Ֆեյքերը չեն հասցնում․ Պապոյանի կինը ժողովրդին «անասուն» է անվանում. Oragir.news

Oragir.news-ը գրում է.

Նախօրեին արդեն հայտնել էինք, որ Բագրատ Սրբազանին թիրախավորելու նպատակով ֆեյքերի ողջ բանակը գործի է անցել, ավելին՝ Սրբազանին ու նրա գլխավորած շարժմանը թիրախավորող հրապարակումները ֆեյսբուքում դրվում են վճարովի գովազդի տակ, որպեսզի ավելի լայն տարածում գտնեն ու ավելի մեծ թվով մարդկանց մոլորեցնեն։

Հատկանշական է, որ իշխանական պաշտոնյաներներից ու նրանց քարոզիչներից զատ, Սրբազանին թիրախավորում են նաև իշխանության ներկայացուցիչների ընտանիքների անդամները։ Մասնավորապես վերջերս էկոնոմիկայի նախարար նշանակված Գևորգ Պապոյանի կինը՝ Աննա Թորոսյանը այս օրերին փորձում է ամեն կերպ պախարակել մեծ թափ ստացող այս շարժմանը ու նրա առաջնորդ Բագրատ Սրբազանին․

Նախարարի կինը մի դեպքում կիսվել է իշխանական քարոզչական էջերից մեկի՝ Medianews-ի՝ Սրբազանին թիրախավորող հրապարակմամբ և այն մակագրել «այաթոլլա-բագրատի սիրելի ակումբը»։ Նշենք, որ Սրբազանին «այաթոլլա» անվանելով Թորոսյանը տարածում է իշխանական քարոզչամեքենայի այն թեզը, թե, իբր վերջինս մտադիր է Հայաստանը կրոնապետության, ինչը նույնպես հերքելու առիթ ունեցել ենք։

Հաջորդ գրառումներում Աննա Թորոսյանը կիսվել է իշխանական քարոզիչներ Ռուբեն Մեհրաբյանի և Լևոն Շիրինյանի գրառումները, որոնք նույնպես երբեմն համեմել է վիրավորական մեկնաբանություններով։ «Երբ մի տեղում հավաքվում են ամեն անասունից մի զույգ, դա դեռ բավարար չէ, այն Նոյան Տապան կոչելու համար»,- Աննա Թորոսյանը արտատպել էր Ռուբեն Մեհրաբյանի գրառման այս հատվածը՝ փաստացի տասնյակ հազարավոր քաղաքացիներին անվանելով «անասուն»։

Հիշեցնենք՝ Աննա Թորոսյանի ամուսինը՝ Գևորգ Պապոյանը ժամանակին խստորեն քննադատում էր ընդդիմադիր այն գործիչներին, ովքեր Նիկոլ Փաշինյանին ընտրողներին ժեխ էին անվանում։

Այսպիսով՝ Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը, որն օրեցօր ավելի մեծ թափ է հավաքում, ու հազարավոր քաղաքացիներ են միանում դրան, ավելի ու ավելի շատ է անհանգստացնում իշխանության ներկայացուցիչներին։ Ըստ էության, շարժման լայն թափով պայմանավորված իշխանական քարոզչամեքենան չի կարողանում իր «առաքելությունը պատվով կատարել», ուստի վերջինիս օգնության են հասել նաև իշխանության ներկայացուցիչների ընտանիքի անդամները։

Հատկանշական է նաև, որ Աննա Թորոսյանի՝ Բագրատ Սրբազանին թիրախավորող գրառումները հասանելի են միայն իր ֆեյսբուքյան ընկերների համար։ Հավանաբար նորաթուխ նախարարի կինը վախենում է հանրային պարսավանքից, դրա համար էլ հանրության լայն զանգվածներին չի թույլատրում կարդալ իր գրառումները։

 

 

դիտվել է 3377 անգամ
Լրահոս
Փաշինյանը ստու՛մ է. ինքն է տեսել՝ ինչ բարեգործություն է արել Սամվել Կարապետյանը (video) Ո՞վ է 9 կյանք խլած վթարի մեղավորը (video) Իրանը շատ խիստ զգուշացրել է․ պատրաստ են ոտքերը «ջարդել», հենց․․․ Հայկ Նահապետյան (video) «Մգեռ, մուֆթա՞ էիր քծնում Նիկոլին․․․»․ Անժելա Թովմասյան (video) Եվրոպայում մի շարք ինքնաթիռներից ուղևորների են տարհանել՝ ռումբի ահազանգի պատճառով 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն է ԱԺ ընդդիմությունը 4 կետով պետք է «պատին դեմ տա» Նիկոլին... (video) Փողոց դուրս գալը պետք է լինի հստակ հաշվարկով. Լեւոն Քոչարյան Փողոցը Նիկոլինը չէ, ինքը սարսափած ինքնաթիռը պատրաստ է պահում, որ․․․ Հայկ Նահապետյան (video) Ամուսնու կողմից կնոջն ինքնաuպանության հասցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Նիկո՛լ, այստեղ դու «թքել ես»․ հարցրա Աննա Վարդապետյանին՝ ինչու․․․ Անժելա Թովմասյան (video) Պարզվել է Ուշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած ավտովթարից մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել 4.36 միլիարդ եվրո՝ 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրից Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Խոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բախվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավոր «Արարատ Միրզոյա՛ն, TRIPP-ով ադրբեջանական տանկեր են մտնելու»․ Նաիրի Հոխիկյան (video) ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցառումների հարցը. Կալլաս Ընդդիմադիր ուժերը վաղուց պետք է այս քայլն անեին․․․ պետք է վերջ տալ այս ամենին․ Մրո (video) 12 կուսակցությունների հայտարարության և ստորագրությունների տակ կա նաև մեկ այլ՝ շատ ավելի մեծ ստորագրություն. Վլադիմիր Մարտիրոսյան Հասկանանք՝ հաջորդ քայլերը որո՞նք են․․․ ընդդիմության համախմբմանը սատարում են․ Նավասարդյան (video) Ռուսական դիզվառելիքով ԱՄՆ մեկնող 2 նավեր փոխել են երթուղին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am