Օկուպացված Շուշիում ադրբեջանցի վանդալների՝ հայկական մշակութային ժառանգության իսլամացման նոր փորձերը

Monument Watch-ը ահազանգում է․

Մայիսի 11-ին Շուշիում ստորագրվել է Հեյդար Ալիևի Հիմնադրամի և ISESCO-ի միջև համագործակցության հուշագիր, որը նախատեսում է մշակույթի, գիտության և կրթության ոլորտում փորձի փոխանակում նոր տեխնոլոգիաների մշակում, ինչպես նաև համատեղ նախագծերի իրականացում։

Հիշեցնենք, որ ISESCO-ն Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) մասնագիտացված ճյուղն է, որն զբաղվում է իսլամական կրթական, գիտական և մշակութային հարցերով՝ նպատակ ունենալով ամրապնդել կապերը իսլամական ազգերի միջև և խթանել կայուն զարգացումն այդ բնագավառներում:

Նմանատիպ հուշագրերն ու պայմանագրերը Շուշիի իսլամացման գլոբալ ծրագրի մի մասն են կազմում։ Դեռևս 2021 թվականից Ադրբեջանի մշակույթի նախարարության մամլո ծառայության հավաստմամբ, Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությանը փաստաթղթեր է ներկայացրել հայկական պատմական Շուշի քաղաքը (44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք) «ՅՈՒՆԵՍԿՕ-ի ստեղծարար քաղաքների ցանցում» ընդգրկելու համար։ Իսկ նախարար Անար Քերիմովին 2021 թ. սեպտեմբերի 17-ին Խիվա (Ուզբեկստան) քաղաքում տեղի ունեցած թյուրք նախարարների միջազգային 38-րդ հանդիպմանը հաստատել է, որ Բաքուն պատրաստվում է 2023 թվականին Շուշին հռչակել «Թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»՝ ակտիվացնելով կապերը թյուրք ժողովուրդների ընդհանուր մշակույթի զարգացմամբ զբաղվող «TURKSOY» միջազգային կազմակերպության հետ։ Բացի դա, 2021-2022 թթ. օկուպացված Շուշիում տեղի են ունեցել տարբեր բնույթի համաժողովներ, որոնք քաղաքի պատմական, մշակութային կերպարը նենգափոխելու և գործընթացը միջազգայնորեն ամրագրելու, քաղաքը միջազգային հանրությանը և կազմակերպություններին որպես զուտ ադրբեջանական ներկայացնելու և այդ ամենն օրինականացնելու նպատակ էին հետապնդում։

Այս միտումներն ակնհայտ են ներկայացված բոլոր ծրագրերում ու ելույթներում, որոնցում Շուշին ներկայացվում է բացառապես որպես ադրբեջանական և թյուրքական բնակավայր՝ բացարձակ լռության մատնելով Շուշի քաղաքի հայկական մշակութային հարուստ ժառանգությունը, պատմական անցյալն ու բազմաթիվ հուշարձանների գոյությունը: Ի մասնավորի՝ 2022 թ. հոկտեմբերի 21-ին Բաքվում տեղի է ունեցել Թյուրքական պետությունների կազմակերպության հոգևոր առաջնորդների երրորդ համաժողովը՝ «Թյուրք-իսլամական ժառանգության հարստությունը և դրա նշանակությունը արդի խնդիրների լուծման համատեքստում» թեմայով, որի նախօրեին՝ հոկտեմբերի 20-ին, Շուշիում կնքվել է փաստաթուղթ, և հիմք դրվել Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության մահմեդական վարչությունների ղեկավարների խորհրդի ստեղծմանը։ Ուշագրավ է, որ համաձայնագրում կա մշակութային արժեքների վերականգնման հարցերում թյուրք գործընկերների հետ պայմանավորվածության մասին մատնանշում, համաձայն որի՝ հայկական օկուպացիայի ընթացքում վնասված մահմեդական ժառանգության վերականգնման ծրագրերում պետք է ապավինեն միացյալ օգնությանը:

Մեր արձագանքը

Հայ մշակույթի կարևորագույն կենտրոն հանդիսացող պատմական Շուշի քաղաքի հռչակումը որպես ադրբեջանական ակնհայտորեն ոտնահարում է քաղաքի պատմության, վերջինիս իսկության և ամբողջականության հիմնարար սկզբունքները:

Յուրացման քաղաքականությունն իրավական տեսանկյունից Ադրբեջանը խախտում է խախտում է 2001 թ. «Մշակութային բազմազանության պաշտպանության մասին» և 2005 թ. «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիաների դրույթները, որոնց անդամ է։ Խախտվում է նաև Շուշիի հայ հանրույթի մշակույթի իրավունքը, որն ամրագրված է 1966 թ. «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի» 15-րդ հոդվածով։ Այն երաշխավորում է յուրաքանչյուրի` մշակութային կյանքին մասնակցելու իրավունքը։ 2007 թ. «Մշակութային իրավունքների Ֆրիբուրգի հռչակագիրը» ևս սահմանում է նման իրավասություն՝ մշակութային իրավունքները համարելով ինքնության դրսևորման, տարբեր մշակութային ռեսուրսներից և գիտելիքից օգտվելու հնարավորություն։ Բացի դրանցից՝ Ֆարոյի 2005 թ. «Մշակութային ժառանգությունը հասարակության համար» կոնվենցիան ևս պարունակում է դրույթներ մշակութային ժառանգության իրավունքի վերաբերյալ:

Քաղաքի ինքնության օտարումը, ժառանգության գործառույթի փոփոխությունները ենթադրում են զգալի վնաս ժառանգության ոչ նյութական բաղադրիչներին, ինչպիսիք են տվյալ ժառանգության վերաբերյալ գիտելիքն ու պատմությունը, որոնք դրան իմաստ ու արժեք են հաղորդում։

դիտվել է 435 անգամ
Լրահոս
Դուք երեք տարի սպասել եք նրան,ինչ Բագրատ սրբազանը անում է ընդամենը երեք շաբաթում․ Վլադիմիր Մարտիրոսյան Ասում են՝ Էջմիածնի գերեզմանոցից դույլ են գողացել, մտածում ենք ՝դուք եք, Մելիքյանը՝ զավեշտ առաջացրած գործի մասին Երևանում մեկնարկել է թուրք-ադրբեջանական հայատյացության թեմայով գիտաժողով Գազայի հատվածում մարտերը կշարունակվեն ևս 7 ամիս. Իսրայելի ԱԱԾ ղեկավար Ոստիկանների կողմից մարմնական վնասվածք ստացած Արսեն Գրիգորյանը ձեռնափայտով է քայլում Առևանգված Բաբկեն Ասրյանին ազատ արձակեցին․ Նա եկավ Սուրբ Աննա եկեղեցու բակ «Դուք հրաման կատարող ստրուկ եք․ հանրային պախարակման եք արժանանալու»․ Բագրատ Սրբազանը՝ բռնաճնշումների հրահանգ կատարողներին Հաղպատից դեպի Ալավերդի ճանապարհահատվածն արդեն անցանելի է Ողջունում ենք Գերաշնորհ Բագրատ Սրբազանին և նրա առաջնորդությամբ՝ հանուն Հայրենիքի մղվող ազնիվ պայքարը․ Ռամկավար Ազատական կուսակցության Լիբանանի անդամակցություն ՌԴ դիրքորոշումները ոչ միշտ են ընկալելի. Տիգրան Աբրահամյան «Իրազեկ քաղաքացիների միավորումը» պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ բռնության գործով դիմել է Գլխավոր դատախազություն Անկած կենդանիների պատճատով մեծանում է հիվանդությունների տարածման ռիսկը Հայաստանը պետք է ձերբազատվի երրորդ երկրների և իր սփյուռքի վնասակար ազդեցությունից․ Էրդողան Կարմիր բերետավորները 260.000-ական դրամ պարգևավճար են ստացել. Տելեգրամյան ալիք Փաշինյանն այլևս չի կարող համոզել իր կողմնակիցներին. Զատուլին Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավարն այցելել է Սյունիք Փաշինյանը նեոբոլշևիկ է, և այդպիսի իշխանությունները ազգային շարժումը կոչում են կղերաֆեոդալական. Արմեն Աշոտյան Երկրի ղեկավարը հազար տարի չբացված դռնով, մայթերի վրայով դուրս է եկել ու փախել է. Բագրատ Սրբազան Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները համարում ենք երկրի ներքին գործը. Զախարովա Մասիսում շինարարական աշխատանքների ժամանակ բետոնե պանելը ընկել է քաղաքացու վրա, ով տեղում մահացել է Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին վերականգնելու աղետից տուժած բնակավայրերը. Զախարովա Իրանում մեկնարկել է արտահերթ նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը Ողբերգական դեպք՝ Երևանում. Դրոյի փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Հերթական աջակցությունը Փաշինյանին՝ Թուրքիայից Միհրան Մախսուդյանի որդու խափանման միջոցը փոխվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am