ դա ո՞վ պետք է նախաձեռնի։

- Մեխանիզմներ կան, իհարկե, ընդհանուր աշխարհաքաղաքականությունը եւ պետությունների կամ միջազգային կառույցների հետ համընկնող շահերը կարեւոր գործոն են, այսինքն՝ միջազգային իրավունքում, կարծում եմ, բավականին կոշտ գործիքակազմ գոյություն ունի, սակայն դրա գործադրումը միշտ ունի քաղաքական կոմպոնենտ եւ նախապայմաններ։ Օրինակ, նման միջոցներ կարող է լինել մարդու իրավունքների խախտումների համար պատժամիջոցների կիրառումը, ինչը ծանոթ է արեւմտյան շատ երկրների, օրինակ, այն ինտենսիվ կիրառվում է Միացյալ Նահանգների կողմից։ Պետության նկատմամբ պատժամիջոցների մեխանիզմներ եւս գոյություն ունեն, բայց դրանք ավելի ներազդող եւ կոպիտ գործիքներ են եւ էապես ազդելու են միջպետական փոխհարաբերությունների վրա: Կարծում եմ, քանի դեռ անհատներին պատժելու կամ հետապնդելու գործընթաց չի եղել, դժվար է սպասել պետության նկատմամբ սանկցիաների կիրառման: Դրա հավանականությունը շատ փոքր է՝ ներկա իրողությունների պայմաններում։ Եվ, իհարկե, կան քվազի դատական գործընթացներ, որտեղ պետության պատասխանատվության հարց էլ կարող է դրվել։ Այդպիսիք են Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ՄԱԿ-ի տարաբնույթ մեխանիզմները: Հիմնական դերակատարը, կարծում եմ, պետք է լինի պետությունը․ որոշ ատյաններում անհատական գործողությունների հնարավորություն կա, սակայն, եթե մենք ակնկալում ենք պետության նկատմամբ պատժամիջոցներ կամ այլ կոշտ միջոցների կիրառում, այստեղ երկրի դիվանագիտությունը պետք է հաղթանակ տանի եւ ճիշտ քաղաքական դիրքավորում ունենա: Այս առումով Հայաստանի հրապարակային առաջ քաշած թեզերը որեւէ նախադրյալ չեն ստեղծում պատժամիջոցների կիրառման համար։ Հասարակական կազմակերպությունները կարող են գործել, սակայն Հայաստանի այս քաղաքականությունը խոչընդոտում է կտրուկ գործողությունների կատարմանն Ադրբեջանի նկատմամբ։

- Փաստորեն, ՀՀ իշխանությունները հայ ռազմագերիներին ապօրինաբար պահելու համար Ադրբեջանին պատասխանատվության կանչելու գործընթացի՞ն են խոչընդոտում։

- Խոչընդոտում են Ադրբեջանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների կիրառման գործընթացին, քանի որ հրապարակայնորեն ազդակներ են հղում, որ կա կառուցողական երկխոսություն, եւ հարցերը երկկողմանի բարիդրացիական հարաբերություններում կստանան իրենց լուծումը։ Մինչդեռ միջազգային ընկալմամբ՝ պատժամիջոցները վերջին միջոցն են, եւ այս ճանապարհով միջամտում են, փորձում են ներազդել պետության նկատմամբ, քանի որ այլ մեթոդները, այդ թվում՝ բանակցությունները, արդյունք չեն տվել։ Հայաստանի իշխանությունները նման թեզերի միջոցով նվազեցնում են պատժամիջոցների կիրառման հավանականությունն Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ։

- Բայց ռազմագերիներին ազատելու ուղղությամբ որեւէ քայլ անո՞ւմ է ՀՀ իշխանությունը, եւ որքանո՞վ է դա արդյունավետ։

- Քայլեր արվում են, միջպետական գանգատ կա ռազմագերիների եւ այլ անձանց մասով՝ ՄԻԵԴ-ում, բայց, մեր գնահատմամբ, իրավական գործընթացներից զատ պետք է լինեն քաղաքական գործընթացներ, իսկ ռազմագերիների հայրենադարձման հարցով բանակցություններ չեն ընթանում, եւ ռազմագերիների վերադարձի հարցը կապված է քաղաքական օրակարգի այլ խնդիրների հանգուցալուծման, այդ թվում՝ սահմանազատման, տարածքային զիջումների, անգամ սահմանադրական փոփոխությունների եւ այլ պահանջների բավարարման հետ։ Եվ քանի դեռ Ադրբեջանն ամբողջ ծավալով չի ստացել իր քաղաքական պահանջների բավարարումը, հայերն այնտեղ որպես պատանդ պահվում են՝ ապահովելու Հայաստանի իշխանությունների կողմից այդ բնույթի պարտավորությունների, խոստումների կատարումը։

դիտվել է 93 անգամ
Լրահոս
Ինչու՞ եք երգչախմբին զրկել համերգից․ ԿԳՄՍ նախարարը՝ Գյումրու համերգի չեղարկման մասին (video) Արցախցինե՛ր, նման բան կա՞,ամո՛թ դրանց․․․ Բագրատ Սրբազան (video) Ամբարձիչը պոկվել է ու վարորդը մնացել է ավտոբուսի տակ. նա հիվանդանոցում մահացել է Փաշինյանի ամենամեծ մեղքը Սրբազանի ծառայությունը Տավուշի թեմում ոչ պատմելու է, ոչ տեսնելու, այլ միայն զգալու. Սիրանույշ Մելիքյան Վրաստանն արտաքսել է 42 օտարերկրացիների, որոնց թվում կան հայեր Թալանել են Արցախյան պատերազմում զոհված Կարեն Մարգարյանի հիշատակին կառուցված մատուռը. կոտրել են գանձանակը ու հափշտակել գումարը Ձեր տեղակալը հայհոյել է հոգեւորականին, վիրավորել Սրբազանին․ Արթուր Խաչատրյանը՝ ԿԳՄՍ նախարարին (video) Չեմ կարող ասել, այդ հոլովակը ստանալու համար նրա անվտանգության աշխատակիցներն են ավելի շատ չարչարվել, թե՞ նյութը մոնտաժողը. քաղաքագետ Հիմա ի՞նչ, արտագաղթի բուն պատճառը հայրենասիրության գերդոզավորո՞ւմն է եղել... «Լիֆդ մոռացել ես, շիզոֆրենիկ». Փաշինյանը մոռացել է փակել հրապարակած տեսանյութի մեկնաբանությունների բաժինը Հունիսի իննին՝ հանրահավաք հրապարակում. «Սրբազան Շարժում» Պարեկները նախ արցունքաբեր գազի բալոնը դատարկում են արցախցու դեմքին, ապա՝ դաժան ծեծի ենթարկում. Ռոման Երիցյան (տեսանյութ) Փաշինյանը Հայաստանը վերածել է ոստիկանապետության. Հարութ Սասունյան Արթուր Հովհաննիսյանը «մելկի» շուլերություն է արել` ներողությունը տեղադրել է ու ջնջել Կառավարության հայտարարած սահմանազատման գործընթացը սկզբունքային առումով հակասում է դրա միջազգայնորեն հաստատված էությանը. «Թաթոյան» հիմնադրամ ՔՊ-ական պատգամավորները ցանկանում են օր առաջ գլուխներն ազատել և գնալ հանգստի՝ չդառնալով Սրբազան պայքարի թիրախ ՀՀ-ն կողմ է քվեարկել Վրաստանից տեղահանված փախստականների վերադարձի իրավունքի մասին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի բանաձևին Գուրգեն Արսենյանը «կռիվ է տալիս» Բաքվում գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի հե՞տ (video) Շարժման ակցիաներին մասնակից որոշ «ցուցարարներ» ՆԳՆ շենքի առջև ստանում են իրենց հերթական հանձնարարականը Ինչպես է դատական իշխանությունը կազմակերպում քաղաքական հետապնդումները. «թարմ օրինակ» Ադրբեջանում իրարով են անցել․ դրանց դեմ կանգնած է իսկական հայ Բագրատ Սրբազանը․ հերոսի հայր (video) Գործող վարչախումբը միացրեց իր ռեպրեսիվ մեքենան և սկսեց բռնաճնշումները շարժման մասնակիցների նկատմամբ. Չալաբյան Շուրջ 30 ոստիկաններ բիրտ ուժ կիրառելով ձերբակալել են բողոքի ակցիա նախապատրաստող ՀՀՄ կուսակցության անդամներին «Գեբելսի գործով» դատախազի վերաքննիչ բողոքը մերժվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am