Պայքարի նախնական արդյունքների մասին

Ես որպես շարքային քաղաքացի եմ մասնակցում այս պայքարին։ Չակնկալիքների պայքարից իմ ակնկալիքների մասին գրել եմ նախորդ գրառմանս մեջ։

Շատ լավ հասկանում եմ, որ պայքարի գլխավոր նպատակը՝ իշխանափոխությունը, մեկ ժամվա կամ մեկ օրվա խնդիր չէ։ Ամեն ինչ կախված է համակարգված աշխատանքից ու շարժմանը քաղաքական բովանդակություն հաղորդելուց։ Բագրատ Սրբազանն իր անելիքը փայլուն կատարել է։ Մյուսները դեռ չեն փայլում։

Մենք կարող ենք միայն խելքով ու ոգով հաղթել։ Նաև՝ կամքով ու համառությամբ։

Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը միայն բոլորիս աջակցությամբ կարող է հասնել գլխավոր նպատակին։ Մինչ այդ որոշ արդյունքներ արդեն ունենք։ Թվարկեմ դրանցից մի քանիսը։

1․ Մայիսի 9-ի հանրահավաքի բազմամարդությունը, էներգետիկան և հրապարակում հավաքվածների որակը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանի հեռացման հսկայական հանրային պահանջ կա։ Փաշինյանի իշխանությունն ամբողջությամբ կորցրել է իր լեգիտիմությունը։

2․ Հանրահավաքը ցույց տվեց նաև, որ Փաշինյանը չի կարող խոսել ժողովրդի անունից։ Եթե նրա համար «ժողովուրդը» հրապարկը լցրածներն են, ապա մայիսի 9-ին հրապարակը լցվել էր շատ ավելի մեծ քանակով, քան 2018-ին էր։ Ընդ որում՝ Փաշինյանը 2018-ին հրապարակը լցրեց միայն Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, իսկ այս տարվա մայիսի 9-ին այն լցվել էր իր վարչապետության պայմաններում։ Սա շատ էական տարբերություն է։

Շարժման առաջնորդը շատ այլ հարակից արդյունքներ էլ է արձանագրել, բայց առայժմ այսքանի մասին նշեցի։

Հ․Գ․ Այսօր 18։30-ին բոլորս դեպի Հանրապետության հրապարակ։ Մենք ինքներս մեզ ու մեր երկրի համար պետք է ոտքի կանգնենք, ակնկալիքներ ունենանք ինքներս մեզանից, դադարեցնենք, այսպես կոչված, մուննաթը և իմանանք, որ արդյունքն ամեն մեկիցս է կախված։

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 2742 անգամ
Լրահոս
Խեղճ Արշակունիներ․․․Խեղճ Պապ․․․ Լյուքսեմբուրգի պատվիրակությունը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության հետ միասին այցելել է Երասխ Մենք երկրորդ անգամ քրիստոնեություն ենք ընդունելու և դա լինելու է այս մոտ օրերի ընթացքում. Պողոսյան Մարդու որդին խաչի մատերիալից էր խոսում, որից վախենում է․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Բագրատ Սրբազանին կարելի ա շնորհակալ լինել գոնե նրա համար, որ տեսնում ես քպ-ականների պանիկան Նորին կայսերական գերազանցություն, Արքայից արքա, Օվկիանոսների, Երկրի և երկնքի տիրակալը Նիկոլ Փաշինյանին «Ֆլայ Արնա»-ի աշխատակիցներն ահազանգում են՝ չեն ստացել խոստացված աշխատավարձը «Գիտությունն ու կրոնը հակասության մեջ չեն»․ Բագրատ Սրբազանը՝ ՏՏ ոլորտի մասնագետներին Ուկրաինան մեկ օրվա ընթացքում 1 700 զինծառայող է կորցրել․ ՌԴ ՊՆ Թուրքիան պետք է արագ կարգավորի իր հարաբերությունները Հայաստանի հետ. Դավութօղլու Երևան-Իջևան ճանապարհին բախվել է 3 մեքենա․ 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ողբերգություն. Կիրանց, մարդիկ քանդում և այրում են իրենց գույքը, որը Նիկոլը նվիրում է թուրքերին (տեսանյութ) Կապանի քաղաքապետի մեքենայի հրկիզման դեպքը բացահայտվել է Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել է 7 մեքենա․ 7 հոգի, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց «Մայր Հայաստանը» դեմ է սահմանազատման, սահմանագծման անվան տակ միակողմանի զիջումներին Իր տան լելոտ պատերն է մոռացել... Ով է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի նոր ռեկտորը «Սա էլիտար շարժում է, հրապարակում եղած մարդիկ հասկանում են՝ ինչու են դուրս եկել պայքարի». Մերուժան Տեր-Գուլանյան Ձերբակալվել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Վադիմ Շամարինը Միակողմանի զիջումը սահմանազատում չի կարելի որակել. Օնիկ Գասպարյան Լավ սարքել են, բայց չի գործում․ ԵՄ դեսպանը հասել է հայ-թուրքական սահման Հունիսից շենգենյան վիզայի արժեքը կբարձրանա 12,5 տոկոսով Covid-19-ի յուրացումների գործով 27 մեղադրյալից մնացել է 3-ը. «Հետք» ՇՏԱՊ․ Խաչատուր Սուքիասյա՛ն, հենց հիմա գնա Կիրանց․ մարդիկ իրենց տներն են վառում, այ․․․ Համբարյան (video) «Փաշինյանն ո՞վա, որ․․․ էշի պես բան ա․․․ ». հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 22-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am