Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը բուհի դիպլոմ չունեցող պաշտոնյաների անունները գաղտնի է պահում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բուհի դիպլոմ չունի, նա վերջին կուրսից հեռացվել է ԵՊՀ-ից։ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ փետրվարի 26-ին Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատր նշանակված, 1984թ․ ծնված Դավիթ Սարգսյանը չունի բարձրագույն կրթություն, նա ավարտել է Դiլիջանի պետական քոլեջը։ Նիկոլ Փաշինյանի մոտ շրջապատից 3-4 հոգի ունենալով խիստ կասկածելի ծագումով դիպլոմներ՝ այժմ պետական բարձր պաշտոններ են զբաղեցնում, պետական բյուջեից ստանում միլիոնավոր դրամների աշխատավարձեր ու պարգևավճարներ։ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցները գործում են մարզպետարանի անմիջական ենթակայության ներքո; Տավուշի մարզի դպրոցներից ազատվել են 55 ուսուցիչ,ովքեր ունենալով երկար տարիների աշխատանքային ստաժ, չունեն բուհի դիպլոմ։ 2023թ․ աշնանը բուհի դիպլոմ չունենալու պատճառով աշխատանքից ազատվեցին Բերդ համայնքի սահմանամերձ Մովսես, Պառավաքար, Արծվաբերդ և Չինարի գյուղերի վարչական ղեկավարները։ Մինչդեռ Տավուշի մարզպետարանում աշխատում են բուհի դիպլոմ չունեցող պաշտոնյաներ։Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Ն․ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝ ովքե՞ր են Տավուշի մարզպետարանի տեխնիկական, սպասարկող անձնակազմի անդամ չհանդիսացող այն 2 պաշտոնյաները, որոնք բարձրագույն կրթություն չունեն, նրանք ի՞նչ պաշտոններ են զբաղեցնում, այդ պաշտոնները զբաղեցնելու համար բուհի դիպլոմ չունենալը խոչընդոտ չէ՞; Լրագրողիս այս հարցադրմանը մարզպետ Հայկ Ղալումյանը հետևյալ անորոշ պատասխանն է տվել, թաքցնելով բարձագույն կրթություն չունեցող պաշտանայների անունները. « ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի բարձրագույն կրթություն չունեցող 2 աշխատակցի մասով տեղեկացնում եմ, որ « Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերի պաշտոնները զբաղեցնելու համար ՀՀ քաղաքացին պետք է ունենա առնվազն միջնակարգ կրթություն»:

Ոսկան Սարգսյանի գրառումը

դիտվել է 734 անգամ
Լրահոս
Իրավապաշտպաններ են ժամանել Հայաստան․ իշխանությունը նախընտրել Է «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ Ամստերդամ Միասին մենք կարող ենք պահել մեր հավատը ամուր․ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան Նիկոլի այսօրվա overdose լկտի հայտարարությունները թողած կրկին կառչել եք Հանրապետականից․ Աշոտյան Փաշինյանը բարձրացրած աղմուկով Ալիևին հայտնում է իր ինքնամոռաց հակաարցախական լինելու մասին Վրաերթ՝ Արարատի մարզում․ բժիշկները պայքարում են 49-ամյա հետիոտնի կյանքի համար Մենք լիովին դեմ ենք Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրելուն ուղղված ցանկացած ծրագրի․ Ֆիդան «Շուշիի հռչակագիրը» թակա՞րդ Թուրքիայի համար Իրական արդարադատություն իրականացնող դատավորների «ձեռքերում» հայտնվելն այս պատկերն ունի․ փաստաբան Նիկոլի ցուցումով աշխատանքից ազատվելու դիմում պետք է ներկայացնեն ՀՑԹԻ բոլոր աշխատակիցները․ Դեմոյան Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ՌԴ քաղաքացիներին զերծ մնալ Գերմանիա ուղևորություններից Նոր ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել Ինտերում Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Տարածաշրջանում ԱՄՆ բոլոր բազաները պետք է անհապաղ փակվեն․ Մոջթաբա Խամենեի Փեզեշքիանը հայտարարել է պատերազմի դադարեցման պայմանները Իրանի գերագույն առաջնորդը հաստատել է իր կնոջ և քրոջ մահը Իրանի 3,2 միլիոն բնակիչ լքել է տունը մարտական ​​գործողությունների պատճառով. ՄԱԿ Շուրջ 30 լցանավ է ուղևորվում Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցը շրջանցելու համար. FT Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդության հարցը քննելու է դատավոր Վարդգես Ստեփանյանը Արցախում ադրբեջանցիները ոչնչացրել են 12-րդ դարի խաչքար #ՀԻՄԱ․ Նիկոլն ու ՔՊ-ն ինչպես են ժողովրդին «անասունի» տեղ դնում․ Էդգար Էլբակյան (video) ԶՊՄԿ-ի արձագանքը՝ Արամ Սարգսյանի հայտարարությանը (Armlur) «Նիկոլի վիճակը վատ է. ի՞նչ է սպասվում առաջիկայում»․ Էդգար Էլբակյան (video) Փաշինյանը պարտքեր ա վերցնում, որ իր կուսակցությանն ու իրեն պաշտպանի․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am