Հայտնի ուժերն են պարտադրել այս օրենքը. Վարդան Բոստանջյան

«Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի վերաբերյալ խորհրդարանական լսումներին այսօր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը նշեց, որ կան խոսակցություններ, որ համապատասպան կամ հայտնի ուժերն են պարտադրել այս օրենքը, որ ընտանիքը վերացնեն, պղծեն: «Հիմա դուք կասեք՝ նման բան չկա: Նաեւ ասում են՝ գրանտակեր կերպարները պաշտպանում են իբր այս օրենքը: Ես երկար տարիներ պատգամավոր եմ եղել ու գիտեմ՝ ինչպես են խաբում դիմացինին. հարցեր են բարձրացնում, ասում եք՝ առաջարկություններ արեք: Հայ ընտանիքը Քրիստոսից առաջ էլ ամուր հենք է ունեցել, հիմա՝ հնարավոր չէ՞ «Ընտանեկան օերնսգրքով» կարգավորել հարցերը, ինչո՞ւ պարտադիր հենց այս օրենքով պետք է դա լինի: Ես հասկանում եմ, որ այնտեղ բռնություն է գրված եւ այլն, բայց բստրած բաներ են՝ տնտեսական բռնություն եւ այլն»,- ասաց նա՝ դիմելով Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին: Վիգեն Քոչարյանը հայտարարեց, որ նպատակը հստակ ձեւակերպված է օրենքում. «Ուզում եմ ասել, որ ՀՀ-ին հեշտ գործ չէ պարտադրելը: Այո, ՄԱԿ-ի շրջանակներում համապատասխան պարտավորություններ ունենք, սակայն այն ստանձնել ենք կամովին ու դրանք պետք է կատարենք: Այո, դա գաղտնիք չէ՝ այս օրենքի ընդունումը նախատեսված է ԵՄ բյուջետային աջակցության ծրագրերով: Իմաստը կայանում է նրանում, որ այդ բյուջետային աջակցության ծրագրերը միտված են կառավարության ծրագրերի իրականացմանը: Այս օրենքը ծայրահեղ դեպքերի համար է նախատեսված, երբ դանակը ոսկորին է հասել ու այլ հնարավորություն չկա՝ իրավիճակը շտկելու համար»,- նշեց Վիգեն Քոչարյանը:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Ծեծկռտուք՝ Երևանում․ խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են 57-ամյա տղամարդու դեմքին Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկը Ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավոր Քաղաքապետարանը մեկ անձից գնման ընթացակարգով խոշոր պայմանագիր է կնքել ԱՄՆ-Իրան-Իսրայել հակամարտության այս փուլը մոտենում է ավարտին․ Պողոսյան Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից Սթարմերը կարող է հավակնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին 2028 թվականին. The Observer Քիմիայի միասնական քննության թեստը խորը մտահոգություններ է առաջացրել. Դիմորդները դիմել են Նիկոլ Փաշինյանին ու ԿԳՄՍՆ–ին ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին Մտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ Հովհաննիսյան Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը. Փաշինյան Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունը ՀՀ-ից «դեռևս ազդանշաններ չկան» Գյումրիի ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ Ֆրանսիական գերիշխանություն և անկասելի Մեսսին. հայտնի են ԱԱ-2026-ի խմբային փուլի լավագույնները Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, նաև պատմական նշանակություն Պաշտոնական. Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունի Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Ռուսաստանում ծանր հարցեր են դնելու Նիկոլի դիմաց․ Սուրենյանց (video) Մարդկանց լրիվ ավտոմատի, զոմբիի տե՞ղ եք դրել. ՍԴ դատավորը՝ քաղաքական ուժերին (video) Եթե ես սա չպատմեմ, ինձ վատ կզգամ․ Սուրենյանցն անդրադարձավ Խաչատուր Սուքիասյանին (video) Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո ի՞նչ հանդիպումներ են եղել․ Սուրենյանցը փակագծեր բացեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am