Օրենքը «օրենք չէ», եթե բացառություններ չունի ՔՊ պատգամավորների համար․ Թագուհի Ղազարյանի ոչ ստեղծագործական աշխատանքի հետքերով

«ԱԺ ներկայիս պատգամավորների որոշ մասը, մինչ մանդատ ստանալը, զբաղվում էր գործարարությամբ, մանդատից հետո, օրենքի պահանջի համաձայն՝ բիզնես կամ գործարար գործունեությունը հավատարմագրում այլ անձի եւ զբաղեցնում անձեռնմխելի պաշտոնը։ Սա օրենք է բոլորի համար. սակայն օրենքը «օրենք չէ», եթե այն բացառություններ չունի ՔՊ-ական պատգամավորների համար։ Խոսենք փաստերով։

Այսպիսով՝ ՀՀ օրենքի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքը սահմանում է՝ պատգամավորական մանդատը ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, պատգամավորը պարտավոր է`

1) դուրս գալ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից,

2) ազատվել առեւտրային կազմակերպություններում զբաղեցրած պաշտոնից,

3) դուրս գալ առեւտրային կազմակերպություններից կամ դրանց կանոնադրական կապիտալում իր բաժնեմասն ամբողջությամբ հանձնել հավատարմագրային կառավարման,

4) հրաժարվել առեւտրային կազմակերպությունում ուրիշի գույքի հավատարմագրային կառավարումից,

5) ազատվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում զբաղեցրած պաշտոններից, բացառությամբ՝ սույն հոդվածի 5-րդ մասում նշված պաշտոնների,


6) ազատվել վճարովի հիմունքներով աշխատանքից, բացառությամբ՝ գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանքի:
Օրինակ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը, պատգամավորական մանդատին զուգահեռ, զբաղվում է նաեւ նյութերի թվայնացմամբ, խմբագրմամբ. հենց այս աշխատանքի համար էլ պատգամավորը 2023 թվականին «Գրանիշ» գրական ակումբի կողմից պարգեւատրվել է այդ տարվա ընթացքում արխիվային նյութերի թվայնացման, խմբագրման ու նորովի մեկնաբանման համար։

Այս ամենը գուցե նորմալ դիտվեր այն դեպքում, երբ այս աշխատանքը համարվեր ստեղծագործական աշխատանք, սակայն փաստաթուղթը, որը ներկայացված է, ամենեւին ստեղծագործական տարրեր չի պարունակում։ Ավելին՝ կազմակերպությունը, այս դեպքում՝ գրական ակումբը, որտեղ գործունեություն է ծավալում Ղազարյանը, որը գործում է ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ, անհամատեղելի պաշտոն է համարվում պատգամավորական մանդատ ունեցող անձի համար։

Ըստ մեր տեղեկությունների՝ Թագուհի Ղազարյանը, Բուն TV-ում հաղորդում վարելու համար, նախորդ տարի դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով թույլտվություն ստանալու համար, հավաստիացրել է, որ այն պարբերական բնույթ չի կրելու։ Հանձնաժողովը թույլատրել է, քանի որ այն դիտարկվել է որպես ստեղծագործական աշխատանք, սակայն այս դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը աչք է փակում եւ ոչ մի արձագանք չի տալիս, համենայնդեպս, այդ մասին որեւէ արձանագրում չկա։

Եթե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ նախաձեռնի եւ իսկապես անհամատեղելիություն հայտնաբերվի, ապա Ազգային Ժողով կուղարկվի Թագուհի Ղազարյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը։

Ստացվում է, որ պատգամավորական մանդատին զուգահեռ, անհամատեղելի աշխատանքներ կատարող իշխանական պատգամավորներն անպատիժ են մնում։ Հենց սա է Նիկոլ Փաշինյանի սիրելի «պոզով եւ պոչով» կոռուպցիան։

Նշենք նաեւ, որ վերոնշյալ հարցերի առնչությամբ փորձեցինք կապ հաստատել պատգամավոր Թագուհի Ղազարյանի հետ, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց»։

դիտվել է 246 անգամ
Լրահոս
ԳՇ պետի ասածը մոտավորապես նշանակում է` «դե բան է ասել եմ` ինչ մի թռել ես դեմքիս». Աբրահամյան Կառավարության շենքը՝ շրջափակման մեջ Պարզվում է թառահար Միքայել Ոսկանյանը հրաշալի տիրապետում է նաև վուվուզելին ու այսօրվանից ղեկավարում է վուվուզելահարների անսամբլը հրապարակում. Էրիկ Անթառանյան Խայտառակ վիճակ․հուրանոցից դուրս եկած քաղաքացուն ոստիկանները փորձում են տեղափոխել տուգանային հրապարակ (video) 9 քաղաքացի է բերման ենթարկվել, 6 ավտոմեքենա՝ տեղափոխվել հատուկ պահպանվող տարածք Հայ Առաքելական Եկեղեցին դարեդար գործել և գործում է որպես ազգային եկեղեցի, ինչի համար բնավ պետք չէ կանոնադրություն. Գեւորգ Դանիելյան Կոնկրետ ասեք՝ ի՞նչ եք ուզում ասել, հրահրում եք բացարձակ աստիճանով, ամբողջ պատասխանատվությունը ձեզ վրա է մնալու. Բագրատ Սրբազանը` ոստիկաններին Ժողովու՛րդ, բոլորս Հրապարակ․ հենց հիմա իրավիճակը կառավարում է Բագրատ Սրբազանը (video) Գառնիկ Դանիելյանի ավտոմեքենան տեղափոխվեց հատուկ պահպանվող տարածք Էդ ու՞մ եք պաշտպանում, սուտասանի՞ն․ նահանջե՛ք․ Բագրատ Սրբազանը զգուշացրեց ոստիկաններին (video) «Արա՛, խի ես բրդում»․ կարմիր բերետավորները հրում ու քաշքշում են մարդկանց (video) Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մեքենաները մուտք են գործում Հրապարակ, ոստիկանական մեծաթիվ ուժեր են կենտրոնացվել Լեզվակռիվ ոստիկանի և Գառնիկ Դանիելյանի միջև (video) Բախումներ՝ բերետավորների և քաղաքացիների միջև «Բա որտե՞ղ է, չե՞ք տեսնում այս ոստիկանական ուժերը». Բագրատ Սրբազան Փաշինյանին կհանդիպեմ միայն կալանավայրում․ Բագրատ Սրբազան (video) Մահացել է դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը Չնայած ոստիկանների բռնի ուժին՝ քաղաքացիները դուրս չեն գալիս Հրապարակի երթևեկելի գոտուց (video) Հրապարակում իրավիճակը լարված է․ քաշքշուկ սկսվեց (video) Բրյուսովի ռեկտորն ու պրոռեկտորը հրահանգել են ուսխորհրդի «հախից գալ»․ 168․am «Այսպիսի օրակարգի սպասարկումը պատշաճում է միայն թշնամուն»․ Արթիկի թեմի առաջնորդ Ո՞վ է «կաթողիկոսին Սարդարապատ չթողնել» օպերացիայի դիրիժորը և ի՞նչ անցյալ ունի նա. Mediahub.am Եթե Հայաստանի իշխանությունները չեն հասկանում, մենք պատրաստ ենք հուշել. Սամվել Կարապետյան Ոստիկանական մեծաթիվ ուժեր են բերվել Կառավարության մոտ (video) Գագիկ Ծառուկյանն, իրոք, Բագրատ Սրբազանին հյուրընկալել է իր տանը, քննարկվել են աղետից տուժած բնակավայրերին աջակցելու հարցեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am