Նախկին ոստիկանապետի տղան, որ ատրճանակով զինված ավազակային հարձակում էր կատարել, չհասցրեց լքել ՀՀ-ն

Երեկ՝ մայիսի 5-ին, օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մայիսի 2-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանում ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարողը փորձում է Բագրատաշենի անցակետով հատել ՀՀ սահմանը։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ ոստիկանական խմբերը կարճ ժամանակում հասնում են Տավուշի մարզ և պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին ու ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Տավուշի մարզում բռնում և ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխում Երևանի բնակիչ 26-ամյա Սուրեն Մելքոնյանին։

Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինիս հայրը ոստիկանության գնդապետ է, նախկինում աշխատել է ոստիկանության Նոյեմբերյանի և Իջևանի բաժինների պետ իսկ կասկածյալին ոստիկանության Արաբկիրի բաժնից ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Աղբյուրի տեղեկություններով ոստիկանների ու Արաբկիրի քննչական բաժնի քննիչների գրագետ ու պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում պարզվել է նաև՝ ում օժանդակությամբ ու դրդմամբ է նախկին ոստիկանապետի տղան ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարել։

Աղբյուրի տեղեկություններով՝ օժանդակողը Լոռու մարզի բնակիչ 53-ամյա Արթուր Մ․-ն է։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էինք, մայիսի 2-ին ատրճանակով զինված ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Գրիբոյեդով փողոցի 3-րդ շենքում զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել։

Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի մուտքերից մեկի 3-րդ հարկի բնակարաններից մեկի դռան մոտ հայտնաբերել էին մարտական ատրճանակ, իսկ տան տերն էլ ոստիկաններին հայտնել էր, որ իրեն անծանոթ անձը, նշված ատրճանակով զինված, հարձակվել էր իր վրա, երբ ինքը փորձել էր տուն մտնել, ապա ատրճանակի սպառնալիքի տակ հափշտակել իր պայուսակը, որում այլ իրերի հետ եղել էր նաև գումար, ապա դիմել էր փախուստի։

Տարածքը սահմանազատել էին պարեկ Նարեկ Մուրադյանն ու կրտսեր պարեկ Աղասի Հովհաննիսյանը։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։

դիտվել է 277 անգամ
Լրահոս
ԱԱԾ-ն ձերբակալել է «Արթուր եղբայրներին». կասկածվում են ապօրինի զենք պահելու մեջ ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինը վերադարձել է Երևան Թեհրանը դեմ է Անկարայի և Բաքվի «Արևմտյան Ադրբեջան» կոչվող նախագծին․ Սերգեյ Մելքոնյան Վանաձոր-Ալավերդի ճանապարհը երկկողմանի փակվել է Ալեն Սիմոնյանն իր ծառայողական մեքենայի պետհամարանիշները փոխարինել է օպերատիվ համարանիշներով Կարսում առատ տեղումները և կարկտահարությունը զգալի վնասներ են պատճառել Երևանի և Մոսկվայի միջև երկկողմ հարաբերությունները հասել են ամենացածր կետին․ Նիկիտա Մենդկովիչ ՔՊ-ի պատգամավորներն ունեն շանս՝ հնարավորին շուտ խելքի գալու․ Հայկ Մամիջանյան Ինչ են քննարկել Էրդողանն ու Ալիևը՝ Անկարայում․ մանրամասներ «Կառավարության հրաժարականի» ուղերձով արտահերթ նիստը կկայանա Ադրբեջանը դիմում է ստախոսության՝ ցույց տալու, որ օկուպացված հայկական եկեղեցիները կանգուն են Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել 74-ամյա հետիոտնին, որը տեղում մահացել է Չգիտեմ ինչ է տեղի ունենում. Բագրատ Սրբազանը՝ Իշխան Զաքարյանի որոշման մասին Մեդվեդևը Մակրոնին և Շոլցին խորհուրդ է տվել հրաժարական տալ ու գնալ պատմության աղբանոցը Փաշինյանը մի «իզմ» ունի՝ «աթոռիզմ». Էդուարդ Շարմազանով Ես դեմ եմ եղել, որ Արայիկ Հարությունյանի փոխարեն Սամվել Շահրամանյանն ընտրվեր․ Վիտալի Բալասանյան Հունիսի 12-ին՝ ժամը 3-ին, հավաքվում ենք Բաղրամյան պողոտայում․ եթե այդ օրը շատ լինենք՝ բոլոր հարցերը հանգիստ լուծվելու են․ Բագրատ Սրբազան ՀՌՀ֊ի Տիգրա'ն, ցուցարարներին ցույց տված միջնամատդ կմտցնես ընտանիքիդ անդամների հետույքները (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am