Եթե մոռանանք անցյալը, ապագա չենք ունենա. Ուղերձ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, սիրելի՛ հայեր,

Հայրենական մեծ պատերազմի հարգելի՛ վետերաններ,

Հայաստանի Պաշտպաննե՛ր,

Շնորհավորում եմ ձեզ ֆաշիզմի դեմ տարած Մեծ Հաղթանակի 79-րդ տարեդարձի կապակցությամբ: Մեր հայրերն ու պապերը ռազմաճակատում ու թիկունքում պատերազմի ծանրագույն տարիներին պատվով պաշտպանեցին հայրենիքը, փառավորեցին ու անմահացրին իրենց անունները։ Քաջությամբ և անձնուրացությամբ կանգնեցրին նացիզմը, որը հսկայական տառապանք և մահ բերեց տասնյակ միլիոնավոր մարդկանց։ Նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի մեր ապագան լինի խաղաղ, ազատ և կայուն։

Ֆաշիզմի դեմ պայքարի տարիներին ավելի քան 66 հազար հայեր արժանացել են պետական բարձր պարգևների։ Խորհրդային Միության Հերոսի կոչման արժանացան հարյուրից ավելի հայ զինվորներ և սպաներ։ Կրկնակի հերոսներ են դարձել Հովհաննես Բաղրամյանը և Նելսոն Ստեփանյանը։

Այսօր գերակշռության և բացառիկության մահաբեր գաղափարախոսությունը, որը սնուցվում է Արևմտյան էլիտաների կողմից, կրկին բաժանում է ժողովուրդներին և ոչնչացնում երկրները: Բազմաթիվ արյունալի հակամարտություններ ծնում են ազգայնականություն և ատելություն, ոչնչացնում ավանդական, բարոյական համամարդկային արժեքները։ Ուժ է ստանում որոշակի շրջանակների ձգտումը ժողովուրդներին պարտադրել նոր աշխարհակարգ՝ հիմնված բռնության և այլախոհներին ճնշելու, պատմությունն ու մշակույթը ոչնչացնելու կանոնների վրա։ Մենք հստակ տեսնում ենք նրանց ցանկությունը՝ վերաշարադրել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները, ստիպել մեզ մոռանալ մեր նախնիների մասին, նրանց, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանել են մեր ապրելու իրավունքը։

Եթե մոռանանք անցյալը, ապագա չենք ունենա: Մենք՝ հայերս, ամեն օր մեր մաշկի վրա զգում ենք ատելության գաղափարախոսության հետևանքները։ Տեսնում ենք, թե ինչպես են ավերում Արցախի մեր ավանդական ժառանգությունն ու մեր հերոսների հուշարձանները, տեսնում ենք, թե ինչ ճանապարհով են փորձում տիրանալ մեր նախնյաց տարածքներին։ Սա անթաքույց ռևանշիզմ է, իսկական պատերազմ, որի հիմքում ըկած է պատմական հիշողությունից, ինքնիշխանությունից և բուն հայրենիքից մեզ զրկելու ձգտումը։ Սա մեծամասամբ 2018 թվականի պետական հեղաշրջման և դրանից բխած հանցավոր ռեժիմի հետևանքն է, որը, ի շահ իր տերերի, հայ ժողովրդին դարձրել է շահադիտական ծրագրերի իրականացման գործիք։

Հայաստանի արտաքին և ներքին թշնամիները պետք է հիշեն՝ ցանկացած հավակնություն այսպես թե այնպես իրենց համար կվերածվի սարսափելի ողբերգության։ Մեր սրբազան պարտքն է այսօր չարատավորել մեր նախնիներին։ Մեր սերունդն ի զորու է պաշտպանել իր Հայաստանն ու իր ժողովրդին, ապահովել մեր անվտանգությունը։

Մեր հայրերն ու պապերը, մայրերն ու տատիկները մեզ ժառանգություն են թողել ռուս և Ռուսաստանի այլ ժողովուրդների հետ միասնության ամենաարժեքավոր ավանդույթները: Մենք երբեք չենք մոռանում, որ հայ զինվորին բարձր են գնահատել ոչ միայն Խորհրդային Միությունում, այլև Ռուսական կայսրությունում: Հիշում ենք նաև, որ դժվարին ժամանակներում հայ ժողովրդի կողքին կռվել է միայն ռուս զինվորը։

Հիմա, երբ Հայաստանը հասցվել է անվերադարձ վիճակի, եկել է ժամանակը կանգ առնելու և դիմելու իսկապես եղբայրական, ժամանակին փորձված ընկերներին, կանգնելու ոչ թե կապիտուլյացիայի, այլ անբաժանելի անվտանգության սկզբունքներով արդար խաղաղության ճանապարհին:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, սիրելի՛ հայեր, սիրելի՛ վետերաններ,

Այս օրը յուրաքանչյուր հայ ընտանիք հիշում է Հայրենական մեծ պատերազմի մասնակից իր հարազատներին ու մերձավորներին։ Մենք միշտ կհիշենք նրանց սխրանքը։ Հավերժ փառք բոլոր նրանց, ում կյանքը խլել է պատերազմը:

Այսօր հազարավոր մարդիկ անկեղծ երախտագիտությամբ ծաղիկներ են դնում զինվորական գերեզմաններին և հուշակոթողներին, հարգում մեր հերոս նախնիների հիշատակը, ովքեր այդ դաժան պատերազմի տարիներին ապացուցել են, որ աշխարհում չկա հայրենիքի հանդեպ սիրուց ավելի ամուր բան, իրական բարեկամությունից ավելի ուժեղ բան և միասնությունից ավելի հուսալի բան:

Անկեղծ հարգանքներս նրանց, ովքեր այսօր զենքը ձեռքին կանգնած են մեր Հայրենիքի և նրա ազգային շահերի պաշտպանության համար: Հայրենիքի պաշտպաններին մաղթում եմ փառավոր հաղթանակներ, տոկունություն և մասնագիտական նորանոր հաջողություններ, քաջառողջություն և երջանկություն: Բարօրությու՜ն ձեր ընտանիքներին:

 

Պատիվ ունեմ!

 

«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր

Արշակ Կարապետյան

դիտվել է 401 անգամ
Լրահոս
7 մլն դրամանոց մեքենա, 5 մլն դրամ բանկային մնացորդ. Ժաննա Անդրեասյանի հայտարարագրի հետքերով Արդյոք հայ ժողովուրդը միակամ, ամուր, միմյանց ուրախությամբ ուրախացող, միմյանց վիշտը կիսող հանրություն է.... Փաշինյանը սթրես էր հաղթահարում Պետությունը բուժհաստատություններին 3 մլրդ դրամ պարտք ունի. Անահիտ Ավանեսյանի հերթական ձախողումը. Իշխանությունը հասավ իր նպատակին Արշակ Կարապետյանի կուսակցությունը նոր համագումար կհրավիրի Ո՞ր ճանապարհն է ընտրելու Հայաստանը Վարչապետի աշխատակազմը փամփուշտ է գնում որսորդական խանութից Բա ասում էիր՝ փշալարերը ժանգոտվելու են 6 մլն 366 հազար դրամ՝ Փաշինյանի անվտանգությունն ապահովող համակարգի համար Ոստիկանության արձակած հատուկ միջոցներից վիրավորվել է նաև NEWS.am լրատվամիջոցի օպերատորը 6 մարդ տեղափոխվել է ԲԿ, ամենածանրը մատները կտրված մարդու վիճակն է․ շտապօգնության աշխատակից Ինչ անադեկվատ վիճակում եք, որ էս պատկերին ծափ եք տալիս. Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել ակցիայի մասնակիցների նկատմամբ Իսկ ինչով է զբաղված երկրի ՄԻՊ-ը, այո նստել է ծառի տակ «նկարում է նապաստակ» Պայթուցիկ նետած ոստիկաններից մեկը (լուսանկար) Բաղրամյան փողոցում ջարդ է. video Օպերատիվ փնտրողական վարչության պետը հեռախոսով տեսանկարահանում է ոստիկանության ջարդը Կիրառված հատուկ միջոցների կիրառման հետևանքով բազմաթիվ վիրավորվածներ կան. մեկ տղամարդու ձեռքը կտրվել է Ոստիկանների բիրտ ուժի հետևանքով վիրավորվել է պատգամավոր Ասպրամ Կրպեյանը Մահաբեր Նիկոլի փախուստը ԱԺ֊ից (տեսանյութ) «Լավ են արել, լավ են արել»․ Ոստիկանապետ Հովհաննիսյանը՝ արդարացրեց ոստիկանների կողմից նռնակ կիրառելը Մարդու դաստակ է պոկվել ոստիկանների կողմից կիրառած լուսաձայնային նռնակի պայթյունի հետևանքով. Ռուբեն Մելիքյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am