Մեր մաղթանքն է, որ շուտափույթ հանգուցալուծում գտնեն առկա հիմնախնդիրները. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Հաղթական անցյալի ներշնչանքով, և լուսավոր ապագայի հույսով, բայց նաև ծանր զգացումներով ենք այսօր դիմավորում Հաղթանակի և խաղաղության տոնը, տոնը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձի:

Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ իր խոսքն է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

«Այս տարի խորհրդանշական զուգադիպությամբ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին տոնախմբում է նաև մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Համբարձումը և Հայրապետական Աթոռի Սուրբ Էջմիածնում վերահաստատվելու հիշատակի օրը: Ազգային, պետական ու եկեղեցական կարևորագույն այս տոների համընկնումով Մայիսի 9-ը ամբողջացնում է խորհուրդը հաղթանակի:

Այսօր մեր երկիրն ու ժողովուրդը դիմագրավում են գոյաբանական ծանրագույն փորձություններ:

Անհուն զրկանքների ու զոհողությունների գնով ազատագրված Արցախը բռնազավթված է ու հայաթափված, մեր սրբավայրերն ու շիրիմները՝ լքված ու ավերակված: Վտանգված են Հայաստանի սահմանները, և սպառնալիքների տակ՝ հայրենաբնակ մեր ժողովրդի կյանքը, կորսված է մեր անդորրը, և խոցոտված՝ մեր ազգային արժանապատվությունը:

Ցավալի կորուստների և դառը պարտությունների մեջ մենք վերստին դառնում ենք դեպի Կյանքի Աղբյուրը, դեպի Ամենախնամն Աստված, որ հազարամյակների փորձությունների ու մաքառումների, արհավիրքների ու աղետների մեջ կյանքի ու հարատևության շնորհով օրհնեց մեզ և ոգեշնչեց՝ ասելով. «Քաջալերվեցեք, որովհետև Ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16.33): Մենք ժառանգներն ենք մի ժողովրդի, որ մահվան ու տառապանքների դեմ գոտեմարտում երբեք չկորցրեց իր հավատն առ Աստված, պահեց հավատարմությունը իր հոգևոր-ազգային արժեքներին և չհրաժարվեց իր ինքնությունից: Մենք հետնորդներն ենք մեր հերոս նախնյաց, որոնց փառապանծ գործերով հզորացել ու պայծառացել է ազգն ու հայրենիքը, դպրությունը, գիտությունն ու մշակույթը։ Հայրենի հողը շենացնելու, հայոց պետականությունը վերականգնելու նվիրական տեսիլքը վառ պահելու համար մեր հայրերը 1441 թվականին Սսից Սուրբ Էջմիածին փոխադրեցին Հայոց Հայրապետական Աթոռը:

Քրիստոսահիմն Սուրբ Էջմիածինը համայն հայության հոգևոր տունն է, հայոց անկախ պետականության կերտման դարբնոցը, մեր ժողովրդի հաղթանակների ու հարատևության խորհրդանիշը և ազգային մեր անաղարտ ինքնության ջահակիրն ու պահապանը: Սուրբ Էջմիածնի տեսիլքը այսօր ևս շարունակում է մնալ հոգևոր ներուժն ու ակունքը հաղթանակների: Հաղթանակ՝ փորձությունների դեմ, հաղթանակ՝ ինքնության ու արժանապատվության համար մղվող պայքարում, հաղթանակ՝ առ հայրենին ու առ սրբազան արժեքները հավատարմության: Մեր հաղթանակները չունեն թշնամանքի ու ատելության կնիք, այլոց արժանապատվությունը նսեմացնելու, սրբությունները ոտնահարելու և ինքնությունը ոչնչացնելու չարորակ նկրտում: Մեր հաղթանակները ամրապնդում են կամքն ու վճռականությունը՝ հասնելու խաղաղության, անվտանգ պահելու մեր ժողովրդին, վերահաստատելու համազգային սերն ու համերաշխությունը:

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մեր սիրտը հուզում են նույն մտահոգություններն ու ցավերը, որոնք ալեկոծում են հոգիները հայրենիքի ծանր մարտահրավերներով անհանգստացած աշխարհասփյուռ Մեր զավակների։ Այդ տագնապներով են նաև այս օրերին իրենց ընդվզումի ձայնը բարձրացնում «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման մասնակիցները։ Մեր մաղթանքն է, որ շուտափույթ հանգուցալուծում գտնեն առկա հիմնախնդիրները, և մեր ժողովուրդը պատվով հաղթահարի մեզ պատուհասած արհավիրքները։ Արդ, հույսով ու լավատեսությամբ զինվենք, չտկարանանք դժվարությունների առջև, հիշենք մեր նախնիների սխրանքները, թոթափենք վախի ու անտարբերության կործանարար զգացումները, լինենք միակուռ ու միաբան: Համախմբվենք հայոց անկախ պետականության լուսավոր գաղափարի շուրջ՝ Աստծո օրհնությամբ անկասելի դարձնելու մեր ժողովրդի ընթացքը դեպի նոր հորիզոնները մեր լուսավոր գալիքի։

Աղոթենք միասնաբար, որ Աստված խաղաղություն պարգևի համայն աշխարհին, նոր կորուստներից ու աղետներից հեռու պահի մեր հայրենիքն ու ազգը և Իր ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո շնորհի անվտանգ կյանք ու ստեղծարար հաջողություններ այսօր և միշտ. ամեն»,- ասել է նա։

 

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Ինչ է կոչ անում ոստիկանությունը Նույնիսկ կողքիններդ են հոգնել, հոգնել են քո ձայնից, արտաքին տեսքից, նկարից, հեծանիվից․ Աղվան Վարդանյան Ինքն է անասու՞ն, թե մեզ է անասունի տեղ դրե՞լ Փաշինյանը պատրաստակամություն հայտնեց հանդիպել ընդդիմադիր խմբակցության հետ և պատասխանել բոլոր հարցերին Ազգային ժողովում հնչում է ամենամեծ ինքնախոստովանանքը հանցագործության մասին՝ դե-ֆակտո վարչապետի կողմից. Գեղամյան Ոստիկանները բերման են ենթարկել Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր, հայտնի լրագրող Աբրահամ Գասպարյանին Իրենց մասնագիտական գործունեությունը կատարելու ժամանակ տուժել են AlphaNews-ի լրագրող Արփինե Բաղդասարյանը և օպերատոր Հովհաննես Հակոբյանը Փաշինյանը ՀԱՊԿ-ին անվանեց «փուչիկ դաշինք» Ոստիկաններ, հերթը ձեզ էլ հասավ Նիկոլն իր գինը գիտի ու հիմա էլ մարդկանց է նույն աչքով չափում․ «Մայր Հայաստան»-ից ավագանու անդամ (video) Փաշինյանն արցախցիներին 5000 դրամանոց ցույցի մատերիալ է անվանում Պռոշյան փողոցում իրավիճակը լարված է . կարմիրբերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին Լարված խոսակցություն Գառնիկ Դանիելյանի ու Փաշինյանի միջև․ կրքերը թեժացան (video) Ոստիկանությունը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման 42 կողմնակցի է բերման ենթարկել Բաքուն ու Երևանը բավականին լավ են խոսում ուղիղ՝ միմյանց հետ. Օ՛Բրայեն Փաշինյանը ծանր հոգեբանական վիճակում է․ մանկության վերքերն են․․․ քաղաքացի (video) Փաշինյանը գնալու է ամենաստոր քայլերին․ մենք էլ մինչև վերջ գնալու ենք․ Միկա Բադալյան (video) Կարմիր բերետավորների բիրտ ուժի գործադրումից տուժել է MediaHub-ի լրագրողը. Լիա Խոջոյան Երևան ոստիկաններ բերվել են նաև Սյունիքից ու Տավուշից և Վայոց Ձորից Ոստիկանները ռետինե մահակներով հարվածում են քաղաքացիներին Նիկոլի հիստերիկությունը բռնեց․ ընդդիմադիրները ձեռքերով հարվածում են սեղանին, ՔՊ-ականները՝ ծափահարում (video) Փաշինյանը միայն բանտում կարող է առանց վախերի լինել․ նրա վախերին պետք է վերջ տանք․ Նարեկ Սամսոնյան (video) Փաշինյանը ձեզ թողնելու է ու փախչի․ քաղաքացին ոստիկանների դեմքին ասաց ամեն ինչ (video) Նիկո՛լ, լավ լսիր՝ մեզ այստեղ ինչ են խոստացել․ մեզ ամենամեծ գինն են տալիս․ Սաթիկ Խլղաթյան (video) Էդ բարոյազուրկներն են Սրբազանին բան ասու՞մ․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am