«Հանդիպումը դրական էր, բայց զոհեր էլի են լինելու՝ դժբախտաբար». Դավիթ Բաբայան

Հայստանի եւ Ադրբեջանի նախագահների ՝ հոկտեմբերի 16-ին Ժնեւում կայացած հանդիպման վերաբերյալ «Հայկական Ժամանակը» զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ: – Հանդիպումից գո՞հ եք, պարոն Բաբայան, այդ հանդիպման արդյունքներով ի՞նչ եզրակացություններ է իր համար արել արցախյան կողմը: – Ընդհանուր առմամբ՝ դրական ենք գնահատում հանդիպումը, այն առումով, որ շեշտվեց՝ շարունակական է լինելու բանակցային գոծընթացը եւ դրա մասին փաստորեն նշված է, որ շեշտը դրվելու է խաղաղ կարգավորման, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման վրա, եւ միջազգային հանրությունն այստեղ հետեւողական քաղաքականություն է վարելու: Սա ինքնին, շատ կարեւոր զարգացում է: Բայց մյուս կողմից էլ երեւում է, որ Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական դիրքորոշումը ցուցադրել: Բայց, այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ դրական ենք գնահատում հանդիպումը: – Պարոն Բաբայան, նախկինում էլ եղել են որոշակի պայմանավորվածություններ, հենց թեկուզ ամենաթարմերը՝ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները նշենք, որոնք չեն պահպանվել:  Ձեր կարծիքով՝ այս պայմանավորվածություններն ինչո՞ւ պետք է  պահպանվեն: – Ժամանակը ցույց կտա: Ադրբեջանը խախտելու է հրադադարի պահպանման ռեժիմն, ու շարունակելու է աննորմալ պահվածք դրսեւորել, բայց այլընտրանք չկա, պետք է աշխատել այդ ուղղությամբ, որքան էլ որ ծանր լինի: Ամենակարեւորն այն է, որ խաղաղությունն ու կայունությունը, փաստորեն, համարվում են գերխնդիրներ, եւ դրանց պահպանումը հակամարտության կարգավորման համատեքստում առանցքային գործոն է լինելու: Ընդհանուր առմամբ հասկանալի է՝ բարդ է, ծանր է, բայց այլընտրանք չկա: Կարեւոր է, որ բանակցությունների շարունակականությունն ապահովվի ու կարեւոր է, որ միջազգային հանրությունը չի տեսնում խնդրի ուժային կարգավորման որեւէ տարբերակ: – Հայտարարության մեջ, ճիշտ է, նշված էր, որ պետք է ջանքեր գործադրվեն լարվածությունը թուլացնելու ուղղությամբ, Դուք ի՞նչ եք կարծում, ո՞ր չափորոշիչով պետք է գնահատենք՝ այդ պայմանավորվածությունը պահպանվո՞մ է, թե՞ ոչ: – Պետք է գնահատվի Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների ներքո: Պետք է գնահատենք թե՛ քանակական առումով, թե՛ որակական: Քանակական առումով՝ պետք է նվազեցվեն խախտումների քանակը, եւ որակական առումով՝ չափորոշիչն, օրինակ, ծանր զինատեսակների կիրառման միջոցով հրադադարի ռեժիմի խախտումների վերացումն է կամ նվազեցումը եւ այլն, եւ այլն: Այսինքն՝ այս ուղղությամբ, երեւում է, որ քայլեր փորձում են կատարել միջազգային հանրությունն ու եռանախագահները: – Քանի տարի է շփման գծում լարվածությունը կա, անընդհատ զոհեր ենք ունենում, առնվազն Սերժ Սարգսյանն էլ ընդգծեց, որ պայմանավորվել են, որ հնարավորինս խուսափենք զոհերից: Ի՞նչ եք կարծում՝ հնարավոր կլինի՞ հասնել նման իրավիճակի, որ զոհեր չլինեն: – Սա մեր ամենացավոտ տեղն է, որովհետեւ յուրաքանչյուր զոհ անդառնալի կորուստ է, եւ յուրաքանչյուր զոհ մենք որպես անձնական ողբերգություն ենք ընդունում: Ուզում ենք, որ զոհեր չլինեն: Մեր ուզածը շատ փոքր բան է, կարծես թե, բայց նաեւ շատ մեծ է՝ միեւնույն ժամանակ: Սա իհարկե, բացառել հնարավոր չէ, եւ զոհեր էլի են լինելու, դժբախտաբար: Բայց նաեւ պետք է հասկանանք՝ մեր զինվորները պահպանում են մեր երկիրն իրենց կյանքի գնով, ու եթե նրանք չպահպանեն, լինելու են ոչ թե զոհեր, անդառնալի կորուստներ, այլ լինելու է ցեղասպանություն: Այիսնքն՝ այլընտրանքը ցեղասպանությունն է՝ մենք սա պետք է հասկանանք եւ շահարկումների չենթարկենք այս ցավոտ խնդիրը: Իհարկե, կրկնում են, սա շատ-շատ ցավոտ խնդիր է. պատկերացրեք այն ծնողներին, ում երեխաների դագաղներն են բերում տուն… սա խայտառակ, սարսափելի վատ բան է: Բայց դրա այլընտրանքը ցեղասպանությունն է: Հիմա այդպես է ստացվել, որ այսպիսի բարդ իրավիճակում ու իրականությունում ենք մենք ապրում:   – Արցախյան կողմն այդ նպատակին հասնելու համար ի՞նչ քայլեր է անում: – Մենք ցանկացած քայլի դիմում ենք, պարզապես պետք է հասկանալ, որ միակ խոչընդոտը՝ միակը, Ադրբեջանի բացասական դիրքորոշումն է այս հարցում: Ադրբեջանն ինքն էլ գիտի, որ նման երեւույթն ընդամենը ժամանակի խնդիր է, բայց քանի դեռ չենք հասել այդ հանգուցակետին, պետք է շարունակենք աշխատել: Ի վերջո, բանակցությունների սեղան վերադառնալը ոչ թե մեր քմահաճույքն է, այլ պարզապես տրամաբանությունն է այդպես հուշում: Եվ միջազգային հանրությունը պետք է հասկանա ու գնահատի, որ Ադրբեջանի քմահաճույքով դա տեղի չի ունենում, այնինչ սա է միակ ճանապարհը խնդիրը լուծելու, կամ ընդհանրապես պետք է բանակցություններ չլինեն: Բայց ներկայումս ունենք այն, ինչ ունենք: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Ծեծկռտուք՝ Երևանում․ խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են 57-ամյա տղամարդու դեմքին Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկը Ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավոր Քաղաքապետարանը մեկ անձից գնման ընթացակարգով խոշոր պայմանագիր է կնքել ԱՄՆ-Իրան-Իսրայել հակամարտության այս փուլը մոտենում է ավարտին․ Պողոսյան Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից Սթարմերը կարող է հավակնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին 2028 թվականին. The Observer Քիմիայի միասնական քննության թեստը խորը մտահոգություններ է առաջացրել. Դիմորդները դիմել են Նիկոլ Փաշինյանին ու ԿԳՄՍՆ–ին ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին Մտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ Հովհաննիսյան Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը. Փաշինյան Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունը ՀՀ-ից «դեռևս ազդանշաններ չկան» Գյումրիի ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ Ֆրանսիական գերիշխանություն և անկասելի Մեսսին. հայտնի են ԱԱ-2026-ի խմբային փուլի լավագույնները Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, նաև պատմական նշանակություն Պաշտոնական. Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունի Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Ռուսաստանում ծանր հարցեր են դնելու Նիկոլի դիմաց․ Սուրենյանց (video) Մարդկանց լրիվ ավտոմատի, զոմբիի տե՞ղ եք դրել. ՍԴ դատավորը՝ քաղաքական ուժերին (video) Եթե ես սա չպատմեմ, ինձ վատ կզգամ․ Սուրենյանցն անդրադարձավ Խաչատուր Սուքիասյանին (video) Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո ի՞նչ հանդիպումներ են եղել․ Սուրենյանցը փակագծեր բացեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am