«Տղաներ, որ ելան մարտի». Ռուբեն Առաքելյանը ցանկանում է շուտ բուժվել և վերադառնալ Հայաստան

«Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակներում «Արմենպրես»-ը ներկայացնում է ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Ռուբեն Առաքելյանի պատմությունը։ Ռուբենի հետ «հանդիպեցինք» համացանցում, քանի որ նա ժամանակավորապես հաստատվել է Գերմանիայում։ Շատ անմիջական, բարի և պարզ, ինչպես նաև քչախոս երիտասարդ է։ Հարցերիս շատ լակոնիկ պատասխաններ էր տալիս, բայց դրանցում երևում էին նրա նպատակասլացությունն ու զսպվածությունը։ Ունի բազմաթիվ նախասիրություններ՝ սիրում է երգեր լսել, կինո դիտել, կարդալ, ընկերների և հարազատների հետ շփվել ինտերնետի միջոցով։ Դպրոց է հաճախել մինչև 9-րդ դասարան, ապա ընդունվել է արհեստագործական ուսումնարան. «Դպրոցից հետո սովորել եմ արհեստագործական ուսումնարանում՝ փայտամշակման բաժնում։ 3 տարի սովորել եմ այնտեղ և ավարտելուց հետո զորակոչվել բանակ։ Դեռ ուսումս շարունակելու պլաններ չունեմ»։ Բանակ գնալուց առաջ՝ սիրողական մակարդակով, զբաղվել է հունահռոմեական ըմբշամարտով։ Ինչպես բոլոր մարդիկ, Ռուբենն էլ հեռանկարային նպատակներ ուներ իր առջև դրած, բայց ինչպես ինքն է ասում, ապրիլյան պատերազմն իր կյանքի ընթացքն ամբողջությամբ փոխեց։ «2016 թվականի ապրիլ ամսվա դեպքերն իմ կյանքը լիովին փոխեցին։ Հիմա երազանքներս ու նպատակներս այլ են՝ ցանկանում եմ շուտ բուժվել, ոտքի կանգնել և վերադառնալ Հայաստան»,- պատմում էր Ռուբենն, ով ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ողնուղեղային վիրավորում էր ստացել։ Նա այդքան էլ շատ չի սիրում պատմել այդ դեպքերի մասին, ուղղակի ցանկանում է, որպեսզի խաղաղություն լինի և հայ ազգն այլևս պատերազմ չտեսնի։ Ապրիլի 7-ին շարքային Ռուբեն Առաքելյանը, ով դեռ 9 ամսվա զինծառայող էր, Թալիշում ստացել էր ողնուղեղային վիրավորում և դիրքերից տեղափոխվել Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Այսօր Ռուբենը բուժում է ստանում Գերմանիայի Բոն քաղաքում։ «Ներկա պահին միայն ձախ ձեռքս եմ շարժում։ Վիրահատություն դեռ չեմ ունեցել և դեռ պարզ չէ կլինի՞ ընդհանրապես վիրահատություն, թե ոչ։ Բժիշկներն էլ ասում են, որ ժամանակ է հարկավոր լիարժեք վերականգնվելու համար»,- ասում է մեր պատմության հերոսն ու ավելացնում, որ Հայաստան կվերադառնա, երբ ինքնուրույն լինի։

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Ծեծկռտուք՝ Երևանում․ խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են 57-ամյա տղամարդու դեմքին Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկը Ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավոր Քաղաքապետարանը մեկ անձից գնման ընթացակարգով խոշոր պայմանագիր է կնքել ԱՄՆ-Իրան-Իսրայել հակամարտության այս փուլը մոտենում է ավարտին․ Պողոսյան Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից Սթարմերը կարող է հավակնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին 2028 թվականին. The Observer Քիմիայի միասնական քննության թեստը խորը մտահոգություններ է առաջացրել. Դիմորդները դիմել են Նիկոլ Փաշինյանին ու ԿԳՄՍՆ–ին ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին Մտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ Հովհաննիսյան Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը. Փաշինյան Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունը ՀՀ-ից «դեռևս ազդանշաններ չկան» Գյումրիի ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ Ֆրանսիական գերիշխանություն և անկասելի Մեսսին. հայտնի են ԱԱ-2026-ի խմբային փուլի լավագույնները Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, նաև պատմական նշանակություն Պաշտոնական. Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունի Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Ռուսաստանում ծանր հարցեր են դնելու Նիկոլի դիմաց․ Սուրենյանց (video) Մարդկանց լրիվ ավտոմատի, զոմբիի տե՞ղ եք դրել. ՍԴ դատավորը՝ քաղաքական ուժերին (video) Եթե ես սա չպատմեմ, ինձ վատ կզգամ․ Սուրենյանցն անդրադարձավ Խաչատուր Սուքիասյանին (video) Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո ի՞նչ հանդիպումներ են եղել․ Սուրենյանցը փակագծեր բացեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am