Կիրանցի ամենախնդրահարույց հատվածի սահմանազատումը դեռ չի արվել, գործընթացը չի ավարտվել, ինչպես կարող ենք ասել գոհ ենք, թե դժգոհ. Կիրանցի բնակիչ

Ոչ մի գնահատական չեմ տալու սահմանազատմանը, քանի դեռ չեն ավարտվել աշխատանքները եւ աչքովս մոտիկից չեմ տեսել։ Կիսատ է դեռ մնացել սահմանազատումը, ցավոտ հատվածին դեռ չեն հասել»,- «Փաստինֆո»-ին ասաց Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչ Անդրանիկ Նազարյանը՝ ավելացնելով, որ գյուղին ու գյուղի մեջ մտնող նախագծին դեռ չեն հասել։

«Մենք պատկերացնում ենք հետևյալ կերպ՝ առկա սահմանակետերը պետք է իրար միացնեն և դա կլինի արդեն սահմանի գիծը։Բայց այդ գիծը միացնելը, ըստ Փաշինյանի, կարող է ուղիղ չլինել, կարող է և ռելիեֆին նայեն, մի քիչ թեքեն։ Հիմա այդ կետերը նշված են, որոնց մեզ բավական մոտենալ չեն թույլատրել, մենք այդ ամբողջը հեռվից ենք տեսնում և դեռ չենք կարող հստակ ասել, թե ինչ աստիճանի ճշգրտություն ունի՝ նախկին սահմանի հետ համեմատած։Բայց այսպիսի մի բան էլ կա, միացումները դեռ չգիտենք, ինչպես են անելու։ Բացարձակ տեղյակ չենք, թե ինչ ձևով է լինելու սահմանագիծը ու կիսատ են դա թողել»,- ասել է մեր զրուցակիցը՝ նշելով, որ տեղյակ չէ, թե որտեղ են հայտարարել, որ սահմանազատումը կասեցված է։

«Փնտրում եմ չեմ ու գտնում, լսել եմ, բայց մեզ ինֆորմացիան կցկտուր են ասում, պաշտոնական հայտարարություն մենք չունենք, փողոցից կցկտուր լսած խոսակցություններ են։ Երկրորդ, եթե ավարտին չեն հասցրել ինչպե՞ս կարող ենք ասել գոհ ենք, թե դժգոհ» ,- նկատեց Անդրանիկ Նազարյանը։

«Փաստինֆո»-ի հարցին, թե Կիրանցի համայնքապետ Կամո Շահինյանն գոհունակություն է հայտնելք մինչ այս պահը տեղադրված սահմանային նշանների մասով՝ բնակիչն ասաց. «հնարավոր է ավելի մոտ գնացած լինի, պաշտանյա է, իրեն երևի թույլ են տվել, բայց ես մի բան ասեմ՝ համացանցով տարածված քարտեզը կամ կառավարությունից մեր գյուղապետարան ուղարկված գունավոր գծած քարտեզը, հատվածներ կար վրա, որ մի քիչ տարբերվում էր։ Բայց կա մի հատված, որտեղ ականապատված է, այդ հատվածին մոտենալ չենք կարող, որ տեսնեք։Հեռվից էլ պարզ չի երևում։Նախնական հենասյուներին էլ թույլ չեն տալիս, որ մոտենանք»,- ասաց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ քննակումները համենայն դեպս դեն վերաբերել այն հատվածներին, որտեղ սյուններ են դրվել։

«Եթե հիշում եք՝ Փաշինյանը մեջբերում էլ էր արել, որ մի շարք կետերի հարցով կիրանցեցիները դեմ չեն։ Իհարկե, մենք այն հատվածները, որոնք գյուղի անվտանգության չէր առնչվել, դեմ չենք եղել, մի փոքր այս կողմ, մի փոքր այն կողմ կարևոր չէր։ Ամբողջ հարցը, որ գյուղի անվտանգության հարցն է, եւ որ մեր հողերը չանցնեն թշնամի եք կոչում, հակառակորդ եք կոչում, ինչ ուզում եք կոչեք, ՀՀ տարածքից նրանց չանցնի։Ես խոստացել եմ, որ եթե ավարտվի դրական լինի, թե բացասական՝ կասեմ»,- արձանագրեց Կիրանց գյուղի բնակիչ Անդրանիկ Նազարյանը։

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 216 անգամ
Լրահոս
ԱԱԾ-ն ձերբակալել է «Արթուր եղբայրներին». կասկածվում են ապօրինի զենք պահելու մեջ ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինը վերադարձել է Երևան Թեհրանը դեմ է Անկարայի և Բաքվի «Արևմտյան Ադրբեջան» կոչվող նախագծին․ Սերգեյ Մելքոնյան Վանաձոր-Ալավերդի ճանապարհը երկկողմանի փակվել է Ալեն Սիմոնյանն իր ծառայողական մեքենայի պետհամարանիշները փոխարինել է օպերատիվ համարանիշներով Կարսում առատ տեղումները և կարկտահարությունը զգալի վնասներ են պատճառել Երևանի և Մոսկվայի միջև երկկողմ հարաբերությունները հասել են ամենացածր կետին․ Նիկիտա Մենդկովիչ ՔՊ-ի պատգամավորներն ունեն շանս՝ հնարավորին շուտ խելքի գալու․ Հայկ Մամիջանյան Ինչ են քննարկել Էրդողանն ու Ալիևը՝ Անկարայում․ մանրամասներ «Կառավարության հրաժարականի» ուղերձով արտահերթ նիստը կկայանա Ադրբեջանը դիմում է ստախոսության՝ ցույց տալու, որ օկուպացված հայկական եկեղեցիները կանգուն են Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել 74-ամյա հետիոտնին, որը տեղում մահացել է Չգիտեմ ինչ է տեղի ունենում. Բագրատ Սրբազանը՝ Իշխան Զաքարյանի որոշման մասին Մեդվեդևը Մակրոնին և Շոլցին խորհուրդ է տվել հրաժարական տալ ու գնալ պատմության աղբանոցը Փաշինյանը մի «իզմ» ունի՝ «աթոռիզմ». Էդուարդ Շարմազանով Ես դեմ եմ եղել, որ Արայիկ Հարությունյանի փոխարեն Սամվել Շահրամանյանն ընտրվեր․ Վիտալի Բալասանյան Հունիսի 12-ին՝ ժամը 3-ին, հավաքվում ենք Բաղրամյան պողոտայում․ եթե այդ օրը շատ լինենք՝ բոլոր հարցերը հանգիստ լուծվելու են․ Բագրատ Սրբազան ՀՌՀ֊ի Տիգրա'ն, ցուցարարներին ցույց տված միջնամատդ կմտցնես ընտանիքիդ անդամների հետույքները (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am