«Իրավունքի ուժ» ՀԿ-ն դատապարտում է

«Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնում Երևան քաղաքի ավագանու նիստերում տիրող անառողջ և կնատյաց մթնոլորտի վերաբերյալ: Այս կապակցությամբ ՀԿ-ն հայտարարությամբ է հանդես եկել՝ հիշեցնելով, որ հոտեմբերի 11-ին Երևան քաղաքի ավագանու նիստի ընթացքում ավագանու անդամ Լևոն Իգիթյանը իր կին գործընկերոջ մասին արտահայտվելիս հայհոյանք էր գործածել: Ավագանու այլ անդամներ ևս վիրավորական արտահայտություններ են հնչեցրել ավագանու կին անդամների հասցեին: Գտնում ենք, որ նման վարգագծի դրևորումը ոչ միայն հարիր չէ քաղաքային իշխանության ներկայացուցիչներին, այլև ակնհայտ խտրականության և ճնշման դրսևորում է կնոջ նկատմամբ: Հայաստանի Հանրապետությունը պետականորեն խրախուսում է կանանց քաղաքական մասնակցությունը՝ պետական և տեղական ընտրությունների ընթացքում կիրառելով քվոտաների համակարգը, սակայն կանայք բազմաթիվ խոչընդոտների են հանդիպում քաղաքական և հասարակական ատկիվություն ցուցաբերելու դեպքում: Այդպիսի խոչընդոտներից են նաև ավագանու նիստերի ընթացքում առկա մթնոլորտը, կանանց հասցեին հնչող վիրավորական արտահայտությունները: Երևանի ավագանու նիստին տեղի ունեցած միջադեպը լայնորեն լուսաբանվել է լրատվամիջոցներով, սակայն իր կին գործընկերոջը վիրավորած անձի պատասխանատվության հարցը դեռևս մնում է չլուծված: Կնոջ նկատմամբ նման վերաբերմունքն ու անպատժելիության մթնոլորտը կարող է էլ ավելի խորացնել հասարակությունում առկա կարծրատիպերը և ապախրախուսել կանանց՝ փորձելու իրենց կարողությունները հանրային իշխանություն ձևավորելու և որոշումների կայացման գործընթացում մասնակցություն ունենալու հարցում: «Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը դատապարտում է խտրական վերաբերմունքը ավագանու անդամների նկատմամբ և քաղաքային իշխանություններին կոչ է անում զերծ մնալ կանանց նկատմամբ ճնշումներ գործադրելուց:

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Ծեծկռտուք՝ Երևանում․ խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են 57-ամյա տղամարդու դեմքին Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկը Ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավոր Քաղաքապետարանը մեկ անձից գնման ընթացակարգով խոշոր պայմանագիր է կնքել ԱՄՆ-Իրան-Իսրայել հակամարտության այս փուլը մոտենում է ավարտին․ Պողոսյան Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից Սթարմերը կարող է հավակնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին 2028 թվականին. The Observer Քիմիայի միասնական քննության թեստը խորը մտահոգություններ է առաջացրել. Դիմորդները դիմել են Նիկոլ Փաշինյանին ու ԿԳՄՍՆ–ին ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին Մտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ Հովհաննիսյան Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը. Փաշինյան Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունը ՀՀ-ից «դեռևս ազդանշաններ չկան» Գյումրիի ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ Ֆրանսիական գերիշխանություն և անկասելի Մեսսին. հայտնի են ԱԱ-2026-ի խմբային փուլի լավագույնները Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, նաև պատմական նշանակություն Պաշտոնական. Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունի Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Ռուսաստանում ծանր հարցեր են դնելու Նիկոլի դիմաց․ Սուրենյանց (video) Մարդկանց լրիվ ավտոմատի, զոմբիի տե՞ղ եք դրել. ՍԴ դատավորը՝ քաղաքական ուժերին (video) Եթե ես սա չպատմեմ, ինձ վատ կզգամ․ Սուրենյանցն անդրադարձավ Խաչատուր Սուքիասյանին (video) Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո ի՞նչ հանդիպումներ են եղել․ Սուրենյանցը փակագծեր բացեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am