Լոռու մարզում ծննդյան արարողության մասնակիցները ծեծել և դանակահարել են միմյանց. կա վիրավոր

Երեկ՝ մայիսի 11-ին, դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Տաշիրի» բժշկական կենտրոն դանակահարված քաղաքացի է տեղափոխվել։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը իրենց մոտ է տեղափոխվել «որովայնի սուր կտրած ծակած վնասվածք» ախտորոշմամբ և գտնվում է վիրահատարանում։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Լոռու մարզի բնակիչ 23-ամյա Երվանդ Մ․-ն է, ում հարազատները հայտնել են, որ նա մարմնական վնասվածքը ստացել է անզգուշաբար շշի վրա ընկնելու հետևանքով։

Ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների ձեռնարակած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկաները հավաստի օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մայիսի 11-ին, Լոռու մարզի Կաթնառատ գյուղում գտնվող տաղավարներից մեկում տեղի է ունեցել 33-ամյա Հովհաննես Մ․-ի ծննդյան արարողությունը, որին մասնակցել են Լոռու մարզի բնակիչներ 30-ամյա Մնացական Բ․-ն, 23-ամյա Էդգար Մ․-ն, 28-ամյա Մարկոս Կ․-ն, 31-ամյա Սամվել Կ․-ն, Երվանդ Մ․-ն և 33-ամյա Վալոդյա Կ․-ն:

Արարողության ընթացքում, ժամը 16։30-ի սահմաններում վեճ է բռնկվել Էդգար Մ․-ի և Վալոդյա Կ․-ի միջև, որին միջամտել են ներկա գտնվողները, որպեսզի հանդարտեցնեն վերջիններիս, սակայն քանի որ վերոնշված անձինք գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ, սկսել են քաշքշել իրար, այդ ընթացքում Մարկոս Կ․-ն դանակով հարվածներ է հասցրել Երվանդ Մ․-ի մարմնի տարբեր մասերին և պատճառել մարմնական վնասվածք։

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Մարկոս Կ․-ին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Տաշիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիետի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

դիտվել է 1149 անգամ
Լրահոս
Բագրատ Սրբազանը շատ տեղին ու կարևոր ռեպլիկով դրանց պատասխանը տվեց․ Ռոբերտ Հայրապետյան (video) Սոթքում Նիկոլի նկարով մեքենա էր անցնում, մեզ թվաց՝ հոգեհանգիստ է․ Գառնիկ Դանիելյան (video) «Նիկոլին բերման են ենթարկում Բաքու». Գագիկ Համբարյան (video) Բա քաղբանտարկյալն էլ ո՞նց է լինում․ Արսեն Բաբայան Ա՛յ էդ շիշը «մտնի փորդ», ի՞նչ ես ուզում երեխեքից․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գալիս եմ հետդ հեծանիվ քշելու, բայց մի՛ պայմանով․ Գևորգ Պետրոսյանը մարտահրավեր նետեց (video) Սուտի ընդդիմադիրները թող կողմնորոշվե՛ն, նրանց խաղերը լավ տեսնում ենք․ Գառնիկ Դանիելյան (video) Աննան ու Նիկոլն ընկան դրա տակ․ Ռոբերտ Մարգարյան (ԱՄՆ) (video) Մի՛ լռեք, դուք տեսնում եք՝ ինչ ջարդեր են անում․ ակցիա ԱՄՆ դեսպանատան դիմաց (video) Նիկոլին տանում են Բաքու, որ վրեն մի քանի բան շարեն․ քաղաքացի (video) Շուրջ 5 ժամ փակ մնալուց հետո Լարսի անցակետը բացվել է. մանրամասներ Բա քաղբանտարկյալն էլ ո՞նց է լինում․ Արսեն Բաբայան Սամվել Բաբայան երևույթի վերաբերյալ մի բան կարելի է ասել․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ի՞նչ խաղաղությունից են սրանք խոսում․ իմ հարազատներին են ցեղասպանել․ քաղաքացի (video) Բոլորի հեռախոսները լսում են, ու հենց դրանք փողի մասին են, սարքում են, թե՝ փողով միտինգ են գալիս. Սևակ Հակոբյան Հանրայինի աշխատողնե՛ր, դուք բոլորդ սրանից եք․ Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյանի իշխանությունը յուրացնելու գործով մեղադրյալը վթարից մահացել է. Armlur Ոսկեպարի եկեղեցու մոտ ականի պայթյունից վիրավորված սահմանապահ զինծառայողը 24 տարեկան է, ծնունդով՝ Աշոցքից․ Սարգսյան Թալանել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակցին. նրան պատճառվել է մի քանի մլն դրամի վնաս Աննան գնացել էր երեխաներին «պղծելու»․ քաղաքացի (video) Նիկո՛լ, պատասխան պիտի տաս մեզ, սպասի՛ր․ ակտիվիստ (video) Արթուր Սուքոյանն ազատ է արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք Չեխիայում երկու գնացքների բախման հետևանքով 4 մարդ է զոհվել, ավելի քան 20-ը՝ վիրավորվել ՇՏԱՊ․ Իրազեկման ակցիա Կառավարության շենքի դիմաց․ իրավիճակը լարված է (video) «Սա բավարար չէ. տասնյակ հազարավոր մարդիկ տեսել են պիկ-ժամին հեռարձակված կեղծիքը, իսկ ցերեկը հեռարձակված՝ «լղոզված» հերքումը կտեսնեն քչերը». Մելիքյանը՝ Հ1-ի «ներողության» մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am