Արցախյան հակամարտության մասին Բրյուսելի բանաձեւը

Բրյուսել-Երեւան խոր եւ համապարփակ համաձայնագրի ստորագրության արարողության հետհաշվարկը սկսվել է: Մի ամիս հետո տեղի ունենալիք գագաթաժողովին, բոլոր նախադրյալները պատրաստ են, որ ստորագրությունը կայանա: Նկատելի շրջանառություն էր գտել այն մտավախությունը, որ Վիլնյուսի նման, վերջին պահին տնտեսական եւ քաղաքական բաղադրիչներ ներառած փաստաթղթի ստորագրությունից հրաժարվելու նման, սա եւս քաղաքական որոշ ճնշումներով կչեղարկվի: Սակայն նախադրյալները այդպես չեն. առարկայական դիտարկում կատարելու փորձով պետք է արձանագրել, որ Երեւանը չէր, որ նախկինի դեպքում շեղում էր արել իր վարքագծային հետեւողականությունից: Երեւանը սկզբից հայտարարել էր իր արտաքին բազմավեկտորային քաղաքականությունը, «Թե- Թե»-ով հատկանշված. ԵՏՄ-ի անդամակցությունը ԵՄ-ի համար պատճառ հանդիսացել էր գործընթացի չեղարկման. ավելի ուշ` առկախման եւ բանակցությունների վերսկսման: Հիմա կան արտաքին երեւույթներ, որոնք ստորագրության ապահովման են միտում: Նախ, փաստաթղթի ամբողջական բնագրի հրապարակումը օժանդակում է ստորագրությանը: Չմոռանանք, որ թե նախագահ Սարգսյանը եւ թե նախարար Նալբանդյանը հաջորդաբար ՄԱԿ-ի գլխավոր համագումարի եւ Եւրոպայի արտգործնախարարների նիստի ժամանակ հայտարարեցին, որ Երեւանը կստորագրի համաձայնագրի փաստաթուղթը: Մասնագիտական գնահատականները խոսում են փաստաթղթի առավել եւս քաղաքական բաղադրիչ ունենալու մասին, քան առեւտրական տրված լինելով, որ Երեւանը որդեգրել է այս մարզում ԵՏՄ-ի կանոնները: Բայց առեւտրական գետնի վրա համագործակցության վերաբերող հոդվածները եւս ներառվել են ավելի քան երեք հարյուր էջ կազմող այս փաստաթղթում: Քաղաքական բաժինը առավելաբար վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, փողերի լվացման դեմ պայքարին, արդարադատության համակարգի փոփոխությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը եւ նման ոլորտների: Քաղաքական առումով կար նաեւ մտավախություն, որ Արցախյան հակամարտության առնչությամբ ոչ հայանպաստ նշումը կարող էր տապալել համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահը: Այստեղ եւս մտավախությունները փարատվել են։ Նախաբանում Արցախյան հակամարտության վերաբերող բաժինը բանաձեւվել է հետեւյալ կերպ. Մասնավորապես նշվել է, որ ընդունվում է Արցախյան հակամարտության խաղաղ եւ տեւական կարգավորմանն ուղղված Հայաստանի Հանրապետության հանձնառության կարեւորությունը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջնորդությամբ ընթացող բանակցությունների շրջանակներում հնարավորինս շուտ կարգավորման հասնելու անհրաժեշտությունը: Ընդգծվել է նաեւ այն, որ կարգավորումը պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի կանոնադրության եւ ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների եւ սկզբունքների վրա, մասնավորաբար, ուժի սպառնալիքից կամ գործադրումից զերծ մնալու, պետությունների տարածքային ամբողջականության եւ ժողովրդների հավասար իրավունքների եւ ինքնորոշման սկզբունքների վրա, հաշվի առնելով նաեւ կարգավորման գործընթացին աջակցելու Եւրամիության ուղղությամբ հաստատված հանձնառությունը: Համաեվրոպական մեկ կարեւոր այլ կառույց՝ ԵԽԽՎ-ն, ոչ միայն պաշտոնանկ արեց Բաքվի կողմից կաշառված նախկին նախագահին, այլ միաձայնությամբ որդեգրեց «լվացքատունը» գործարկող Բաքվին դատապարտող երկու հիմնական բանաձեւեր: Մարդու իրավունքների ոտնահարման փաստերով, լրագրողներ հալածելով, բռնաընտանեկան վարչակարգի ամրագրման փորձերով եւ «լվացքատան» շինարարությամբ եւ գործարկումով հատկանշվող Բաքուն դեռ լուրջ խնդիրներ կարող է դիմագրավել եւրոպական տարբեր կառույցների կողմից: Քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ հայկական հարցերի, ընդ որում Արցախյան հակամարտության ուղղությամբ կարող են  հնչել արցախահայության եւ եվրոպական հայեցակետերը նկատի ունենալով Արցախում ապրող  մարդու ինքնորոշման եւ ապահովության իրավունքները հարգող պաշտոնական դիրքորոշումներ։   ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Ծեծկռտուք՝ Երևանում․ խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են 57-ամյա տղամարդու դեմքին Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկը Ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավոր Քաղաքապետարանը մեկ անձից գնման ընթացակարգով խոշոր պայմանագիր է կնքել ԱՄՆ-Իրան-Իսրայել հակամարտության այս փուլը մոտենում է ավարտին․ Պողոսյան Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից Սթարմերը կարող է հավակնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին 2028 թվականին. The Observer Քիմիայի միասնական քննության թեստը խորը մտահոգություններ է առաջացրել. Դիմորդները դիմել են Նիկոլ Փաշինյանին ու ԿԳՄՍՆ–ին ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին Մտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ Հովհաննիսյան Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը. Փաշինյան Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունը ՀՀ-ից «դեռևս ազդանշաններ չկան» Գյումրիի ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ Ֆրանսիական գերիշխանություն և անկասելի Մեսսին. հայտնի են ԱԱ-2026-ի խմբային փուլի լավագույնները Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, նաև պատմական նշանակություն Պաշտոնական. Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունի Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Ռուսաստանում ծանր հարցեր են դնելու Նիկոլի դիմաց․ Սուրենյանց (video) Մարդկանց լրիվ ավտոմատի, զոմբիի տե՞ղ եք դրել. ՍԴ դատավորը՝ քաղաքական ուժերին (video) Եթե ես սա չպատմեմ, ինձ վատ կզգամ․ Սուրենյանցն անդրադարձավ Խաչատուր Սուքիասյանին (video) Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո ի՞նչ հանդիպումներ են եղել․ Սուրենյանցը փակագծեր բացեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am