Այս ոստիկանության խեղճությունը տեսեք մեկ առանձին՝ Էջմիածի քաղաքի օրինակով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Նախօրեին այդ համայնքի ավագանու ընդդիմադիր խմբակցությունը հայտարարել է, թե վաղ առավոտյան քաղաքի դպրոցներից մեկն այցելող Նիկոլ Փաշինյանին պատրաստվում են դիմավորել հաստատության բակում։
Ու ի՞նչ պիտի աներ օրենք պաշտպանող ոստիկանությունը. պարզ է, իր պարտականությունը կատարեր ու ապահովեր հասարակական կարգը։ Բայց Նիկոլի ոստիկանությունը վաղ առավոտյան բերման է ենթարկում հավանական բոլոր ցուցարարներին ու հայտարարում, թե դա արել է զենք-զինամթերք կրելու կասկածանքով։ Իշխանական քարոզչամեքենան էլ շտապ տարածում է այս լուրը։
Երեք ժամվա ընթացքում բոլոր քաղաքացիները ազատ կարձակվեն, բայց ոստիկանությունը հետո ինչպե՞ս է իր ուսադիրների վրա նստած խարանը մաքրելու։ Չե՞ն ասի՝ քանի գրոշի արժեք ունի այդ ծառայությունը, երբ հանրության առաջ ձեր անձը դնում եք հիմարագույն վիճակում, ինչ է թե Նիկոլը ազատ դպրոց մուտք գործի։ Ձեր ատեստացիան ու մի քանի դրամը ձեր գլխին կպնեն»։
Մայիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մայիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Մայիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 22-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Մայիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մայիսի 22-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Մայիսի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը