AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել մի շարք դեսպաններին

Այսօր` մայիսի 6-ին, AntiFake.am-ի խմբագրությունը ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանի և նույն փոդքասթի համահեղինակ և վարող, քաղաքական բանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի կալանավորման դեմ բերված բողոքները մերժելու որոշումը դատապարտող հայտարարություն է փոխանցել Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յապ Ֆրեդերիքսին, Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դեկոտինյին, Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին։

Հայտարարության մեջ նշվում է, որ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն արդեն 46 օր է անազատության մեջ են «Իմնեմնիմի» փոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Տավուշի գյուղերը հանձնելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին սուր բառապաշարով քննադատության ենթարկելու համար:

Նշվում է, որ հանրային գործունեությամբ զբաղվող Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել են միջազգային կառույցների ջանքերով և ճնշման ներքո ապաքրեականացված և այժմ գոյություն չունեցող տխրահռչակ «ծանր վիրավորանքի» հոդվածի հիման վրա, որն իշխանությունները «վերակենդանացրել են» խուլիգանության հանցակացմի ներքո։

AntiFake.am-ի խմբագրությունն ակնկալում է, որ Հայաստանում ժողովրդավարության զարգացման, ազատ խոսքի ամրապնդման և ազատ մամուլի բարափոխումների օրակարգ ունեցող դեսպանությունները գնահատական կտան ազատ խոսքի, քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ փաշինյանական վարչախմբի կողմից իրականացվող քաղաքական տեռորին և ճնշում կգործադրեն գործող իշխանության վրա` անհապաղ ազատ արձակելու ապօրինի անազատության մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին:

դիտվել է 488 անգամ
Լրահոս
Ես Նիկոլ Փաշինյանին վաղուց եմ ներել, իմ Աբգարը ինձ ասել է, որ ես իրեն ներեմ. Գեղամ Նազարյան. Aravot.am Հերիք եղավ, բոլ եղավ, ինձ մի ասեք. պարոն Օհանյան, տեղից մի խոսե'ք, լռե'ք․ Ալեն Սիմոնյան (video) Մեզ թակարդի մեջ են մեզ գցում․․․ (video) Անհետ կորած համարվող ադրբեջանցի զինծառայողին մահացած են գտել Կարո՞ղ է գիտեք՝ «թայֆաբազառ է», ինչ պետք է՝ դա էլ անելու եք․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ին (video) Արթուր Խաչատրյանի խոսափողն անջատեցին Կոտայքի մարզում բախվել են Սևան-Երևան երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «Գազել»-ն Այրվել է 11 տոննա անասնակեր Հաքան Ֆիդանն ու Սերգեյ Նարիշկինը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորմանը վերաբերող հարցեր Թուրքիան հետևում է «Ղարաբաղում» տեղի ունեցող իրադարձություններին. Էրդողանը՝ Ալիևին ՔԿՀ պաշտոնատար անձինք մեղադրվում են դատապարտյալներից և կալանավորներից կաշառք ստանալու մեջ Իրենք ուղղակի ինչ որ հիվանդություններով են տառապում․ Արցախի ԱԺ պատգամավորը՝ Կոնջորյանին (video) «Դուք էդքան չկաք», «Հանգիստ նստեք տեղներդ». ԱԺ–ում կրքերը թեժացան (video) Ինչպես է առանց մրցույթի սեփականաշնորհվել Ջրաշխարհի տարածքն ու հարակից լանջը․ Հետք Ցնցումների երաշխավորը Նիկոլ Փաշինյանն է իր կառավարման առաջին իսկ օրից. Արման Վարդանյան «Հայբուսակ» համալսարանի ռեկտորը մի շարք անձանցից վարձավճար է վերցրել համալսարան ընդունելու պատրվակով. տուժողներին պատճառված 15 մլն դրամ վնասը վերականգնվել է Իրանի կոշտ դիրքորոշումները ցույց են տալիս, որ տարածաշրջանում ՀՀ-Իրան շահերը համընկնում են Ոստիկաննե՛ր, համոզվա՛ծ եղեք, Փաշինյանը ասելու է՝ ինքն անհամաչափ ուժ կիրառելու հրաման չի տվել․ Արտակ Զաքարյան Երևանում 41-ամյա տղամարդը վիճաբանել, ծեծի է ենթարկել անչափահասներին, զենքի նման առարկայով սպառնացել Իշխանությունները մեծ ուժեր են կուտակել ու փորձում են մեր ծրագրերը կասեցնել. Գառնիկ Դանիելյան Կոնջորյանի կնոջ աշխատավարձը եւս մեկ միլիոն դրամով ավելացավ 96 ժամվա գործոնն ու... քպականների մեկշաբաթյա «քննությունը» 53 ձայն կունենաք, 54-րդը համարեք՝ գրպաններդ դրված. Իշխան Զաքարյան Արտահերթ նի՞ստ, թե՞ սաբոտաժ ՔՊ-ն իր սրտի թեկնածուին դեռ չի գտել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am