Կես տարվա համար՝ 100 միլիոն դոլարի ֆինանսավորում Հայաստանին

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մի քանի օր առաջ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի խորհուրդը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 100 միլիոն դոլարի ֆինանսավորում՝ տնտեսական վերափոխումների աջակցության համար։ Ինչպես հայտնում է EFSD-ի մամուլի ծառայությունը, միջոցները կուղղվեն 2024 թվականին բյուջեի աջակցությանը և տրամադրվում են ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրի իրականացման արդյունքներով։ Ծրագիրը ներառում է տնտեսական աճի ներուժի բարձրացման, աշխատաշուկայի արդյունավետության բարձրացման և կայուն զարգացման միջոցառումների իրականացում։ Այսինքն, Հայաստանին տրամադրվում է 100 մլն դոլարի ֆինանսավորում՝ փաստացի 6 ամսվա համար:

Այս հանգամանքը ուշագրավ է այն առումով, որ մեկ ամիս առաջ իշխանությունները մեծ աղմուկով ազդարարում էին, թե Բրյուսելը 270 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին, իսկ ԱՄՆ-ն՝ 65 միլիոն դոլարի: Ընդ որում, նշյալ 270 մլն դոլարը պետք է տրամադրվի հաջորդող չորս տարվա ընթացքում, ինչը նշանակում է յուրաքանչյուր վեց ամսվա հաշվարկով՝ 33 մլն եվրո։ Փաստացի, Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը այս տրամաբանությամբ երեք անգամ ավելի շատ գումար է հատկացնում, բայց այդ մասին իշխանությունները գրեթե չեն խոսում:

Ի դեպ, հավելենք, որ Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը (EFSD) ավելի քան 9 միլիարդ ԱՄՆ դոլար ծավալով տարածաշրջանային ֆինանսական մեխանիզմ է, որը ստեղծվել է 2009 թվականին Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի Հանրապետության կողմից։ EFSD-ի նպատակներն են նպաստել Հիմնադրամի անդամ երկրներում տնտեսական և ֆինանսական կայունությանը, ինչպես նաև նրանց կայուն զարգացմանը:

դիտվել է 314 անգամ
Լրահոս
Նման մոտեցում կարող է որդեգրվել նաև Հայաստանի դեպքում. Ալվինա Գյուլումյան Մինչ հունիսի 24-ը Կիրանցի 2 տան բնակիչներ պետք է լքեն տները, որոնք անցնում են Ադրբեջանին Ինչու Սրբազանը․ ում թեկնածություններն են քննարկվել Աշխատատեղերն ու աշխատավարձերը չեն փոխվել. Փաշինյանը խաբել է. Մաս 212 Խաչատուր Սուքիասյանը «կասկածյալների» շարքում է. Կհաջողվի՞ փարատել Փաշինյանի կասկածները Ինչո՞ւ են անձրևների արդյունքում Երևանում «գետեր» ու «լճեր» առաջանում Զբոսաշրջային օպերատորների կողմից ներգնա զբոսաշրջային փաթեթների իրացման նկատմամբ կսահմանվի ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ Փաշինյանը թե՛ մասնատում է Հայաստանը, թե՛ ահռելի պետական պարտք է կուտակել, թե՛ հարստացրել թիմակիցներին «Բիոլաբորատորիաների գործունեությունը մեծ ռիսկեր ու սպառնալիքներ է պարունակում» Քպական պատգամավորը նորից Մոսկվայում անհատական ցուցահանդես է բացել Ընտանիքը կառավարության բջիջն է Մի վնասիր` «Do no harm»․ Արսեն Խառատյան Նիկոլ Փաշինյան, Պապ թագավորի մասին խոսելուց առաջ հիշի՛ր. Էդուարդ Շարմազանով Երկու օր է՝ կյանքը եռում է խորհրդարանում. Մենք ոչ մի բան չենք արել, ոչինչ, իրենք եռում են. Բագրատ սրբազան Մեր երկրի ամենամեծ սողանքն ու վտանգը ձեր իշխանությունն է Այդպիսի Պապ թագավորը վաղուց մեռել է, հարություն էլ չի առնելու․ Սրբազանը՝ Պապ թագավորի հետ համեմատվող Փաշինյանի մասին Ոստիկանների մի հատված ծառայության փոխարեն Փաշինյանի կեղտոտ քաղաքականությունն է իրացնում. դիտարկում Մայրաքաղաքում երթևեկությունը կաթվածահար է․ ամեն կանգառում մեծ թվով քաղաքացիներ սպասում են հասարակական տրանսպորտին «Երկու ձև կար Կիրանց մտնելու․ մեկը՝ հրեշտակի թևով, մյուսը՝ ոստիկանության համագործակցությամբ․ Ընտրեք՝ որն է ձեզ հարմար»․ Բագրատ Սրբազանը խոսք ուղղեց Տավուշի ոստիկանապետին Վախենում են՝ թող խաչակնքվեն․ Սերժ Սարգսյանը՝ նախկին իշխանությունների վերադարձից գործող իշխանության վախերի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 22-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am