Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թե՛ իր ծրագրային ելույթում, թե՛ ընդհանրապես հրապարակային այլ ելույթներում «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» համաժողովրդական շարժումը առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը չափազանց հետաքրքրական արտահայտություն արեց՝ «Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար» դառնալու վերաբերյալ: Հարկավ, իրենից՝ Բագրատ սրբազանից լավ հազիվ թե որևէ այլ ոք կարողանա «բացել» այս «կոդը»: Մյուս կողմից՝ հուշումը չափազանց պարզ է ու մանավանդ ստեղծված իրավիճակում՝ ընկալելի, ուստի կփորձենք մեր ընկալումները ներկայացնել այդ առնչությամբ: Սկսենք «ազգ-բանակից»: Այս բանաձևը ծանոթ է մեր հանրությանը, մասնավորապես, 8 տարի առաջ՝ Ապրիլ յան պատերազմից հետո, պաշտպանության նախարարի կողմից այն դրվեց շրջանառության մեջ՝ ներկայացնելով նաև այդ բանաձևի հետ կապված կոնկրետ ծրագրեր, որոնց մի մասն անգամ հասցրեց մեկնարկային ուղու մեջ դնել: Այն ժամանակ այս գաղափարը բավականին ակտիվ ծաղրական ու թունոտ մեկնաբանությունների արժանացավ որոշակի շրջանակների կողմից, որոնք այսօր կազմում են Նիկոլ Փաշինյանի «քաղաքական շրջապատը» և նրա հրապարակային աջակիցներն են: Բայց չշեղվենք:

Ի՞նչ «Ազգ-բանակի» մասին կարող է հիմա խոսվել: Նախ՝ արձանագրենք, որ մեր պետականությունը վտանգի մեջ է, գոյութենական ռեալ սպառնալիքի տակ: Որքան էլ դա տարօրինակ է հնչում նորմալ ընկալման տեսանկյունից, հիմնական վտանգը, սպառնալիքը գալիս է Հայաստանի ներկայիս իշխանությունից: Ավելին, այդ իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, արդեն միանգամայն բացեիբաց, կարելի է ասել՝ անթաքույց, առաջնորդվում է առնվազն ոչ հայկական շահերով: Բնականաբար, նախ՝ պետք է չեզոքացնել այդ վտանգը, սպառնալիքը: Եվ «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը դրա մասին է: Այսինքն՝ պետությունը պահպանելու, պաշտպանելու, անկման այս պարունակից դուրս բերելու մասին է: Դա հնարավո՞ր է: Իհարկե, հնարավոր է: Բայց հնարավորն իրականություն կդառնա, եթե միավորվեն հանրության կարող ուժերը, բոլոր շերտերը, առաջին հերթին՝ երիտասարդությունը:

Պարզ ասած՝ մենք ազգովի կարող ենք հասնել արդյունքի, եթե միավորվենք որպես, պատկերավոր ասած, բանակ: Ու ոչ միայն պատկերավոր ասած: Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման հաջողությունը իրական հնարավորություն կարող է տալ ապահովել իրական խաղաղություն: Այո, հենց խաղաղություն: Այն, ինչի շուրջ մանիպուլ յացիաներով Նիկոլ Փաշինյանը կառչած է մնում իշխանությունից և շարունակաբար բերում միայն պատերազմ, կորուստներ, մահեր, զոհեր: Իսկ հասարակական, քաղաքական, համայնքային կյանքում որպես «ազգ-բանակ» վերակազմակերպվելը կբերի պետության պաշտպանունակության բարձրացման, այսինքն՝ իրական խաղաղության: Սա, եթե՝ հակիրճ: Այստեղից սահուն անցում պետք է կատարել «ազգ-ամրոց»-ին: Պարզից էլ պարզ է, որ առկա հիմնական վտանգը չեզոքացնելը մի բան է, իսկ դրա ավերակիչ հետևանքները հաղթահարելը՝ մեկ այլ բան: Ավելին, առանց որևէ հուզականության տրվելու, պետք է սթափ գիտակցել, որ երկրում իշխանափոխության, մթնոլորտի ու հոգեվիճակի փոփոխության դեպքում իրենց ողջ թափով առաջին պլան են մղվելու լրջագույն մարտահրավերներ, եթե չասվի՝ մարտահրավերների մի ամբողջ խուրձ. արտաքին-քաղաքական, անվտանգային, սոցիալ-տնտեսական և այդպես շարունակ:

Հասկանալի է, չէ՞, որ ադրբեջանաթուրքական տանդեմը իր դիրքերը հենց այնպես չի զիջելու (նրանք անգամ խոսում են Փաշինյանին օգնելու համար Հայաստան զորքեր մտցնելու և «կարգուկանոն հաստատելու» մասին): Այդ վտանգներին դիմակայելու, այդ մարտահրավերները հաղթահարելու համար քիչ է «ազգ-բանակ» լինելը: Տևական ժամանակի համար իսկապես էլ պետք է կարողանալ վերածվել «ազգ-ամրոցի»: Այն իմաստով, որ ազգային բոլոր կարողությունները, առկա համընդգրկուն ներուժը (տնտեսականից մինչև գիտական) ծառայեցվեն մեր «ամրոցպետության» պահպանության, պաշտպանության նպատակին: Առկա աշխարհաքաղաքական իրավիճակում, որը արագ հանդարտվելու նախանշաններ չունի, «ամրոցային» համախմբումից լավ ելք չկա: Ցավալի է, բայց մենք, որպես ազգ, որպես հասարակություն, թույլ տվեցինք, որ մեզանից խլվի մեր ամրության կարևորագույն բաղադրիչը՝ Արցախը:

Պետք է կարողանալ վերջապես ի մի գալ և պահել այն, ինչն ունենք: Այստեղ արդեն գալիս է «ազգ-տաճարի» մոտեցման կարևոր պահը: Այդպիսի արտահայտություն կա՝ դեպի տաճար տանող ճանապարհի մասին: Բայց գրական-գեղարվեստական հնչող «ազգ-տաճար» բանաձևը ի՞նչ կարող է նշանակել մեր հողեղեն իրականության մեջ: Դա հիմնական հարցն է: Մեր ընկալմամբ, դա նշանակում է, որ մեր երկրի, հասարակության կենսագործունեությունը պետք է խարսխվի ազգային արժեքների, արժեհամակարգի վրա: Բայց ոչ միայն: Նախ՝ պետք է վերականգնել հանրային համերաշխությունը, բարոյահոգեբանական մթնոլորտը առողջացնել, հակառակ դեպքում «ամրոցը» չի դիմանա: Ասվածը նշանակում է նաև սոցիալական համերաշխություն: Սա այն է, ինչը սովորաբար նշվում է որպես սոցիալական արդարություն, բայց համերաշխությունն ավելի ընդգրկուն է:

Սա նշանակում է իրական եղբայրասիրություն, ազգասիրություն և մարդասիրություն, եթե կուզեք՝ իրական ազգային և քրիստոնեական արժեքների վրա հիմնված կենսագործունեություն: Կարևոր է հասկանալ, որ նշյալները չեն կարող առանձին ծրագրեր լինել, այլ ենթադրում են շաղկապվածություն, մեկը մյուսով փոխլրացվածություն: Բայց եթե հաջողվի իրական կյանքում ապահովել այդ շղթան, ապա, կարծում ենք, կհաջողվի տևական ժամանակով ապահովել մեր պետական գոյությունն այս աշխարհում՝ անկախ աշխարհակարգային փոփոխություններից:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

դիտվել է 190 անգամ
Լրահոս
Փաշինյանը չգիտի՝ հեծանիվի վրա նստի, հեծանիվը դնի գլխին, թե ի՞նչ անի․ քունը կորցրել է․ Աննա Մկրտչյան (video) Բագրատ Սրբազանը գնում է Սոթք կոնկրետ նպատակով․ Հայկ Նահապետյան (video) Լեզուներդ պահեք ուրիշ տեղ․ Էդուարդ Շարմազանովը՝ Միրզոյանին (video) Նիկոլի Էդմոնն ա, հասկացանք․ բա Ավետիք Չալաբյան, ի՞նչ եք անում․ Ռոբերտ Մարգարյան (video) Հունիսի 9-ին ձեզ կներկայացնեմ ամենակարևորը․ Բագրատ Սրբազան (video) Ինչու՞ եք երգչախմբին զրկել համերգից․ ԿԳՄՍ նախարարը՝ Գյումրու համերգի չեղարկման մասին (video) Արցախցինե՛ր, նման բան կա՞,ամո՛թ դրանց․․․ Բագրատ Սրբազան (video) Ամբարձիչը պոկվել է ու վարորդը մնացել է ավտոբուսի տակ. նա հիվանդանոցում մահացել է Փաշինյանի ամենամեծ մեղքը Սրբազանի ծառայությունը Տավուշի թեմում ոչ պատմելու է, ոչ տեսնելու, այլ միայն զգալու. Սիրանույշ Մելիքյան Վրաստանն արտաքսել է 42 օտարերկրացիների, որոնց թվում կան հայեր Թալանել են Արցախյան պատերազմում զոհված Կարեն Մարգարյանի հիշատակին կառուցված մատուռը. կոտրել են գանձանակը ու հափշտակել գումարը Ձեր տեղակալը հայհոյել է հոգեւորականին, վիրավորել Սրբազանին․ Արթուր Խաչատրյանը՝ ԿԳՄՍ նախարարին (video) Համբերությու՛ն ունեցեք․ «Սրբազան» շարժումը մտնում է վճռական փուլ․ Դավիթ Ջամալյան (video) Չեմ կարող ասել, այդ հոլովակը ստանալու համար նրա անվտանգության աշխատակիցներն են ավելի շատ չարչարվել, թե՞ նյութը մոնտաժողը. քաղաքագետ Հիմա ի՞նչ, արտագաղթի բուն պատճառը հայրենասիրության գերդոզավորո՞ւմն է եղել... «Լիֆդ մոռացել ես, շիզոֆրենիկ». Փաշինյանը մոռացել է փակել հրապարակած տեսանյութի մեկնաբանությունների բաժինը Հունիսի իննին՝ հանրահավաք հրապարակում. «Սրբազան Շարժում» Պարեկները նախ արցունքաբեր գազի բալոնը դատարկում են արցախցու դեմքին, ապա՝ դաժան ծեծի ենթարկում. Ռոման Երիցյան (տեսանյութ) Փաշինյանը Հայաստանը վերածել է ոստիկանապետության. Հարութ Սասունյան Արթուր Հովհաննիսյանը «մելկի» շուլերություն է արել` ներողությունը տեղադրել է ու ջնջել Կառավարության հայտարարած սահմանազատման գործընթացը սկզբունքային առումով հակասում է դրա միջազգայնորեն հաստատված էությանը. «Թաթոյան» հիմնադրամ ՔՊ-ական պատգամավորները ցանկանում են օր առաջ գլուխներն ազատել և գնալ հանգստի՝ չդառնալով Սրբազան պայքարի թիրախ ՀՀ-ն կողմ է քվեարկել Վրաստանից տեղահանված փախստականների վերադարձի իրավունքի մասին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի բանաձևին Գուրգեն Արսենյանը «կռիվ է տալիս» Բաքվում գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի հե՞տ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am