Փաշինյանի այցի համար Օպերայի շենքի հարակից սրճարաններին արգելվել է աշխատել

Երևանի Ազատության հրապարակին հարող որոշ սրճարանների արգելվել է այսօր ժամը 14։00-19։00-ն ընկած ժամանակահատվածում աշխատել։ Սրճարաններից մեկի տնօրինությունից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ արգելքը ստացվել է ոստիկանությունից։ Մասնավորապես՝ սրճարան է այցելել ոստիկանության ներկայացուցիչն ու ասել, թե Օպերայի տարածքում տեղի է ունենալու միջոցառում, որին սրճարանների աշխատանքը կխոչընդոտի։

«Մեր զրուցակիցը նշեց, որ սա աննախադեպ երևույթ է՝ ոչ մի պաշտոնական այցի ժամանակ սրաճարանների գործունեությունը չի արգելվել, ավելին՝ նման պահանջ չի եղել անգամ ներքաղաքական այնպիսի լարված իրավիճակներում, որպիսիք եղել է 2008 թվականին։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր տեղի է ունենալու EBRD միջազգային ֆորում, որին մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը մայիսի 14-ի երեկոյան հայտարարեց Օպերայի մոտ ակցիա հրավիրելու մասին՝ ցույց տալ ամբողջ աշխարհին, տարբեր երկրներից Հայաստան ժամանած հյուրերին, որ ՀՀ վարչապետը տարածքներ հանձնելու համար երկրում լեգիտիմություն չունի։

Իշխանությունները, փաստորեն, Նիկոլ Փաշինյանի տեղաշարժը որոշել են ապահովել ոստիկանական ուժերի ուղեկցությամբ ու սահմանափակել փոքր կենտրոնում մարդկանց տեղաշարժը։

Ի դեպ, հետաքրքիր է, թե արդյոք իշխանությունները փոխհատուցելու են բիզնեսին պատճառված վնասի համար, թե պահանջելու են վճարել վարձակալության գումարը՝ չաշխատելու համար»,-գրում է աղբյուրը։

դիտվել է 114 անգամ
Լրահոս
Ինչո՞ւ է Փաշինյանը իր «վեցնոցի» միջոցով շարունակում փչացնել հայ-ռուսական հարաբերությունները Հայաստանում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի «խոշոր շահում» և կհարկվի 10 տոկոս եկամտային հարկով Անհանգստացա՞ծ եք․ տո քաղաքացիները՝ ուր, դուք՝ ուր. Սրբազանը՝ ՔՊ-ին (video) Նիկոլ Փաշինյանի «չփլախ լեգիտիմությունը» Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է․ փաստաբաններ Մտահոգվա՞ծ եք, որ իշխանություն եք կորցնելու․ հարց ՔՊ-ականին (video) Կոչ եմ անում ժողովրդին՝ ժամը 15:30-ին լինել Բաղրամյան պողոտայում․ Բագրատ սրբազան (video) Ոստիկանապետը վասալ է, իր համար միևնույն է, թե իր վերևի ֆեոդալը ով կլինի․ Ռուբեն Մխիթարյան Հենց այդ պահին չենք լինի իշխանություն․ ՔՊ-ականը՝ Սրբազան շարժման մասին (video) Այնտեղ մարդիկ կան, որ պահվում են կոմպրոմատների, շանտաժի ու սպառնալիք տակ. Գառնիկ Դանիելյան Վեր ընկեք տեղներդ, գնացեք, փամփերսները հագեք․ Մարգարիտ Եսայան (video) Ամեն ինչ անելու ենք բոլոր ճանապարհներով՝ իրավական, օրինական, որպեսզի այդ արդյունքն արձանագրվի. Բագրատ Սրբազան Վահե Ղազարյա՛ն, ի՞նչ պատասխան ես տալու Նիկոլին․ Նարե Սոսեն նորից հեռացավ Հայաստանից (video) Փաշինյանը 96 ժամում հրաժարական պիտի ներկայացնի ժողովրդի ճնշմամբ. Սուրեն Պետրոսյան (video) Լուրեր են պտտվում՝ Արարատում ադրբեջանցի դիվերսանտ է մտել, տնետուն անցնում է․ Բագրատ Սրբազանի լայվը (video) Թեեւ անձրեւ է գալիս, սակայն ոչ մեկը տուն չի գնացել եւ դա է սարսափեցնում իշխանություններին. Բագրատ Սրբազան Լուլուին Նիկոլը շանտաժով է պահում․ Աննա Մկրտչյան (video) Այսօրվանից մեկնարկում է առաջին դասարանցիների հայտագրումը. ԿԳՄՍՆ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել Բախումներ հրահրողները հե՛նց դուք եք, դու՛ք եք գնում վտանգավոր քայլերի․ Տիգրան Աբրահամյան (video) Բաղրամյան պողոտայում մեծ թվով ցուցարարներ կան Փաշինյանը կա՛մ հեռանալու է, կա՛մ հեռացվելու է, ուրիշ ճանապարհ չկա. Բագրատ Սրբազան (video) Մի կողմ դրեք ձեր բոլոր գործերը, եկեք լուծենք Հայաստանի ապագայի հարցը. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Սրբազանի քաղաքացիության հարցը կլուծվի․ Գառնիկ Դանիելյանը որոշ փակագծեր բացեց (video) Իրենց պուճուրիկ հրամանատարները, որոնք կատարում են Նիկոլի պուճուրիկ հրահանգները, պետք է ի վերջո, սթափվեն. Մարգարիտ Եսայան Սրանք ինձանից, մեզանից ամեն ինչ խլել են․ էրեխեքիս ամբողջ հոգսը թողել եմ կնոջս վրա․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 10-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am