«Չի բացառվում՝ Փաշինյանի կողմից հերթական ծուղակը հայ ժողովրդի գլխին, որը կարող է գործարկվել, օրինակ, երբ ներքաղաքական լարվածությունը հասնի իր գագաթնակետին». Արմեն Աշոտյան. 168.am

Քաղաքացի Վազգեն Հարությունյանը «5 հարց Արմեն Աշոտյանին» նախագծի շրջանակներում քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից հետաքրքրվել էր մայիսի 8-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդման արարողության և դրան հաջորդած «պառադին» Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի բացակայության մասին։ Քաղաքացին հարցրել էր. «Ո՛չ Նիկոլը, ո՛չ Ալիևը չեն մեկնելու երդմնակալության և «պառադի» արարողություններին, բայց մայիսի 8-ին հանդիպելու են Պուտինի հետ, սա ի՞նչ խաղ է, ի՞նչ հետևանքներ կունենա էս ամենը»։

«Նուբարաշեն» ՔԿՀ-ից Արմեն Աշոտյանը պատասխանել է. «Մոսկվայում կայացած երկկողմ հանդիպման արդյունքների և հետևանքների մասին տեղեկատվությունը չափից խիստ դոզավորված է, բայց կարող ենք որոշ կարևոր արձանագրումներ անել։ Անվտանգության տեսակետից ամենավտանգավորն այն է, որ Նիկոլն Ադրբեջանի հետ սահմանակից մարզերից ոչ միայն հեռացնում է հայկական զորքերը, այլև այնտեղ Նիկոլի խնդրանքով ժամանակին տեղակայված ռուսական ռազմական միավորները։

Ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական սահմանը դառնում է թշնամու զորքի համար խիստ խոցելի, գրեթե «էստի համեցեք» վիճակ է ստեղծվում, ինչը, չի բացառվում, լինի Փաշինյանի կողմից հերթական ծուղակը հայ ժողովրդի գլխին, որը կարող է գործարկվել, օրինակ, երբ ներքաղաքական լարվածությունը հասնի իր գագաթնակետին։

Ի դեպ, չեմ բացառում, որ սահմաններից ռուսական զորքի դուրսբերումը համաձայնեցված է նաև ԵՄ դիտորդական առավելության հետ։ Ակնհայտ է, որ փաշինյանական քաղաքականությունը սինխրոնիզացված է Ալիևի հետ, և նրանք երկուսով առաջ են տանում Հայաստանի համար կործանարար «կարգավորում՝ առանց միջնորդների» բանաձևը, որն իրականում մեր դեպքում նշանակում է «կարգավորում»՝ առանց երաշխիքների, առանց միջազգային իրավունքի, առանց արդարության, առանց հայկական շահերի։


Հատկանշական է, որ այս ամենի ֆոնին բոլոր նրանց, ովքեր մատնանշում են Նիկոլի նման պռավալները, իշխանական փտած քարոզչամեքենան փորձում է ներկայացնել՝ որպես «ռուսի չեմպիոն»:

Զավեշտալի է, իհարկե, խալխի, տվյալ դեպքում՝ թուրքի շահը բացահայտ կերպով սպասարկողների կողմից ազգային մտածելակերպով մարդկանց պիտակավորումը՝ որպես «ռուսի մարդ»։ Կրկնակի զավեշտալի է այդպիսի կոյուղային գարշահոտության տարածումն այն իշխանությունների կողմից, որոնք իրենք իրենց հրապարակավ կոչում էին «ամենառուսամետ իշխանություններ», որոնք Սիրիա ապօրինի զորք էին ուղարկում (երբ անգամ Բելառուսը չէր ուղարկում), որոնց ղեկավարության մի մասը 2020-ի նոյեմբերի 9-ից հետո սեփական ժողովրդից թաքնվում էր հենց Մոսկվայում (օրինակ՝ Ալեն Սիմոնյանը)»։

դիտվել է 1480 անգամ
Լրահոս
Ինչպես է դատական իշխանությունը կազմակերպում քաղաքական հետապնդումները. «թարմ օրինակ» Ադրբեջանում իրարով են անցել․ դրանց դեմ կանգնած է իսկական հայ Բագրատ Սրբազանը․ հերոսի հայր (video) Գործող վարչախումբը միացրեց իր ռեպրեսիվ մեքենան և սկսեց բռնաճնշումները շարժման մասնակիցների նկատմամբ. Չալաբյան Շուրջ 30 ոստիկաններ բիրտ ուժ կիրառելով ձերբակալել են բողոքի ակցիա նախապատրաստող ՀՀՄ կուսակցության անդամներին «Գեբելսի գործով» դատախազի վերաքննիչ բողոքը մերժվեց Սյունիքում 4-ամյա երեխան վերցրել է հոր օդաճնշիչ հրացանը. երեխային պատճառվել է մարմնական վնասվածք Շարժման ակցիաներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար ևս մեկ անձ է ձերբակալվել. ՔԿ-ն հրապարակել է ձայնագրություն ԻՆՉՈՒ՞ ՈՉԻՆՉ ՉԻ ԽՈՍՎՈՒՄ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԱՂԵՏԻ ՄԱՍԻՆ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն քննում է ՏԿԵ նախարարի մոր համար կառուցվող 230 հազար դոլար արժողությամբ տան գործը ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է զինծառայողի ինքնասպանության համար ծնողին փոխհատուցել 30․000 եվրո Արցախցիների նկատմամբ ատելության խոսքն օրեցօր նոր դրսևորումներ է ստանում. Գեղամ Ստեփանյան Շարունակվում է Ադրբեջանի կողմից հայկական եկեղեցիների պղծման գործընթաց Ներքին գործերի նախարարության հարևանությամբ հրդեհ է բռնկվել Վերադառնում ենք դեպի գարուն. Սուրենյան Մեսրոպ Եսայանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք Բագրատ Սրբազանն ու արևելագետ Գուրգեն Մելիքյանը ջերմ գրկախառնվեցին Սուրբ Աննա եկեղեցու բակում (video) Ե՞րբ կհասնի շարժումն Ազգային ժողով Բուքմեյքերական ընկերությունը նաեւ թիմ ունի. ինչ կորոշի ՈՒԵՖԱ-ն ՄԻՊ գրասենյակը «էթիկա» է գնել Ի՞նչ են քննարկել Սերժ Սարգսյանն ու Բագրատ Սրբազանը. մանրամասներ Արարատ Միրզոյանը հավակնում է Նիկոլից ավելի Նիկոլ լինել Վարդան Օսկանյանի գլխավորած հանձնախումբը կրկին Եվրոպայում է. կքննարկվի արցախցիների Արցախ վերադարձի հարցը Լուսինե Բադալյանը ֆինանսական աճ է գրանցել` պետական ֆինանսական ֆոնդից օգտվելու շնորհիվ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am